Մասնակից:Gevorg Ghazaryan/Սելիա Վիլյալոբոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Gevorg Ghazaryan/Սելիա Վիլյալոբոս
 

Սելիա Վիլյալոբոս Տալերո (իսպ.՝ Celia Villalobos Talero, ), իսպանացի քաղաքական և պետական գործիչ, Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելիա Վիլյալոբոս Տալերոն ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 18-ին Իսպանիայում: 1995-2000 թվականներին Սելիա Վիլյալոբոսը զբաղեցրել է Մալագայի քաղաքապետի պաշտոնը, այնուհետև ընդգրկվել է նախարար Խոսե Մարիա Ասնարի աշխատակազմում, որտեղ պաշտոնավերել է 2000-2002 թվականներին՝ որպես Պարենի և առողջապահության նախարար: Նրա գործունեությունն այդ պաշտոնում գնահատվում է ոչ միանշանակ, մասնավորապես պայմանավորված կովի կատաղության բռնկման կապակցությամբ նրա ելույթով։ Եղել է Ժողովրդական կուսակցության ամենալիբերալ անդամներից մեկը։ 10 գումարումների ընթացքում 1986 թվականից Մալագայից եղել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր, հանդես է եկել որպես կուսակցական խմբակցության խոսնակ: 2019 թվականի փետրվարի 20-ին հայտարարել է քաղաքական կարիերայի ավարտի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Իսպանացի կին քաղաքական գործիչներ