Մասնակից:Gardmanahay/Արխիվ 2021

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուբեն Ռուբինյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարև ձեզ։ Ինչպես կարող եմ կապ հաստատել Ձեզ հետ նշյալ էջի հետ կապված։– Այս անստորագիր գրառման հեղինակն է ՀայՊետՀրատ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Բարև Ձեզ։ Հարգելի ՀայՊետՀրատ, Ձեր նշած հոդվածի վերաբերյալ գրեք այս քննարկման մեջ։ Նաև կխնդրեմ քննարկման էջերում Ձեր գրած բովանդակության վերջում ստորագրել՝ վերջակետից հետո դնելով --~~~~ նշանը։ Այն կարող եք գտնել բացված էջի վերին գործիքների շարքի ձախից երրորդ կոճակում։--Գարդմանահայ (քննարկում) 12:23, 27 Հունվարի 2021 (UTC)

Շնորհակալություն։ Հարգելի Gardmanahay, արդեն երկրորդ անգամ է, դուք խմբագրում եք սույն էջը՝ ավելացնլով տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես․

1. "2017-2018 թվականներին Ռուբեն Ռուբինյանը «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի» շրջանակներում դրամաշնորհային հետազոտություն է իրականացրել Թուրքիայի Հանրապետությունում գործող Սաբանջը համալսարանին կից գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC)։ Նրա հետազոտությունը նվիրված է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում հասարակական կազմակերպությունների ունեցած ազդեցությանը[5][6]։" - այս հատվածը չի կարող լինել "կրթություն" բաժնում, որովհետև սա հետազոտություն է, ոչ թե կրթություն։ Նշյալ անձը կրթություն կամ որակավորում չի ստացել նշյալ համալսարանում։ Հետևաբար՝ այս հատվածը կարող է լինել գիտական գործունեության վերաբերյալ վերնագրի ներքո։ Նույն պատճառով սա չի կարող լինել նաև տեղեկաքարտում՝ որպես համալսարան, որտեղ կրթություն է ստացել անձը։ Բացի այս, հետազոտությունը դրամաշնորհային չի եղել, սա չի համապատասխանում իրականությանը։

2.Համաձայն «Հրանտ Դինք» հիմնադրամի՝ Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայում գործող Քադիր Հաս համալսարանի «Միջազգային հարաբերությունների և եվրոպագիտության կենտրոնում» իրականացնելու է հետազոտություն՝ սևծովյան տարածաշրջանի համատեքստում ուսումնասիրելով հայ-թուրքական հարաբերությունները[5]։ - այս հատվածը պետք է հեռացվի, քանի որ նկարագրված է մի բան, որը տեղի չի ունեցել և տեղի չի ունենալու։

Կխնդրեի կատարել համապատասխան փոփոխությունները և հոդվածը համապատասխանեցնել իրականությանը։ Շնորհակալություն։ --ՀայՊետՀրատ (քննարկում) 12:34, 27 Հունվարի 2021 (UTC)

Հարգելի ՀայՊետՀրատ, Ձեր նշած 1-ին կետի վերաբերյալ նշեմ, որ ներկայացված աղբյուրի մեջ այդքան էլ հասկանալի չէ, թե Ռուբեն Ռուբինյան անձը կրթություն է ստացել, թե պարզապես գիտական հետազոտություն է իրականացրել (գիտական հետազոտությունը նույնպես կարող է որակավորվել որպես կրթություն ստանալ)։ Սակայն խնդիր չեմ տեսնում այս մասով փոփոխություններ կատարելու մեջ, եթե այդպես եք պնդում։ Առաջարկում եմ այդ հատվածը տեղափոխել «Կրթական հետազոտություններ» բաժին, որն էլ վերանվանեմ «Գիտական հետազոտություններ» բաժնի։ Տեղեկաքարտում նշելու հետ կապված մի հարց ունեմ։ Գիտական հետազոտությունը տվյալ անձի կրթության հետ կապ ունի՞։ Հետազոտության դրամաշնորհային լինելու հետ կապված տեղեկատվությունը վերցրել եմ այստեղից։ Թուրքերենին լավ չեմ տիրապետում, բայց կարծես թե այնտեղ նշված է, որ տվյալ անձը դրամաշնորհային ծրագրով (կրթաթոշակով) է իրականացրել հետազոտությունը։ Առաջարկում եմ իմ ներկայացրած հղումն ուսումնասիրել և Ձեր կարծիքը հայտնել աղբյուրի վերաբերյալ։ Քադիր Հաս համալսարանի վերաբերյալ աղբյուրում նշված է, որ տեղի է ունենալու հետագայում։ Որտեղի՞ց գիտեք, որ չի իրականանալու։ Չնայած ընդհանուր հաշվով Վիքիպեդիայում այդքան էլ տարածված չի հոդվածներում ապագա ծրագրերի մասին տեղեկությունները գրել, բայց այստեղ հարց է առաջանում, եթե Ռուբեն Ռուբինյանը այդպիսի ծրագրի է մասնակցելու, ինչի՞ նրա այդ ձեռքբերումը չգրվի հոդվածում թեկուզ գիտական հետազոտություն բաժնում։ --Գարդմանահայ (քննարկում) 12:52, 27 Հունվարի 2021 (UTC)

Հարգելի Gardmanahay, 1-ին կետի մասով պնդում եմ, որովհետև աղբյուրում հստակ նշված է, որ խոսքը հետազոտության մասին է (և ոչ, օրինակ մագիստրոսական կամ ասպիրանտական աստիճան ստանալ ենթադրող ծրագրի)։ Տեղեկաքարտի մասով՝ ոչ, հետազոտությունը այս դեպքում կրթության հետ կապ չունի, որովհետև անձը չի ստացել որևէ որակավորում այդ հետազոտության հիմքով։ Սա կապ ունի գիտական աշխատանքի հետ և ոչ կրթության։ Դրամաշնորհի մասով՝ դրամաշնորհը տրամադրել է Հրանտ Դինք հիմնադրամը, բայց ոչ թե հետազոտության դիմաց (գումար հետազոտության դիմաց) այլ ճանապարհածախսի և կացության ծախսերի։ Այսինքն՝ ինքը հետազոտությունը դրամաշնորհի դիմաց չպիտի իրականացվեր։ Որտեղի՞ց գիտեմ, որ մյուս հետազոտությունը չի իրականանալու - որովհետև աղբյուրում նշված է տեղեկություն 2018 թվականի դրությամբ, որում ասվում է, որ նման հետազոտություն պիտի իրականացվի։ Հաշվի առնելով, որ 2021 թվականն է, և նման հետազոտության՝ իրականացված լինելու մասին որևէ փաստ չկա, կարծում եմ՝ այս հատվածը պետք է հեռացվի։ Կարծում եմ՝ նաև կարիք չկա համալսարանների գտնվելու վայրը նշելու, որովհետև այն քաղաքները, որտեղ գտնվում են համալսարանները, արդեն իսկ նշված են համալսարանների անվանման մեջ։ Շնորհակալություն։ --ՀայՊետՀրատ (քննարկում) 13:06, 27 Հունվարի 2021 (UTC)

Հարգելի ՀայՊետՀրատ, մեր քննարկման համաձայն հոդվածի «Կրթական հետազոտություն» բաժինը վերանվանել եմ «Գիտական հետազոտություն» բաժնի։ Այդտեղ եմ տեղափոխել Սաբանջը համալսարանի հատվածը։ Քադիր Հաս համալսարանին վերաբերող մասը ժամանակավորապես «անտեսանելի» եմ դարձրել, որպեսզի այդ ընթացքում աղբյուրներ որոնեմ։ Չնայած նման որոնումով այդքան էլ ցանկություն չունեմ զբաղվեմ, բայց քանի որ Ձեր պնդումն էլ դեռ կարծես հաստատ չի, այլ միայն ենթադրություն, ապա կզբաղվեմ (2018-ին նշվել է, որ պետք է իրականացնի, հնարավոր է իրականացրել է, բայց այս պահին մեր ձեռքի տակ չկան այդ ապացուցող աղբյուրներ)։ Եթե որոշ ժամանակ անց աղբյուրներ չգտնվեն, ապա կջնջեմ «անտեսանելի» դարձրած մասը։ Տեղեկաքարտում «Կրթական հետազոտություն»-ը դարձրել եմ «Գիտական հետազոտություն», որի տակ էլ նշված է տվյալ անձի կատարած հետազոտության մասին։ Իմ համոզմամբ նման հեղինակավոր համալսարաններում իրականացվող հետազոտությունները բավարար նշանակալի են, որպեսզի այդ մասին նշվեն նաև տեղեկաքարտում որպես առանձին ձեռքբերում։ Եթե կարծում եք, որ այդ հետազոտությունը այդքան էլ նշանակալի չէ, ապա կխնդրեմ ներկայացնել որոշակի հիմնավորումներ։ Ձեր վերջին դիտարկման վերաբերյալ նշեմ, որ Վիքիպեդիան պետք է հնարավորինս մատչելի լինի ընթերցողի համար, այսինքն եթե հնարավոր է հոդվածում միանգամից գրել, թե «X» համալսարանը որ երկրում է գտնվում, ապա պետք է նշել։ Այո, կարելի է և չնշել՝ գտնվելու վայրը պարզելու լրացուցիչ գործը թողնելով ընթերցողին։ Բայց ինչի՞ այդպես անել, եթե կարելի է օգնել ընթերցողին ավելի արագ և ընթերցանությունից «չշեղվելով» ստանալ հոդվածի տեղեկատվությունը։ Իմ կարծիքով, այդ մակարդակի համալսարանների գտնվելու երկրի անունը նշելը միայն ավելի մատչելի է դարձնում հոդվածի բովանդակությունը։ --Գարդմանահայ (քննարկում) 13:47, 27 Հունվարի 2021 (UTC)

Հարգելի Gardmanahay, շնորհակալ եմ փոփոխությունների համար։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ տեղեկաքարտից պետք է հեռացվի հետազոտության մասը, որովհետև այն նույնիսկ ավարտին չի հասցվել և չի հրապարակվել։ Հետևաբար, տվյալ փաստը չի կարող նշանակալի համարավել անձի համար։ Ապացույց՝ https://mediamax.am/am/news/society/28897 "Նորանշանակ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը հեղափոխության մեկնարկին Հայաստանում չէր: «Հրանտ Դինք» հիմնադրամում աշխատանքի շրջանակում նա երեք ամսով մեկնել էր Ստամբուլ, դեռ 1 ամիս պետք է այնտեղ մնար, սակայն թողեց գործերն ու վերադարձավ Հայաստան։" --ՀայՊետՀրատ (քննարկում) 13:56, 27 Հունվարի 2021 (UTC)

Իմ կարծիքով այդ հղումը բավարար է։--Գարդմանահայ (քննարկում) 06:50, 29 Հունվարի 2021 (UTC)

Արամ Վարդևանյան հոդվածի հետ կապված[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի Gardmanahay, կարծում եմ պետք է վերստեղծել Արամ Վարդևանյանի հոդվածը, այն ժամանակ մի գուցե Արամ Վարդևանյան հոդվածը նշանակալի չեր, բայց ներկա պահին Ա. Վարդևանյանը ոչ միայն փաստաբան է, այլ նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի՝ Հայաստան դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ է, և կարծում եմ նրա մասին հոդվածը այլևս նշանակալի է: Եթե դուք չեք ցանկանում ստեղծել կարող եմ ես դա անել:
Հարգանքներով՝ POitor քննարկում 13:06, 4 Հունիսի 2021 (UTC)

Ողջույն հարգելի POitor, ժամանակին ես ստեղծել եմ Արամ Վարդևանյան հոդվածը, որն իմ կարծիքով, այն ժամանակ նշանակալիության կանոնակարգին համապատասխանում էր։ Սակայն 2020 թվականի հուլիսին հոդվածն առաջադրվել է ջնջման և ջնջվել է։ Կարծում եմ պետք է սպասել մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, և եթե նա ընտրվի Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ապա կանոնակարգի տեսակետից կդառնա նշանակալի հանրագիտարանային տեսակետից։ Ինքս նախատեսում եմ նշված իրադարձությունից հետո դիմել ադմինիստրատորներին, որպեսզի վերականգնեն իմ ստեղծած հոդվածը, որը գրված է բավականին լավ։ --Գարդմանահայ (քննարկում) 15:14, 4 Հունիսի 2021 (UTC)
Լավ, շնորհակալ եմ--POitor քննարկում 15:56, 4 Հունիսի 2021 (UTC)

Պարզապես տեղեկացնեմ, որ պատգամավորի թեկնածու լինելը չի ապահովում անձի նշանակալիությունը։--Ավետիսյան91 (քննարկում) 05:51, 5 Հունիսի 2021 (UTC)

Կրկին ողջույն, չե՞ք կարծում որ արդեն ժամանակն է հոդվածը վերստեղծելու, թե՞ պետք է սպասել մանդատների բաշխմանը։--POitor քննարկում 19:09, 26 Հունիսի 2021 (UTC)

Ողջույն POitor, իմ իմանալով Արամ Վարդեւանյանը դեռեւս Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր չի(մանդատը չունի), հետեւաբար դեռ պետք չի գրել հոդվածը։--Գարդմանահայ (քննարկում) 10:01, 27 Հունիսի 2021 (UTC)

Այո, դեռևս մանդատները չեն բաշխվել, համենայդեպս շնորհակալ եմ պատասխանելու համար:--POitor քննարկում 18:39, 27 Հունիսի 2021 (UTC)

Просьба[խմբագրել | խմբագրել կոդը]

Коллега, приветствую Вас. Можно Вас попросить, пожалуйста, добавить в литературу статьи Ոսկեպար этот очень важный для нас всех труд. Спасибо--NikolayLukas (քննարկում) 15:02, 6 Օգոստոսի 2021 (UTC)

Привет NikolayLukas․ Эта книга упоминается в источниках статьи (см. Источник 2)․ Спасибо․ --Գարդմանահայ (քննարկում) 16:15, 7 Օգոստոսի 2021 (UTC)

Խմբագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի մասնակից, խնդրում եմ հետագա խնդիրներից խուսափելու համար հին հոդվածները ներկայացնել ջնջման, որպեսզի այն ստեղծող մասնակիցը նույնպես ժամանակ ունենա անդրադառնալու այդ հարցին։

Հարգելի Voskanyan, տվյալ հոդվածը վաղուց ներկայացված էր ձուլման և ներկայացված էր ձուլման պատճառը։ Բավականին երկար ժամանակ է անցել, ոչ այն ստեղծող մասնակիցը, ոչ էլ որևէ այլ մասնակից չի զբաղվել դրանով։ Այդ իսկ պատճառով ինքս կատարեցի համապատասխան խմբագրումները։ Ըստ էության, «Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ներքին Ոսկեպար)» և «Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ոսկեպար)» հոդվածները նույն եկեղեցու մասին էին, ընդ որում, 1-ինում կային ակնհայտ սխալ տեղեկություններ, որոնք ամենայն հավանականությամբ թարգմանվել էին Ռուսերեն Վիքիպեդիայի համապատասխան հոդվածից։ Ի դեպ, Ռուսերեն Վիքիպեդիայում այդ հոդվածը նույնպես առաջադրված է ջնջման։ Իսկ արագ ջնջման եմ ներկայացրել մի քանի պատճառով։ Հոդվածի վերնագիրը («Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ներքին Ոսկեպար)») սխալ է և չի կարող վերահղվել «Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ոսկեպար)» հոդվածին (պատմամշակութային առումով դրանք փոխկապակցված տարածք են համարվում, բայց տեղայնությունը ցույց տալու տեսանկյունից լրիվ տարբեր են, և միշտ չէ որ կարելի է վերահղել նման իրավիճակներում), ջնջման ներկայացված հոդվածի բովանդակության աղբյուրը ակնհայտ ապատեղեկատվություն է, որտեղ հայկական եկեղեցիները ներկայացվում են որպես «ալբանական» (ասվածը պետք չէ ընդունել հայրենասիրական տեսակետից, այլ ընդունել տարբերություն դնելով փաստարկված, ապացուցված իրողությունների և զեղծարարության միջև)։ Բացի այդ արագ ջնջման եմ ներկայացրել, քանի որ ջնջված հոդվածի բովանդակությունում չկար այնպիսի տեղեկատվություն, որը պետք է կամ իմաստ կունենար տեղափոխել «Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ոսկեպար)» հոդված։--Գարդմանահայ (քննարկում) 07:00, 12 Դեկտեմբերի 2021 (UTC)

Հոդվածի անվանումը փոփոխելու համար պետք է տեղափոխել էջը, ոչ թե բովանդակությունը, ստիպված ենք ջնջել հոդվածը և տեղափոխել 2010 թվականին ստեղծվածը։ Խնդրում եմ նոր ավելացված տեքստը տեղափոխել Ալ լիճ հոդված, որպեսզի այն տեղափոխենք։ Իսկ ինչ վերաբերում է այլ կիրառումների էջին, մեկ կապույտ հղումով այլ կիրառումների էջ չենք ստեղծում, պետք է ստեղծել նաև մյուս հոդվածը։--Voskanyan (քննարկում) 05:49, 12 Դեկտեմբերի 2021 (UTC)

Հարգելի Voskanyan, գոյություն ունի Մեծ Ալ լիճ և Փոքր Ալ լիճ, իսկ դրանք երկուսը միասին երբեմն անվանում են Ալ լճեր, բայց ոչ Ալ լիճ (չեմ բացառում, միգուցե որևէ հին գրականության մեծ գրված լինի նաև Ալ լիճ տարբերակը, բայց ներկայում գոյություն ունեն շատ աղբյուրներ, որոնք մեղմ ասած հերքում են այդ տարբերակը)։ Որպես աղբյուր ներկայացնեմ Հայաստանում երկար տարիներ արշավական գործունեությամբ զբաղվող ընկերության կայքի հոդվածը և Հայաստանի Մարդու իրավունքների հայտարարությունը hetq.am կայքից։ Տեղեկատվությունը, որը գրված է Ալ լիճ հոդվածում վերաբերվում է Մեծ Ալ լճին, որը չի կոչվում Ալ լիճ, այլ Մեծ Ալ լիճ։ Ի դեպ, ՀՎ հոդվածում որոշ տեղեկություններ սխալ են։ Ուստի ներկայում ունենք ակնհայտ սխալ վերնագրով և սխալներ պարունակող բովանդակությամբ հոդված։ Իմ գործողությունն ուղղված էր այդ սխալն ուղղելուն։ Եթե Ձեր դիտարկումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նախ պետք է Ալ լիճ հոդվածը տեղափոխեի Մեծ Ալ լիճ հոդված, այնուհետև Ալ լիճ հոդվածը վերահղեի Ալ լիճ (այլ կիրառումներ) հոդված կամ էլ ինչպես Դուք եք ասում «այլ կիրառումները» մեկ կապույտ և մեկ կարմիր հղումով չեն լինում, ուստի պետք է ոչ թե վերահղեի այլ արագ ջնջման ներկայացնեի Ալ լիճ հոդվածը, ինչը չեմ արել, ապա ընդունում եմ, միգուցե պետք է Ձեր ներկայացրածով անեի։ Բայց մի տեսակ խառնաշփոթ է առաջանում և կներեք իհարկե, բայց սխալը վերացնելը դառնում է անհասկանալի գործողությունների շրջապտույտ։ Գուցե արժե՞ մտածել նման գործընթացներն ավելի արագա և հեշտ իրականացնելու մեթոդիկա։ Ամեն դեպքում շնորհակալություն դիտարկումների համար, դրանք ընդունված են։--Գարդմանահայ (քննարկում) 07:27, 12 Դեկտեմբերի 2021 (UTC)

Ես գրել եմ միայն կանոնների պահանջը, քանի որ մեր համայնքում պարբերաբար նման հարցերի պատճառով խնդիրներ են ծագում, պետք է հնարավորինս բացառենք դրանք, որպեսզի հետագայում ամեն անգամ ստիպված չլինենք պարզաբանել, թե ինչում մեկին կարելի է, իսկ մյուսներին՝ ոչ։--Voskanyan (քննարկում) 10:10, 12 Դեկտեմբերի 2021 (UTC)