Մասնակից:Gevorg Ghazaryan/Սիս Ռամ Օլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Սիս Ռամ Օլա
 

Սիս Ռամ Օլա, (հինդի՝ शीशराम ओला, ), հնդիկ քաղաքական և պետական գործիչ, Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի 15-րդ համագումարի պատգամավոր, 2004 և 2013 թվականներին աշխատանքի և զբաղվածության նախարար, 2004 թվականից մինչև 2009 թվականը լեռնարդյունահանող արդյունաբերության նախարար։ Հնդկական ազգային կոնգրես կուսակցության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիս Ռամ Օլան ծնվել է 1927 թվականի հուլիսի 30-ին Ջհունջհունուում, Բրիտանական Հնդկաստան։ Սկզբական կրթությունը ստացել է հայրերի քաղաքում։ 1957 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Ռաջաստան նահանգի օրենսդրական ասամբելայում, որտեղ 1980 թվականից մինչև 1990 թվականը եղել է Ռաջաստանի կառավարության նախարար։ 1993 թվականից մինչև 1996 թվականը կրկին աշխատել է Ռաջաստան նահանգի օրենսդրական ասամբելայում։ 1996 թվականին Հնդկական ազգային կոնգրես կուսակցության կողմից Սիսն ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի 11-րդ համագումարի պատգամավոր։ Խորհրդարանում ծառայության ժամանակ զբաղեցրել է նախարարների պաշտոններ. 1996 թվականից մինչև 1997 թվականը եղել է Ռաջաստան նահանգի քիմիական արդյունաբերության նախարար, իսկ 1997 թվականից մինչև 1998 թվականը՝ Ռաջաստան նահանգի ջրային պաշարների նախարար։ 1998 թվականին Սիսն Հնդկական ազգային կոնգրեսի կողմից կրկին ընտրվել է խորհրդարանի ստորին պալատի 12-րդ համագումարի պատգամավոր, որից հետո 1999 թվականին՝ 13-րդ համագումարի պատգամավոր, 2004 թվականին՝ 14-րդ համագումարի պատգամավոր, իսկ 2009 թվականին՝ 15-րդ համագումարի պատգամավոր։ 2004 թվականի մայիսից մինչև նոյեմբերը ժամանակավորապես զբաղեցրել է Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարարի պաշտոնը։ 2004 թվականին Մանմոհան Սինգհի կառավարությունում ստանձնել է լեռնարդյունահանող արդյունաբերության նախարարի պաշտոնը, որի լիազորությունները վայր է դրել 2009 թվականին։ Սիսի ավագ որդի Բեժենդեր Օլան որոշ ժամանակ աշխատել է Ռաջաստանի կառավարությունում՝ զբաղեցնելով նախարարի պաշտոն[2]։

2013 թվականի հունիսից մինչև իր մաահը Սիս Ռամ Օլան զբաղեցրել է Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարարի պաշտոնը։ 1968 թվականին քաղաքական գործիչն իր վարած սոցիալական աշխատանքի համար արժանացել է Պադմա Շրիի մրցանակին։

Սիս Ռամ Օլան մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 15-ին հիվանադանոցում սրտի հետ խնդիրների պատճառով շարունակվող հիվանդությունից հետո՝ 86 տարեկան հասակում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիս Ռամ Օլան ամուսնացած է Շեոբայի հետ, որից ունեցել է երկու որդի՝ Բեժենդեր Օլա և Սարժետ Օլա, և մեկ դուստր՝ Չանդրակալա Օլա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Padma Shri Awardees». Արխիվացված օրիգինալից մարտի 3, 2009. Վերցված է 2012-07-19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) india.gov.in
  2. «Ola, Shri Sis Ram». Արխիվացված օրիգինալից փետրվարի 16, 2008. Վերցված է 2008-04-03-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link). Fourteenth Lok Sabha Members Bioprofile

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Պադմա Շրիի մրցանակի դափնեկիրներ