Մասնակից:Gevorg Ghazaryan/Բալի Ռամ Բհագատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Բալի Ռամ Բհագատ
 

Բալի Ռամ Բհագատ (հինդի՝ बलि राम भगत, ), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1985-1986 թվականների Հնդկաստանի արտաքին գործերի նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալի Ռամ Բհագատը ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 7-ին Պատնայում, Բրիտանական Հնդկաստան։ Պատնայում քոլեջն ավարտելուց հետո տեղի համալսարանում ստացել է տնտեսության մագիստրոսի գիտական աստիճան[1]։

1939 թվականին՝ տասնյոթ տարեկան հասակում, ընդունվել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցություն և մասնակցել նրա շատ հակագաղութական բողոքներին։ 1944 թվականին դարձել է Ուսանողների համահնդկական կոնգրեսի համահիմնդիրներից մեկը, 1946 թվականից մինչև 1947 թվականը համարվել է Բիհար նահանգի ուսանողների կոնգրեսի գլխավոր քարտուղար։

1950 թվականին ընտրվել է անկախ Հնդկաստանի ժամանակավոր խորհրդարան[2]։ Խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի առաջին ընտրությունների ժամանակ ընտրվել է պատգամավոր։ 1952 թվականից մինչև 1956 թվականը եղել է Հնդկաստանի ֆինանսների նախարարության խորհրդարանական քարտուղար։ 1956 թվականից մինչև 1963 թվականը զբաղեցրել է Հնդկաստանի ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։ 1963 թվականից մինչև 1966 թվականը եղել պլանավորման հարցերով պետական նախարար։ 1967 թվականին ժամանակավորապես զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ 1967 թվականին ընտրվել է արտաքին գործերի պետական նախարար և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 1969 թվականը։ 1969 թվականից զբաղեցրել է արտաքին առևտրի և սննդի արդյունաբերության նախարարի, ինչպես նաև Հնդկաստանի ծանր մեքենաշինության նախարարի պաշտոնները։

1963 թվականից մինչև 1975 թվականը գլխավորել է տնտեսական համագործակցության հնդկա-ճապոնական միասնական հանձնաժողովը։

1976 թվականից մինչև 1977 թվականը, արտակարգ դրության ժամանակ, զբաղեցրել է հնդկական խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի նախագահի պաշտոնը[3]։

1980 թվականին կրկին ընտրվել է Լոկ սաբհայի յոթերորդ համագումարի պատգամավոր, իսկ հետո՝ ութերորդ համագումարի։

1983 թվականից մինչև 1985 թվականը գլխավորել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության միջազգային բաժանմունքը։ 1985 թվականից մինչև 1986 թվականը զբաղեցրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 1993 թվականին եղել է Հիմաչալ-Պրադեշի նահանգապետ, իսկ 1993 թվականից մինչև 1998 թվականը՝ Ռաջաստանի նահանգապետ։

Բալի Ռամ Բհագատը մահացել է 2011 թվականի հունվարի 2-ին Նյու Դելիում՝ 88 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Former Lok Sabha Speaker Baliram Bhagat passes away». The Hindu. January 3, 2011.
  2. http://speakerloksabha.nic.in/frmspeaker.asp
  3. [1] p.95

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Խորհրդարանի նախագահներ Կատեգորիա:Լոկ սաբհայի խոսնակներ Կատեգորիա:Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ