Մասնակից:Gevorg Ghazaryan/Տրանի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Տրանի ամրոց
իտալ.՝ Castello di Trani
ՏեսակԱմրոց
ՏեղագրությունԻտալիա Տրանի, Իտալիա
ԵրկիրԻտալիա Իտալիա
Կառուցված1233 թվական
ՊատվիրողՖրիդրիխ II
Բացման օր1979 թվական
Կայքcastelloditrani.beniculturali.it

Տրանի ամրոց (իտալ.՝ Castello di Trani), ամրոց Իտալիայի հարավային մասում գտնվող Տրանի քաղաքում, Բառլետա-Անդրիա-Տրանի նահանգի Ապուլիա շրջանում[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանի ամրոցը կառուցվել է 1233 թվականին Սուրբ Հռոմեական կայսրության կայսեր Ֆրիդրիխ II հրամանով: Ամրոցի շուրջը պատեր, ինչպես նաև չորս աշտարակներ են կառուցվել։ Ավելի ուշ Տրանի ամրոցը երկու անգամ վերակառուցվել է։

Առաջին անգամ ամրոցը Կառլոս V-ի հրամանով վերակառուցվել է 16-րդ դարում (1533 թվականից մինչև 1541 թվականը): Վերակառուցումը պայմանավորված էր հրազենի առաջացման և զարգացման հետ: Ամրոցի պատերը ամրացվել են, իսկ աշտարակների վրա տեղադրվել են զենքեր։

Երկրորդ անգամ ամրոցը վերակառուցվել է 19-րդ դարում (1832-1844 թթ.) և վերածվել կենտրոնական քաղաքային բանտի։ Որպես բանտ ամրոցն օգտագործել են 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի առաջին կեսին:

20-րդ դարի ավարտին ամրոցը դադարել է բանտ լինելուց և հանձնվել տեղի համայնքապետարանին։ 1979 թվականին ամրոցը վերակառուցվել է։ Ներկայումս ամրոցն օգտագործվում է տարբեր մշակութային միջոցառումների համար, ինչպիսիք են նկարների ցուցահանդեսները և արվեստի մրցույթները: Զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են դիտել ամրոցը ներսից, ամրոցի ներսում կարող են էքսկուրսիա և տաճարի, հրապարակի և Տրանի ամրոցի առաջացման մասին պատմական ֆիլմ առաջարկել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Il Castello Svevo di Trani, eretto dall'imperatore Federico II di Svevia». Trani.biz — Краткая история замка в Трани. Արխիվացված է օրիգինալից 2015-01-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) (իտալ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Դղյակներ այբբենական կարգով Կատեգորիա:Իտալիայի ազգային թանգարաններ Կատեգորիա:Իտալիայի ամրոցներ Կատեգորիա:1249 հիմնադրումներ Կատեգորիա:Տրանիի ճարտարապետություն