Մասնակից:Elen Asatryan1/Ավազարկղ
Ռոբին Հուդի էֆեկտ (անգլ.՝ Robin Hood effect), տնտեսական երևույթ, որտեղ եկամուտը վերաբաշխվում է այնպես, որ տնտեսական անհավասարությունը նվազեցվում է: Էֆեկտն անվանվել է ի պատիվ Ռոբին Հուդի, ով, ըստ լեգենդի, կողոպտում էր հարուստներին և ամենը տալիս աղքատ ժողովրդին:
Ռոբին հուդի էֆեկտի առաջացման պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբին Հուդի էֆեկտը կարող է մեծ թվով տարբեր քաղաքականությունների կամ տնտեսական որոշումների հետևանք լինել, որոնցից ոչ բոլորը անհավասարությունը նվազեցնելու հատուկ նպատակ ունեն:
Բնական, ազգային զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սայմոն Կուզնեցը պնդում է, որ տնտեսական անհավասարության տարբեր մակարդակների ետևում կանգնած գլխավոր գործոնը երկրի տնտեսական զարգացվածության աստիճանն է: Կուզնեցը նկարագրել է եկամտի և անհավասարության միջև կապը կորի միջոցով, ինչպես պատկերված է նկարում: Այդ Թեորեմը սահմանում է, որ զարգացման շատ ցածր մակարդակ ունեցող երկրները ունենում են հարստության համեմատբար հավասարաչափ բաշխում:
Քանի որ երկիրը զարգանում է, գրանցվում է կապիտալի աճ, և հետևաբար այդ կապիտալի սեփականատերերը ունենում են ավելի մեծ եկամուտ և հարստություն, ինչն ավելի է խորացնում անհավասարութունը: Սակայն, ի վերջո, տարբեր հնարավոր վերաբաշխման մեխանիզմները, ինչպիսիք են խոշոր մարդասիրական կազմակերպությունների գործունեությունը և բարեգործական ծրագրերը, կհանգեցնեն Ռոբին Հուդի էֆեկտին` հարստությունը վերաբաշխելով աղքատներին: Այդ պատճառով էլ առավել զարգացած երկրները վերադառնում են անհավասարության ցածր մակարդակին:
Ոչ համամասնական եկամտահարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ երկրներ ունեն եկամտահարկի այնպիսի համակարգ, որտեղ փոքր աշխատավարձ ունեցողները վճարում են չնչին հարկեր կամ ընդհանրապես չեն հարկվում, մինչդեռ բարձր աշխատավարձ ստացողները, որոնք սահմանված շեմից շատ են վաստակում, պետք է վճարեն ավելի բարձր հարկեր: Այս համակարգը հայտնի է որպես պրոգրեսիվ հարկում: Այս համակարգը որդեգրած երկրները ունենում են աշխատավարձում հարկի մեծ համամասնություն ունեցող հարուստ բնակչություն, որը անապահովներին արյդունավետ սուբսիդավորում և Ռոբին Հուդի էֆեկտին է հանգեցնում:
Մասնավորապես, պրոգրեսիվ հարկը այն հարկն է, ըստ որի հարկային դրույքաչափը մեծանում է, քանի որ մեծանում է հարկվող բազայի գումարը[1][2][3][4][5]: «Պրոգրեսիվ» բառը նկարագրում է եկամտի կամ ծախսի բաշխման էֆեկտը` նկատի ունենալով փոխարժեքի ցածր մակարդակից բարձրին անցնելը, որտեղ միջին հարկային դրույքաչափը ավելի փոքր է, քան մարգինալ դրույքաչափը[6][7]: Դա կարող է կիրառվել անհատական հարկերի կամ ամբողջ հարկային համակարգի դեպքում: Պրոգրեսիվ հարկերը փորձում են նվազեցնել քիչ վճարունակ մարդկանց հարկի արտահոսքը` մեծացնելով այն նրանց համար, ովքեր ավելի վճարունակ են:
Բջջային հեռախոսակապի խաչաձև սուբսիդավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ զարգացող երկրներում, բջջային կապում նկատվում են մեծ քանակությամբ արտաքին ազդեցություններ, ինչը կարգավորողներն ու օպերատորները ձգտում են ուղղել` հեռախոսազանգերի արժեքի մեծացման միջոցով սուբսիդավորելով բաժանորդագրությունները. դա շատ հաճախ հնարավորություն է տալիս սոցիալապես ոչ ապահովներին անվճար օգտվել հաղորդակցման ծառայություններից: Լրացուցիչ արժեքներն այնուհետև գանձվում են բաժանորդներից, ովքեր զանգեր են կատարում այս նոր բաժանորդներին. զանգահարողները, ըստ վիճակագրության, հակված են լինել ավելի հարուստ: Այդ պատճառով, չնայած գումարի աննուղղակի փոխանցման, նկատվում է հզոր Ռոբին Հուդի էֆեկտ, որտեղ հարուստները սուբսիդավորում են աղքատներին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Webster (4b): increasing in rate as the base increases (a progressive tax)
- ↑ American Heritage (6). Increasing in rate as the taxable amount increases.
- ↑ Britannica Concise Encyclopedia: Tax levied at a rate that increases as the quantity subject to taxation increases.
- ↑ Princeton University WordNet: (n) progressive tax (any tax in which the rate increases as the amount subject to taxation increases)
- ↑ Sommerfeld, Ray M., Silvia A. Madeo, Kenneth E. Anderson, Betty R. Jackson (1992), Concepts of Taxation, Dryden Press: Fort Worth, TX
- ↑ Hyman, David M. (1990) Public Finance: A Contemporary Application of Theory to Policy, 3rd, Dryden Press: Chicago, IL
- ↑ James, Simon (1998) A Dictionary of Taxation, Edgar Elgar Publishing Limited: Northampton, MA