Մասնակից:Gevorg Ghazaryan/Ալեքսանդր Լիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Ալեքսանդր Լիլով
 

Ալեքսանդր Լիլով (բուլղար․՝ Александър Василев Лилов, ), բուլղար փիլիսոփա և քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Լիլովը ծնվել է 1933 թվականի օգոստոսի 31-ին, Գրանիչակում։ 1962 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանը՝ «բուլղարական բանասիրություն» մասնագիտությամբ և Հասարակական գիտությունների ակադեմիան (1969)՝ ստանալով գիտությունների թեկնածուի աստիճան։ 1975 թվականից նա եղել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի արվեստագիտության ինստիտուտի գիտական աշխատող, որտեղ 1981 թվականին ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր աստիճան։

Ալեքսանդր Լիլովն իր քաղաքական կարիերան սկսել է Վիդինի Դիմիտրովյան կոմունիստական երիտասարդական միությունում։ 1963 թվականին նա ընտրվել է Դիմիտրովյան կոմունիստական երիտասարադական միության կենտրոնական կոմիտեի մեջ։ 1969 թվականից աշխատել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական ապարատում։ Լիլովը Բուլղարիայի կոմունիստական կուսակցությունից ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ համագումարների պատգամավոր, ինչպես նաև` նույն կուսակցությունից ընտրվել է 7-րդ Գերագույն խորհրդարանի և խորհրդարանի 36-րդ, 37-րդ և 38-րդ համագումարների պատգամավոր[1][2]։ Ազգային խորհրդարանի պատգամավորների միջև Լիլովն ուներ ամենամեծ փորձը (1962 թվականից մինչև 2001 թվական)։ 1972 թվականի հուլիսի 13-ից մինչև 1983 թվականի սեպտեմբերի 28-ը Ալեքսանդր Լիլովը եղել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության քարտուղար, իսկ 1974 թվականի հուլիսի 3-ից մինչև 1983 թվականի սեպտեմբերի 28-ը` Պոլիտբյուրոյի անդամ։ 1976-ից մինչև 1983 թվականը եղել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի անդամ։ Լիլովը մտերիմ է եղել Լյուդմիլա Ժիվկովայի՝ Բուլղարիայի առաջնորդ Տոդոր Ժիվկովի դստեր հետ, որն ակտիվ զբաղվում էր քաղաքական գործունեությամբ, հայտնի էր կուսակցության լիբերալական շրջանակներում։ 1983 թվականին նրան հեռացրել են կուսակցության ղեկավարական պաշտոններից։ Նա նշանակվել է Ժամանակակից սոցիալական տեսության ինստիտուտի տնօրեն։

1989 թվականի նոյեմբերի 10-ին Տոդոր Ժիվկովի հրաժարականի ժամանակ Լիլովը Մեծ Բրիտանիայում էր։ Այդ նույն տարվա դեկտեմբերի 8-ին նա ընդգրկվել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության նոր ղեկավարության կազմի մեջ։ Նրա նախաձեռնությամբ ԲԿԿ-ը դատապարտել է բուլղարիաբնակ մուսուլմանների բուլղարականացումը: Լիլովի նախաձեռնությամբ 1990 թվականի փետրվարին վերակազմավորվել է Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության։ 1991-1992 թվականներին եղել է Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության ազգային խորհրդի նախագահ։ 1993 թվականից եղել է Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար։ Լիլովը դեմոկրատական սոցիալիզմի գաղափարախոս է և գաղափարական հակամարտության մեջ է մտել կուսակցության սոցիալ-դեմոկրատական թևի հետ:

1985 թվականից Ալեքսանդր Լիլովը եղել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։ Նրա աշխատանքները եղել են բանասիրության արվեստի, կոմունիստական կուսակցության գաղափարախոսական աշխատանքի խնդիրների, երկու համաշխարհային համակարգերի գաղափարախոսական պայքարի, միջազգային հարաբերությունների մասին։

Ալեքսանդր Լիլովը մահացել է 2013 թվականի հուլիսի 20-ին, Սոֆիայում՝ 79 տարեկան հասակում։

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Критика на съвременни буржоазни теории за природата на изкуството» (1971 г.)
  • «Към природата на художественото творчество» (1979 г.)
  • «Въображение и творчество» (1986 г.)
  • Сборник «Европа — диалог и сътрудничество» (1988 г.)
  • «Философско-теоретически проблеми на ядрената война» (1989 г.)
  • Сборник «Европа — да бъде или да не бъде» (1985 г.)
  • «Дилогът на цивилизациите. Световният и българският преход»(2004 г.)
  • «Информационната епоха. Съчинение в три тома. Том първи: Цивилизациите»(2006 г.)
  • «Информационната епоха. Съчинение в три тома. Том втори: Световният и българският преход»(2006 г.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Народни представители в Седмо народно събрание на Народна република България, ДПК „Димитър Благоев“, 1977, с. 41
  2. Народни представители в Осмо народно събрание на Народна република България, Изд. Наука и изкуство, 1982, с. 40


Կատեգորիա:Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Բուլղարացի փիլիսոփաներ Կատեգորիա:Բուլղարիայի քաղաքական գործիչներ Կատեգորիա:20-րդ դարի փիլիսոփաներ