Մասնակից:Gevorg Ghazaryan/Վլադիմիր Լավրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Վլադիմիր Լավրով
 

Վլադիմիր Լավրով (ռուս.՝ Влади́мир Серге́евич Лавро́в, ), ռուս դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։ Ավարտել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտը և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ Պատմական գիտությունների դոկտոր։

  • 1947-1952 թվականներ՝ եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1952-1953 թվականներին Մեծ Բրիտանիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղար։
  • 1953 թվականից մինչև 1956 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի տեղակալի օգնական։
  • 1956 թվականից մինչև 1959 թվականը ԱՄՆ-ում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1959 թվականից մինչև 1960 թվականը Յեմենում եղել է ԽՍՀՄ գործերի ժամանակավոր հավատարմատար։
  • 1960 թվականից մինչև 1962 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության եվրոպական երկրորդ բաժանմունքի վարիչի տեղակալ։
  • 1962-1964 թվականներին եղել ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական բաժանմունքի վարիչ։
  • 1964-1967 թվականներին Քենիայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1967 թվականից մինչև 1973 թվականը Նիդեռլանդներում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1973 թվականից մինչև 1977 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կադրերի վարչության պետ։
  • 1977 թվականից մինչև 1983 թվականը Շվեյցարիայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1983 թվականից մինչև 1987 թվականը Թուրքիայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Դիվանագետներ այբբենական կարգով Կատեգորիա:Խորհրդային դիվանագետներ Կատեգորիա:Ռուս դիվանագետներ Կատեգորիա:«Պատվո նշան» շքանշանի ասպետներ Կատեգորիա:Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ Կատեգորիա:Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ