Մասնակից:Gohar95/Ավազարկղ 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարկառ ամրոցը գտնվում է Արցախի Հանրապետության Հունոտի կիրճ կոչվող քարանձավի մոտ:

Հունոտի կիրճ

Հայտնաբերումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պեղումներն իրականացվել են 12-14-րդ դարերում և հայտնաբերվել են բազմաթիվ նմուշներ: Հատկապես ուշագրավ են մոնղոլական տիպի նետասլաքն ու չինական սելադոնի բեկորը, որոնք ոչ միայն ապացուցում են, որ Շուշիի սարահարթի արևելյան մասը՝ Հունոտի կիրճը, բնակեցված էր այդ ժամանակ, այլև փաստում այդտեղով առևտրի ճանապարհի առկայության մասին, որի պահպանության համար էլ Խաչենի իշխանները ստեղծել էին այդ ամրությունները:

Պեղումների արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնշյալ պեղումները հիմք են մտածելու, որ այդտեղ է գտնվել Կարկառ ամրոցը, որը 17-րդ դարի վերջին՝ հայ ազատագրական շարժման ժամանակ, վերակառուցվեց և ստացավ Ավանի կամ Փոքր սղնախ անունը: Պեղումները նաև հիմք են եզրակացնելու, որ ոչ թե պարսիկ ու թուրք եկվորները, այլ Մելիք Շահնազարը ու Ավան հարյուրապետը 18-րդ դարի սկզբներին վերակառուցել են դարեր առաջ հայ իշխանների կողմից հիմնված ամրակետերը: