Մասնակից:H. Ajamian/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Infobox medical condition (new)

Բարտոլինյան գեղձի կարցինոմա հազվադեպ հանդիպող չարորակ հիվանդություն է: Կազմում է վուլվայի չարորակ հիվանդությունների 1%-ը: Բնորոշ է 60 անց կանանց: Մինչ առաջին ախտանիշերի հայտնվելը ուռուցքը կարող է դառնալ բավակականին շոշափելի չափերով: Առաջին ախտանիշերից մեկը կարող է լինել ցավը սեռական հարաբերության ժամանակ (դիսպարեունիա): Առանձին դեպքերում կինը կարող է շոշափել չափերով մեծացած գեղձը կամ հայտնաբերել խոց ամոթույքի շրջանում: Բազմաթիվ բժիշկներ պնդում են, որ մեծացած բարտոլինյան գեղձը չարորակ է հետդաշտանադադարային տարիքում՝ մինչ չի ապացուցվել հակառակը: Մեծանալով՝ ուռուցքը կարող է տարածվել շրջակա հյուսվածքների մեջ (նստաուղիղաղիքային փոսություն, աճուկային ավշային հանգույցներ): Բարտոլինյան գեղձի կարցինոմաների մոտ 50%-ը զարգանում են բազմաշերտ տափակ եղջերացող էպիթելից: Մյուս առանձնահատկություն այն է, որ ուռուցքի աճը տեղի է ունենում գեղձի երեք էպիթելյալ հյուսվածքներից՝ լորձային, եղջերացող, փոփոխական[1]:

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Empty section

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարտոլինյան գեղձը կարող է տարբերակվել հյուսվածքաբանական հետազոտությամբ[2]

Վարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարտոլինյան գեղձի կարցինոման հազվադեպ է հանդիպում: Վաղ ախտորոշումը կարող է կանխել կարցինոմայի տարածումը շրջակա հյուսվածքներում: Պետք է իրականացնել գեղձի կենսազննում, երբ կնոջ տարիքը բարձր է, կարցինոման կրկնվում է և չի պատասխանում սովարական բուժմանը[1]:

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխատեսումը բարենպաստ է, քանի դեռ ավշային հանգույցներում բացակայում են մետաստազները[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարտոլինյան գեղձերը նկարագրվել են խոշոր եղջերավոր անասունների մոտ 1677-ին Կասպեր Բարթլինի կողմից[1]: Բուժման տարբերակ է վուլվէկտոմիան (ամոթույքի հեռացում), որը ենթադրում է կարցինոմայի հեռացումը շրջակա հյուսվվածքների հետ: Սովորաբար վերջինիս հետ հեռացվում են նաև աճուկային ավշային հանգույցները: Երբեմն հեռացվում են նաև հեշտոցի և ուղիղ աղիքի հատվածներ[3]:

Ադենոիդ ցիստիկ կարցինոման Բարտոլինյան գեղձի այլ հազվադեպ հանդիպող չարորակ գոյացություն է, որի ախտանիշերն են կրկնվող ցավերը գեղձի շրջանում: Հիվանդությունը դանդաղ է զարգանում, բայց կարող է հանգեցնել թոքի քաղցկեղի երկարատև բուժումից հետո: Բուժումը գոյացության հեռացումն է: Երբեմն կիրառվում է ճառագայթային բուժում և քիմիոթերապիա[3]:


Illustration of vaginal abscesses.
ԲԱրտելինյան գեղձի թարախակույտ[4]


References[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Heller, Debra S.; Bean, Sarah (2014). «Lesions of the Bartholin Gland». Journal of Lower Genital Tract Disease. 18 (4): 351–357. doi:10.1097/LGT.0000000000000016. ISSN 1089-2591.
  2. Di Donato, Violante; Casorelli, Assunta; Bardhi, Erlisa; Vena, Flaminia; Marchetti, Claudia; Muzii, Ludovico; Panici, Pierluigi Benedetti (2017). «Bartholin gland cancer». Critical Reviews in Oncology/Hematology. 117: 1–11. doi:10.1016/j.critrevonc.2017.06.005.
  3. 3,0 3,1 Clinical gynecologic oncology, Phillip Saia, editor. Chapter 8, Invasive Cancer of the Vulva, Jeanne M. Schilder, and Frederick B. Stehman. Pages 219-244. Elsevier/Saunders.(2012). 978-0-323-07419-3; Access provided by the University of Pittsburgh.
  4. File:Diseases of women. A clinical guide to their diagnosis and treatment (1899) (14767986892).jpg

External links[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում
  • Gynecologic Oncology Group an NIH-Funded research group that runs clinical trials
  • CancerNet an NIH database with clinical and scientific information
  • PubMed a search engine and database for Medical Literature

Կաղապար:Epithelial neoplasms Կաղապար:Female genital neoplasia Կատեգորիա:Circumcision debate Կատեգորիա:Penis disorders Կատեգորիա:RTT