Մասնակից:GeoO/աշխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոլոլակի
სოლოლაკი
ԵրկիրՎրաստան Վրաստան
Մասն էԹբիլիսի Թբիլիսի
Կարգավիճակշրջան

Սոլոլակի (վրաց.՝ სოლოლაკი, մինչև 19-րդ դարը Թբիլիսիի պլանում արքայորդի Վախուշտի Բագրատիոնին և նրա «Վրացական թագավորության պատմություն» գործի մեջ կոչվել է სალალაკი — Սալալակի՝ «կտրուկ զառիվայր»), պատմական շրջան Թբիլիսիի կենտրոնում: Գտնվում է Մթածմինդա լեռան և Սոլոլակիի լեռնաշղթայի միջև, Հին քաղաքից արևմուտք (Կալա շրջան), Մթածմինդա շրջանից հարավ։ 

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե եղել է քաղաքային ամրություններից դուրս գտնվող արվարձան։

Շրջանն իր անվանումը (թարգմանաբար նշանակում է «ջրանցք», «ջրանցույց» (ակվեդուկ)), ենթադրաբար, ստացել է բազմաթիվ ջրատարների պատճառով, որոնք ոռոգում են այստեղ գտնվող այգիները[1]։ Տեղանքի ինտենսիվ կառուցապատումը սկսվել է 19-րդ դարի երկրորդ կեսին։

Բարձր գրունտային ջրերը հաջողվել է առանձնացնել՝ աղյուսե գետնուղով փակելով ձորն ու դրա վրայով հոսող Ավանաանթխևի գետը։ Փողոցների նախագծումը և կառուցապատման համար տեղամասերի առանձնացումը կատարվել է մշակված նախագծով, որը կանխորոշել է շրջանի ուղղանկյունաձև թաղամասերի ձևավորումը։ 1899 թվականի ուղեցույցում Սոլոլակին ճանաչվել է լավագույն քաղաքային շրջան[2]։

Հիմնականում բնակվել են հարուստ հայերը[1]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքապետարանի նախկին շենք

Գերոնտի Քիքոձեի փողոց 11 - «Իտալական վիլլա» (1914, ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելյան), պատկանել է Մայիլով եղբայրներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ПРОГУЛКА ПО СОЛОЛАКИ». golosarmenii.am. Վերցված է 2022-06-21-ին.
  2. Григорій Москвичъ Иллюстрированный практическій путеводитель по Кавказу. Одесса, 1899