Մասնակից:Elen Gevorgyan/Կատակներ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Elen Gevorgyan/Կատակներ

Կատակներ (ռուս.՝ Шутки), ռեժիսոր Լև Ատամանովի մուլտիպլիկացիոն ֆիլմը` ըստ Վլադիմիր Սուտեևի «Ճուտիկը և բադիկը» և «Երեք կատու» հեքիաթների: Երկու փոքրիկ նովելները ստեղծվել են զվարճալի իրավիճակների հիման վրա, բայց սրատես դիտողականությունը և մանրամասների ճշտությունը այդ կենդանի սյուժեն հետաքրքրաշարժ և սրամիտ են դարձնում[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմում է երկու կարճ պատմություն.
Առաջին սյուժեն պատմում է մի ճուտիկի մասին, որն ընկերանում է բադիկի հետ և ցանկանում է ամեն ինչով նմանվել նրան, նույնիսկ ցանկանում է լողալ սովորել:
Երկրորդ սյուժեն սպիտակ, մոխրագույն և սև գույների երեք կատուների մասին է: Նրանք հաճախ փոխում էին իրենց գույնը, քանի որ հաճախ ինչ որ բանի մեջ էին ընկնում. մեկ ընկնում էին ալյուրի մեջ և սպիտակ էին դառնում, մեկ ընկնում էին ցեխի մեջ և սևանում էին, իսկ ջրում լողանալիս թրջվում էին, և միայն չորանալուց հետո նորից վերադառնում էին իրենց նախկին գույներին. առաջինը` սպիտակ, երկրորդը` մոխրագույն, և երրորդը` սև:

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ - Վլադիմիր Սուտեև
  • Բեմադրող ռեժիսոր - Լև Ատամանով
  • Բեմադրող նկարիչներ - Մարիա Ռուդաչենկո, Ալեքսանդր Բելյակով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ - Մարիա Ոսկանյանց, Նատալիա Բոգոմոլովա, Գալինա Զոլոտովսկայա, Ելիզավետա Կոմովա, Տատյանա Պոմերանցևա, Վիտալի Բոբրով, Յանա Վոլսկայա
  • Օպերատոր - Միխայիլ Դրույան
  • Կոմպոզիտոր - Անդրեյ Բաբաև
  • Հնչյունային օպերատոր - Նիկոլայ Պրիլուցկի
  • Մոնտաժող - Լիդիա Կյակշտ
  • Դերերը հնչյունավորել են.
    • Բադիկ - Մարիա Վինոգրադովա
    • Ճուտիկ - Տատյանա Ստրոգանովա
    • Հեղինակի տեքստը կարդում է Սերգեյ Ցեյցը

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը հաճախ վերաթողարկվել է DVD ձևաչափով, մուլտֆիլմերի հավաքածուների մեջ.

  • «Հեքիաթներ երեխաների համար», 3-րդ թողարկում, «Սոյուզմուլտֆիլմ»: Սկավառակում ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմները. «Մեծամիտ նապաստակը» (1976), «Գիշերային ծաղիկ» (1984), «Այծը, որը հաշվում էր մինչև տասը» (1968), «Կենդանի խաղալիք» (1982), «Ճպուռն ու մրջյունը» (1935), «Ատամի խոզանակ թագուհին» (1962), «Թե ինչպես կատվիկի համար տուն պատրաստեցին» (1963), «Գայլուկ, մոխրագույն պոչիկ» (1983), «Կատակներ» (1963):
  • «Տատիկի հեքիաթներ», 2-րդ թողարկում, «Սոյուզմուլտֆիլմ»: Սկավառակում ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմները. «Վազի՛ր, առվակ» (1963), «Կատակներ» (1963), «Աղվես Պատրիկեևա» (1982), «Կուժ ու շվի» (1950), «Անտառային ժամանակագրություն» (1970), «Քաջ նապաստակ» (1955), «Երկու հեքիաթ» (1962), «Կենդանի խաղալիք» (1982):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сутеев В. Сказки-мультфильмы В. Сутеева. — АСТ, 2011. — 160 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 978-5-17-073721-5 , 978-5-17-073720-8

-(«Три котёнка» — c.4, «Цыплёнок и утёнок» — с.10, цветные иллюстрации В. Сутеева)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С. В. Асенин. Волшебники экрана: Первые в жизни фильмы. Воспитание без нравоучения Archived 2016-02-08 at the Wayback Machine. 3d-master.org.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Шутки» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում