Մասնակից:Gardmanahay/Նարեկսարգսյանական ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նարեկսարգսյանական ճարտարապետություն, ճարտարապետական վանդալային[1] յուրահատուկ ոճ, որի հիմնադիրը Երևանի նախկին ճարտարապետ, ներկայիս ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն է[2][3]: Այս ոճը իր դրսևորումն է գտել հատկապես Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում[3]:

Ճարտարապետական ոճի մեկնարկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից կարճ ժամանակ անց երկրում, մասնավորապես՝ մայրաքաղաք Երևանում սկսվեց քաղաքաշինության նորմերի կոպիտ խախտումներով շինարարությունը, որը լայն թափ ստացավ ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ: Երևանի ճարտարապետական ձևախեղման գործընթացին առավել արագացված ընթացք տրվեց այն ժամանակ, երբ 1998թ.-ին Նարեկ Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետի՝ քաղաքաշինության հարցերով խորհրդական, իսկ 1999թ.-ից՝ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ-քաղաքապետի տեղակալ: Նոր թափով սկսվեցին Երևանի մշակութային արժեք համարվող և պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում ընդգրկված շենք-շինությունների ոչնչացումը՝ պետության գերակա շահի պատճառաբանությամբ: 15 տարվա ընթացքում Նարեկ Սարգսյանի նախագծով և թույլտվությամբ քանդվեցին 18, 19-րդ դարերում կառուցված տասնյակ պատմական հուշարձաններ, որոնց տեղում կառուցվեցին բարձրահարկ անճաշակ շենքեր՝ հյուրանոցներ, բնակելի տարածքներ, ռեստորաններ: Շինարարական աշխատանքների ընթացքում հիմնականում չեն պահպանվել քաղաքաշինական նորմերը կապված քաղաքի ընդհանրական միջավայրի համադրության, բնակչության անվտանգության և հարմարավետության, բնակլիմայական կանոնների և էկոլոգիական պահանջների, ինչպես նաև քաղաքի արտաքին տեսքի գեղեցկության ու պատմական միջավայրի պահպանության տեսակետից[1]:

Համաձայն ՀՀ բնակչության շրջանում անցկացված հարցումների տվյալների, մտավորականների ու քաղաքաշինության ոլորտի մասնագետների հայտարարությունների և լրատվամիջոցների հրապարակումների՝ Նարեկ Սարգսյանի կողմից մայրաքաղաք Երևանի ձևախեղումը պայմանավորված է մի շարք գործոններով, ինչպիսիք են կոռուպցիան, պատմական միջավայրի միտումնավոր ոչնչացումը, մայրաքաղաքի քաղաքաշինական անվտանգության թուլացումը և այլն[1]:

Ճարտարապետական ոճի բնութագիրն ու առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի աղավաղումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Երևանի ոչնչացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական գյումրիի ոչնչացման նախագիծը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Ճարտարապետական ​​ոճեր Կատեգորիա:Նարեկսարգսյանական ճարտարապետություն