Մասնակից:Gevorg Ghazaryan/Բարի Միլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Բարի Միլլեր
 

Բարի Միլլեր (անգլ.՝ Barry Miller, ), ամերիկացի քաղաքական գործիչ, Տեխասի 28-րդ փոխնահանգապետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարի Միլլերը ծնվել է 1864 թվականի դեկտեմբերի 25-ին Բարնվելի շրջակայքում, Հարավային Կալիֆոռնիա, Թոմաս Ջոնսոն Միլլերի և Ռեյչել Բարիի ընտանիքում։ Իր մանկությունն անցկացրել է Վաշինգտոնում, որտեղ որոշ ժամանակ աշխատել է ԱՄՆ սենատում որպես սպասավոր և The Washington Post թերթում որպես ցրիչ։

1882 թվականին Միլլերը տեղափոխվել է Տեխաս և 19 տարեկանում Դալասում սկսել է զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ 1885 թվականին ամուսնացել է Միննի Միլլերի՝ Ուիլյամ Բ․ Միլլերի դստեր հետ։ Նրանց տունը հայտնի է եղել որպես Միլլերմոր։

1899 թվականին Միլլերը դարձել է Տեխասի սենատի անդամ, որտեղ ծառայել է չորս ժամկետ, ինչպես նաև՝ 27-րդ օրենսդրական ժողովի ժամանակավոր նախագահ։ Երեք ընտրություններում եղել է Չարլզ Քալբերսոնի նախընտրական արշավի ղեկավար։ 1911 թվականին Միլլերը նշանակվել է Դալաս շրջանի քրեական դատարանի դատավոր և վերընտրվել է այդ պաշտոնում չորս տարվա ընթացքում։

1916 թվականից մինչև 1922 թվականները Միլլերը եղել է Տեխասի ներկայացուցիչների պալատի անդամ։ 1924, 1926 և 1928 թվականներին ընտրվել է Տեխաս նահանգի փոխնահանգապետ։ 1930 թվականին Միլլերը եղել է նահանգապետի պաշտոնի թենկածու, բայց չի առաջադրվել դեմոկրատական կուսակցությունից։

Բարի Միլլերը մահացել է 1933 թվականի հունիսի 20-ին Միլլերմորում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Enstam, Elizabeth York (2001). «A Question to Be 'Settled Right': The Dallas Campaign for Woman Suffrage, 1913–1919». Legacies: A History Journal for Dallas and North Central Texas. 13 (2): 35. Վերցված է մայիսի 22, 2016-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամներ