Մասնակից:Gevorg Ghazaryan/Կա դա Մոստո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալատ
Կա դա Մոստո
իտալ.՝ Ca' da Mosto
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՔաղաքՎենետիկ
Հիմնադրման թվական13-րդ դար
Շինարարության սկիզբ13-րդ դար
Շինարարության վերջ13-րդ դար

Կա դա Մոստո (իտալ.՝ Ca' da Mosto), պալատ իտալական Վենետիկ քաղաքում, տեղակայված է Մեծ ջրանցքի Կանարեջո շրջանում։ Կառուցվալ է 13-րդ դարում բյուզանդական ոճով, համարվում է Մեծ ջրանցքում կառուցված ամենահին շենքը[1] ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապեսը պալատը կառուցվել է է որպես վաճառականի՝ առաջին սեփականատիրոջ շենք: Երկրորդ հարկը ավելացվել է 16-րդ հարյուրամյակի սկզբին, իսկ երրորդն արդեն 19-րդ դարում[2]:

Պալատն իր անունը ստացել է վենետիկացի ճանապարհորդ Ալոզի դա Մոստոյի ազգանունից, որը ծնվել է այս պալատում 1432 թվականին: Տունը մնացել է դա Մոսըո ընտանիքի տիրապետության տակ մինչև 1603 թվականը, երբ պալատի այդ ժամանակվա սեփականատեր Կյարա դա Մոստոն կտակել էր իր եղբորորդուն, որը կրել էր ազգանուն, որը տարբերվել է Մոստոյից[3]:

16-18-րդ դարերում պալատում տեղավորվել է հայտնի Albergo Leon Bianco հյուրանոցը (Հյուրանոց «Սպիտակ առյուծ»)։ 1769 և 1775 թվականներին հյուրանոցում կանգ է առել Սուրբ Հռոմեական կայսրության՝ կայսր Մարիա Թերեզիայի որդի Հովսեփ II-ը Վենետիկում գտնվելու ժամանակ[4]։

Ներկայումս պալատը չի օգտագործվում, քանի որ ջրհեղեղների ժամանակ վնաս է հասցվել շենքի հիմքին։ Պալատը վերականգնման կարիք ունի։ Շենքի սեփականատերը իտալացի ժամանակակից ճարտարապետ ու պրոդյուսեր Ֆրանչեսկո դա Մոստոն է։ Նրա նպատակներից մեկը համարվում է պալատում կյանքի վերականգնումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Buckley, Jonathan (2013). The Rough Guide to Venice & the Veneto. Rough Guides. էջ 129. ISBN 9781409366461. Վերցված է հոկտեմբերի 7, 2019-ին.
  2. Medieval and Renaissance Venice, curated by Donald E. Queller, Ellen E. Kittell, Thomas F. Madden, article on Ca' De Mosto by Juergen Schultz, pages 69-86.
  3. «Francesco's Venice». The Lady Magazine. Արխիվացված է օրիգինալից 2006-10-03-ին. Վերցված է 2006-07-17-ին.
  4. «Venezia, super hotel a Ca' da Mosto. Intervento da 8,7 milioni». La Nuova di Venezia. Վերցված է 2019-07-04-ին.

Արտաքին հղուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Վենետիկի պալատներ Կատեգորիա:13-րդ դարի հիմնադրումներ Կատեգորիա:Վենետիկի տեսարժան վայրեր