Մասնակից:Gevorg Ghazaryan/Գանեշ Վասուդև Մավալանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Գանեշ Վասուդև Մավալանկար
 

Գանեշ Վասուդև Մավալանկար (անգլ.՝ Ganesh Vasudev Mavalankar, հինդի՝ गणेश वासुदेव मावळणकर, ), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1952-1956 թվականների Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի խոսնակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկանել է էթնիկական մարաթհի խմբին։ Նրա ընտանիքն ապրել է Բոմբեյի նախագահության տարբեր շրջաններում։

Գանեշ Վասուդև Մավալանկարը ծնվել է 1888 թվականի նոյեմբերի 27-ին Բարոդայում, Բրիտանական Հնդկաստան։ 1902 թվականին բարձրագույն կրթություն ստանալու համար տեղափոխվել է Ահմադաբադ, որից հետո ընդունվել է Գուջարաթի քոլեջ։ Քոլեջն ավարտել է 1908 թվականին արվեստների բակալավրի աստիճանով։ 1912 թվականին ավարտել է Բոմբեյի իրավունքի պետական դպրոցը։ 1913 թվականից սկսել է զբաղվել իրավաբանական գործունեությամբ, ծանոթանալով Վալաբհայի Պատելի և Մահաթմա Գանդիի հետ, միացել է Գուջարաթ նահանգի հասարակաքաղաքական կյանքին։ 1919 թվականին առաջին անգամ ընտրվել է Ահմեդաբադի համայնքային խորհուրդ։ Խորհրդի կազմ է ընտրվել 1919-1922, 1925-1928, 1930-1933 և 1934-1937 թվականներին[1]։

Չմիավորման շարժման ընթացքում միացել է Մահաթմա Գանդիի գլխավորած ազգային-ազատագրական շարժմանը։ 1921 թվականից մինչև 1922 թվականը համարվել է Գուջարաթ նահանգի Հնդկական ազգային կոնգրեսի շրջանային բաժանմունքի քարտուղար։ Թեև 1920-ական թվականներին ժամանակավորապես միացել է Սվարաջի կուսակցությանը, 1930 թվականի Աղի երթի ժամանակ վերադարձել է Մահաթմա Գանդիի կողմնակիցներին։ Այն բանից հետո, երբ Կոնգրեսը կառավարության մարմիններ ընտրությունների իր բոյկոտի հրաժավելուց հետո, 1934 թվականին ընտրվել է Բոմբեյի նախագահության օրենսդրական ժողով և 1937 թվականին դարձել է նրա խոսնակը։ Խոսնակի պաշտոնը զբաղեցրել է մինչև 1946 թվականը։ 1946 թվականին ընտրվել է Կենտրոնական օրենսդրական ասամբելայի կազմում և մինչև 1947 թվականի օգոստոսին իր լիազորությունների դադարեցումը համարվել է նրա նախագահը։

Հնդկաստանի անկախացումից հետո քաղաքական գործիչը գլխավոր է կոմիտեն, որը պետք է բաժաներ Սահմանադիր ժողովի սահմանադրական և օրենսդրական գործունեությունները։ 1947 թվականի նոյեմբերին ընտրվել է Սահմանադիր ժողովի խոսնակ։ 1949 թվականի նոյեմբերի 26-ին Հնդկաստանի սահմանդրության ընդունումից հետո Սահմանդիր ժողովը փոխարինվել է Ժամանակվոր խորհրդարանով։ 1949 թվականի նոյեմբերի վերջին ընտրվել է նրա խոսնակ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1952 թվականը, երբ անցկացվել էին Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի առաջին ընտրությունները։

1952 թվականի մայիսին ընտրվել է Լոկ սաբհայի առաջին համագումարի խոսնակ։ 1956 թվականի հունվարին քաղաքական գործիչը ծանր սրտի կաթվածից հետո թոշակի է անցել։

Գանեշ Վասուդև Մավալանկարը մահացել է 1956 թվականի փետրվարի 27-ին Ահմադաբադում՝ 67 տարեկան հասակում։ Եղել է Ահմադաբադում «Կրթության հասարակության» հիմնադիրներից մեկը[2], դեռ 1920-ական թվականներին առաջարկել է ստեղծել Գուջարաթի համալսարանը, որը հիմնադրվել է 1949 թվականին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Former Speakers – G.V. Mavalankar». The Office of the Speaker, Lok Sabha website. Վերցված է հուլիսի 5, 2009-ին.
  2. Ahmadabad Education Society Արխիվացված 27 Սեպտեմբեր 2008 Wayback Machine
  3. «Brief History». Gujarat University Official Website. Վերցված է մարտի 30, 2013-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ Կատեգորիա:Անկախության ակտիվիստներ Կատեգորիա:Հնդիկ ակտիվիստներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Կառավարման իրավունքի քոլեջի շրջանավարտներ Կատեգորիա:Գուջարաթի քոլեջի շրջանավարտներ Կատեգորիա:Հնդիկ պետական գործիչներ