Մասնակից:Gago2000/Ավազարկղ
Խաչիկ Պողոսյան (1875/76, Կերմիր), հայ բժիշկ
Ծնվել է 1875/76թ. Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի Կերմիր գյուղում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1895-1896 թվականներին սովորել է Կոստանդնուպոլսի Օսմանյան կայսերական բժշկական համալսարանում, բայց ուսումը կիսատ է թողել: 1896-1901 թվականին սովորել է Շվեյցարիայի Լոզան քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետում: 1899-1900 թվականներին լինելով բարձրագույն կարգի ուսանող, մրցույթով անցնելով, որպես ինտերն ընդունվել է Լոզանի Սըրիի հոգեբուժական կլինիկական հիվանդանոցը և, 6 ամիս մասնագիտանալով հոգեկան հիվանդությունների գծով, պրոֆ. Մահմեի երաշխավո րությամբ հոգեբույժի վկայական է ստացել: 1900-1902 թվականներին նույն հիվանդանոցում օգնական-հոգեբույժ է աշխատել: 1902 թվականին հրաժարվելով պաշտոնից, մի քանի ամիս գիտական ճամփորդություն է կատարել Գերմանիայում և Ֆրանսիայում: Եղել է Շվեյցարիայի և Փարիզի հոգեբուժական ընկերությունների անդամ: 1902 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս, որտեղ իր ազգայնական հայացքների պատճառով ենթարկվել է հալածանքի, ձերբակալվել և աքսորվել իր ծննդավայր Կեսարիա: Այնուհետ և հաջողել է կրկին վերադառնալ Կոստանդնուպոպլիս: 1902-06 թվականին Կոստանդուպոլսի սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցում օգնական-հոգեբույժ է աշխատել: 1906-1915 թվականին նույն հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքի հոգեբույժ, ապա` բաժանմունքի վարիչ է աշխատել: Այդ բաժանմունքում տարեկան բուժվել է հոգեկան հիվանդություններով տառապող շուրջ 200 տղամարդ և 100 կին: Որոշ ժամանակ վարել է նաև հիվանդանոցի բժշկապետի պաշտոնը: 1908 թվականին երբ հիմնվել է հետագային Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) առանցքային ուժերից մեկը դարձած Հայ սահմանադրական ռամկավար կուսակցությունը (ՀՍՌԿ), անդամակցել է դրան: 1910 թվականին Գաղատիայից ընտրվել է Կոստանդնուպոլսի Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ (այսինքն` ազգային երեսփոխան), վերընտրվել 1913 թվականին: 1910 թվականին Կոստանդնուպոլսի Գաղատիա թաղամասի Կեդրոնական վարժարանի խնամակալության անդամ է նշանակվել: 1915 թվականին ապրիլի 11 (24)ին, ի թիվս բազմաթիվ հայ մտավորականների, ձերբակալվել և բանտարկվել է Կոստանդնուպոլսի կենտրոնական բանտում։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ 1915 թվականին ապրիլի 12-ին, ի թիվս բազմաթիվ հայ մտա վորականների, որպես ձերբակալվածներ, գնացք ովտեղափոխվել են Այաշ ավա նի ծայր ամ աս ի բլրի վրա գտնվող Սարը կըշլա հին զո րանոց-բանտը: Մի քան ի ամիս անց ազատվել է բանտից և տան ջանքներով անցնելով ԱյաշԱնկարա-Հալեպ ճանապար հը, վերադարձել է Կ. Պոլիս: Կ. Պոլսում եղել է Կոմի տասի հոգեկան առողջու թյամբ զբաղվող առաջին հո գեբույժը: 1915թ., Առաջին համաշ խարհ այ ին պատ եր ազմ ի ժամանակ զորակոչվել է օս մանյան բանակ և զինվորա կան բժիշկ ծառայել: 1918թ. զին ադ ադ ար ից հետո զորացրվել է բանակից և Կ. Պոլիս վերադարձել: Հավանաբար 1923թ. տե ղափոխվել է Սիրիա, բնա կություն հաստատել Հալեպ քաղաքում և հոգեբույժ աշ խատել: 1925թ. մի խումբ ազգայ նականների հետ հիմնել է Հալեպի Հայ Կարմիր խաչը: 1935-55թթ. եղել է Հալե պում 1935թ. հիմնադրված Ազգային Վերժին Կյուլպեն կյան մայրանոցի (ծննդա տան) խնամ ակ ալ ութ յան ատենապետն ու պատվա վոր նախագահը: Եղել է շատ ճանաչված ազգային գործիչ, եռանդուն ու նվիրված կուսակցական, հարգվ ած անձն ավ որ ու թյուն, Հյուսիսային Սիրիայի ՌԱԿ ակումբների ղեկա վարը, ՌԱԿ պաշտոնաթերթ «Եփրատ»-ի (Հալեպ) արտո նատերն ու տնօրենը: Եղել է Բերիո (Հալեպի) թեմի Քաղաքական ժողովի ատենապետը: Թերթերում և տարեցույց ներում տպագրված բժշկա կան հոդվածների հեղինակ է: Մահացել է 1955թ. ապրի լին, Հալեպում` 80 տարեկա նում: Նրա մասին. 1. Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հա յոց, Կ. Պոլիս, 1905։ 2. Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վի եննա, 1922։ 3. Ալպ օյ աճ եա ն Արշ ակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։ 4. Ազգային հիւանդանոցի մէջ պաշտօնավարած բժիշկ ները. Ընդարձակ տարեգիրք Ազգային հիւանդանոցի, Իս թանպուլ, 1939։ 5. Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երև ան, 1991։ 6. Յարման Արսեն, Հայե րը օսմանյան առողջապա հության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուր քերեն), Ստամբուլ, 2001։ 7. Ա վ ա գ յ ա ն Կ ա ր ի ն ե , Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։ 8. Փոլադյան Անդրանիկ Լ., Հերկ եւ բերք, Բեյրութ, «,Սիփան’’ հրատարակչու թյուն, (հրատարակման վայր է նշվել ԱՄՆ, Նյու Ջերսի նա հանգ), 2002, 464 էջ։ 9. Մինասյան Հարություն, 100 հայ հոգեբույժներ, Կեն սագրական բառարան, գիրք Բ, Երևան, 2004։ 10. Ավագեան Կարինէ, «Չանղըրըի 1915 թ. ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարա նային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. 1-12 11. «Եղեռն էն վեր ապ րող հալեպահայ գաղութին երախտաւորը – Տոքթ. Խա չիկ Պօղոսեան (1875-1955)», կազմող` Թորոս Թորանեան, խմբագիր` Վաչէ Ղազարեան, Նիւ Եորք, 2009։