Մասնակից:Gevorg Ghazaryan/Պալացցո Կորներ Սպինելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալատ
Պալացցո Կորներ Սպինելլի
իտալ.՝ Palazzo Corner Spinelli
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՔաղաքՎենետիկ
Հիմնադրման թվական15-րդ դար
Շինարարության սկիզբ1480
Շինարարության վերջ1500

Պալացցո Կորներ Սպինելլի (իտալ.՝ Palazzo Corner Spinelli), պալատ իտալական Վենետիկ քաղաքում, տեղակայված է Մեծ ջրանցքի Սան Մարկո շրջանում: Համարվում է Վենետիկի լավագույն ռենեսանսային պալատներից մեկը, որը շատ քաղաքային շենքերի համար նախատիպ է հանդիսացել[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը կառուցվել է 1480 թվականից մինչև 1500 թվականը ճարտարապետ Մաուրո Կոդուչիի կողմից։ Ճարտարապետական առանձնահատկությունը վերևից կլորացված կրկնակի կամարակապ պատուհաններն են և առաջին հարկի քարե որմնադրությունը։ 1542 թվականին շենքը տրվել է է Կորներ ընտանիքին։ Նոր սեփականատերերի օրոք ճարտարապետ Միկելե Սանմիկելին ամբողջությամբ վերափոխել է պալատի ինտերիերը։

19-րդ դարում շենքի սեփականատերը եղել է վենետիկացի հայտնի կոլեկցիոներ Ջուզեպե Սալոմը, որը պալատում հավաքել էր Պիետրո Լոնգիի և նրա ժամանակակիցների նկարների զգալի հավաքածուն:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Goy, Richard J. (2011). Venetian Vernacular Architecture: Traditional Housing in the Venetian Lagoon. Cambridge University Press. էջ 59. ISBN 9780521154901.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Russo, R. Palazzi di Venezia. — Arsenale, 1998. — ISBN 88-7743-185-7
  • Guida d'Italia – Venezia. Milan: Touring Editore. 2007. ISBN 978-88-365-4347-2.
  • Davies, P.; D. Hemsoll (2004). Michele Sanmicheli. Milan: Electa.

Կատեգորիա:Վենետիկի պալատներ Կատեգորիա:15-րդ դարի հիմնադրումներ Կատեգորիա:Վենետիկի տեսարժան վայրեր Կատեգորիա:Իտալիայի ճարտարապետություն