Մասնակից:Gradaran aragatsotn/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արագածոտնի մարզային գրադարան, Արագածոտնի մարզ ամենամեծ գրականության պահոցն ունեցող գրադարանն է: Հիմնադրվել է 1922 թվականին։ Գտնվում է Աշտարակ քաղաքի Սիսակյան 2/10 հասցեում։

Բովանդակություն
1. Գրադարանի պատմություն
2.Գրադարանի գործունեություն
3.Ծանոթագրություն
4.Արտաքին հղումներ

Գրադարանի պատմություն

     1918թ-ից Հայաստանում սկսում են ստեղծվել հանրային գրադարանի նախատիպը հանդիսացող խրճիթ-ընթերցարաններ: Աշտարակում խրճիթ-ընթերցարանը կազմավորվում է 1922թ.: Սկզբնական շրջանում ընթերցարանի հավաքածուն կազմվում է անվանի մտավորականներ` Գրիգոր Ղափանցյանի, Երվանդ Շահազիզի, Սիմոն Թումանյանի և այլոց  անձնական գրադարաններից՝ նվիրատվությունների միջոցով: 1923թ-ին այն   արդեն ուներ 1050- կտոր գիրք1[1]:

  1. Գրիգորյան, Գասպար (2005). «Գրքի տաճարի սպասավորները». Երևան: Լուսակն. էջ 7.