Մասնակից:Gevorg Ghazaryan/Կա Կորներ դելլա Ռեջինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալատ
Կա Կորներ դելլա Ռեջինա
իտալ.՝ Ca' Corner della Regina
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՔաղաքՎենետիկ
ՇինարարԴոմենիկո Ռոսի
ՀիմնադիրԿորնարո ընտանիք
Հիմնադրման թվական18-րդ դարի կեսեր
Շինարարության սկիզբ1724
Շինարարության վերջ1728

Կա Կորներ դելլա Ռեջինա (իտալ.՝ Ca' Corner della Regina) կամ Պալացցո Կորներ դելլա Ռեջինա (իտալ.՝ Palazzo Corner della Regina), պալատ իտալական Վենետիկ քաղաքում, տեղակայված է Մեծ ջրանցքի Սանտա Կրոչե շրջանում, նրա մոտակայքում գտնվում են Կա Պեզարոն, Կա Ֆավրետոն և Պալացցո Կորեջոն[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալացցո Կորներ դելլա Ռեջինան կառուցվել է 1724 և 1728 թվականների միջև ճարտարապետ Դոմենիկո Ռոսիի (իտալ.՝ Domenico Rossi) կողմից Կորնարո ընտանիքի համար[2]: Ավանդույթի համաձայն՝ այն կառուցվել է գոթական շենքի ավերակների վրա, որտեղ 1454 թվականին ծնվել է Կիպրոսի թագավորության ապագա թագուհի Կատերինա Կորնարոն: Ճարտարապետությունը հիշեցնում է նրա հարևանությամբ գտնվում Կա Պեզարոյի ոճը, որը նախագծվել է Բալդասարե Լոնգենայի կողմից: Առաջին հարկի որմնանկարը իրենցից ներկայացնում են Կատերինա Կորնարոյի կյանքի մի շարք դրվագներ[3]:

1800 թվականին պալատը դարձել Հռոմի պապ Պիոս VII-ի սեփականությունը, իսկ 1975-2010 թվականներին այն դարձել է Վենետիկի բիենալեի ժամանակակից արվեստի պատմական արխիվական տունը։ 2011 թվականից պալատը պատկանել է Ֆոնդազիոնե Պրադային:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Վենետիկի պալատներ Կատեգորիա:18-րդ դարի ճարտարապետություն Կատեգորիա:18-րդ դարի հիմնադրումներ Կատեգորիա:Վենետիկի տեսարժան վայրեր