Մասնակից:Gevorg Ghazaryan/Դոլորես Դելգադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Դոլորես Դելգադո
 

Դոլորես Դելգադո Գարսիա (իսպ.՝ Dolores Delgado García, ), իսպանացի փաստաբան, քաղաքական և պետական գործիչ: 2018 թվականի հունիսի 7-ից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը Պեդրո Սանչեսի կառավարությունում զբաղեցրել է Իսապնիայի արդարադատության նախարարի պաշտոնը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլորես Դելգադո Գարսիան ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 9-ին, Մադրիդում: Ավարտել է Մադրիդի ինքնավար համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև բիզնեսի կառավարման մագիստրոսի կուրս է անցել Մադրիդի իրավաբանական պրակտիկայի դպրոցում և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում[1]:

1989-1993 թվականներին որպես դատախազ աշխատել է Կատալոնիայի Գերագույն դատարանում[2], 1993 թվականից՝ Ազգային դատական պալատում: Համագործակցել է Բալտասար Գարսոնի հետ: Ջիհադիստական ահաբեկչության հարցերով փորձագետ է։ Մասնակցել է Ադոլֆո Սիլինգոյի գործի աշխատանքներին։ 2018 թվականի հունիսին Պեդրո Սանչեսի կառավարությունում նշանակվել է Իսպանիայի արդարադատության նախարար[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «La fiscal Dolores Delgado, una veterana en la Audiencia Nacional y experta en yihadismo, ocupará la cartera de Justicia». Europa Press.
  2. «La Ministra Biografía». Ministry of Justice of Spain. Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին. Վերցված է 2018-06-08-ին.
  3. «Los 17 del "Consejo de Ministras y Ministros" de Sánchez prometen ante el Rey». La Vanguardia (իսպաներեն). հունիսի 7, 2018. Վերցված է նոյեմբերի 13, 2019-ին.
  4. R., Felipe (հունիսի 7, 2018). Sánchez Pérez-Castejón, Pedro (ed.). «Real Decreto 357/2018, de 6 de junio, por el que se nombran Ministros del Gobierno». Agencia Estatal Boletín Oficial del Estado (իսպաներեն) (138): 58729. Վերցված է նոյեմբերի 13, 2019-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Իսպանացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Դատախազներ Կատեգորիա:21-րդ դարի կին քաղաքական գործիչներ