Մասնակից:O'micron/Ռուսական մշակույթ (14-15-րդ դարեր)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռուսական մշակույթը 14-15 դդ., ժամանակաշրջան է, որի ընթացքում ռուսական մշակույթը աննախընթաց վերելք ապրեց։ Կարևոր նախադրյալ էր Ռուսական կենտրոնացված պետության առկայությունը։ Այս ժամանակաշրջանում գրվում են մի շարք գրական ստեղծագործություններ, որոնք նվիրված են Կուլիկովոյի ճակատամարտում տարած հաղթանակին և ազգային ազատագրական պայքարին։
Տարեգրություն և ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]14-րդ դարի կեսերից վերելք ապրեց տարեգրությունը և ձեռագիր մատյանների կազմումը։ Համառուսական տարեգրական առաջին հավաքածուներից էր Երրորդության տարեգրությունը։
Իվան III-ի օրոք ձեռնարկվում է Մոսկվայի Կրեմլի ճարտարապետական կերպարի վերակառուցումը։ Այն իրագործեցին ռուս վարպետները` իտալացի ճարտարապետների հետ համատեղ։ Կրեմլի վերակառուցումը ավարտվեց Վասիլ III-ի օրոք։
Կերպարվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում մեծ զարգացում ապրեց կերպարվեստը։ Ռուս նկարիչները նկարում էին նատյուրմորտներ, գունանկարներ, գծանկարներ, դիմանկարներ և այլն։ Այս շրջանի նշանավոր ռուս նկարիչ էր Ֆեոֆան Գրեկը։ 15-րդ դարի առաջին երեսնամյակին վերաբերվում Անդրեյ Ռուբլյովի ստեղծագործությունը, որը հին ռուսական կերպարվեստի բարձրակետն է` համաշխարհային արվեստի նվաճումներից մեկը։ Նրա կերպարվեստի գուներանգը աչքի է ընկնում զարմանալի մեղմությամբ և ներդաշնակությամբ։ Ա. Ռուբլյովը իր գեղարվեստական կերպարներում ձգտում էր միավորել բնավորության անհատական գծերը բարոյական կատարելության և մաքրության ըդհանրացված իդեալին։ Նրա ստեղծած «Երրորդություն» սրբապատկերը համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցներից է։