Մասնակից:DoctorLia/Ավազարկղ112

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


DoctorLia/Ավազարկղ112
Չիչու արվեստի թանգարան

Չիչու արվեստի թանգարան (ճապ.՝ 地中美術館 Chichū Bijutsukan)(բառացիորեն «արվեստի թանգարան երկրի վրա»)կառուցված Ճապոնիայի Կագավայի(պրեֆեկտուրայի) Նաոշիմա կղզու հարավային մասում: Այն նախագծվել է ճարտարապետ Տադաո Անդոյի կողմից և բացվել է հանրության համար 2004 թվականի հուլիսի 18-ին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալտեր Դե Մարիա, «Ժամանակ/Բոլոր ժամանակներ/Չկա ժամանակ», 2004

Ստորգետնյա թանգարանը գտնվում է Ֆուկուտակե հիմնադրամի տնօրինության ներքո, որը Բենեսի կորպորացիայի նախագիծն է, որի նախագահ Սոիտիրո Ֆուկուտակեն գործում է որպես հաստատության տնօրեն: Այն գոյություն ունի որպես «բնության և մարդկանց փոխհարաբերությունները իմաստավորող» շարունակական նախաձեռնության մաս և հանդիսանում է արվեստի հետ կապված մի քանի վայրերից մեկը, որը գրավում է զբոսաշրջիկների հետաքրքրությունն այդ տարածքում[1]։

Չնայած գետնի տակ թաղված դիրքին, շենքի դիզայնն այնպիսին է, որ այն հեշտացնում է բնական լույսի բացառիկ օգտագործումը մի շարք ցուցանմուշներ լուսավորելու համար՝ փոխելով դրանց տեսքը օրվա տարբեր դիտումների ժամանակ և, ըստ էության, ընդգրկելով շենքը։ նույն ոլորտը, ինչ ցուցադրված արվեստը[2]։

Ցուցադրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնտեղ մշտական ներկայացված են Ուոլտեր Դե Մարիայի և Ջեյմս Թյուրելի, ինչպես նաև Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» շարքին պատկանող աշխատանքները[3]:

Վալտեր Դե Մարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ժամանակ/Բոլոր ժամանակներ/Չկա ժամանակ», 2004 – գրանիտ, կարմրափայտ ծառ, ոսկե տերև, բետոն

Կլոդ Մոնե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ջրաշուշաններ»,1914–1917թթ․, յուղաներկ, 200×200սմ
  • «Ջրաշուշաններ,արտասվող ուռիների արտացոլանքը»,1916–1919թթ․, յուղաներկ, 100×200սմ
  • «Ջրաշուշանների լճակ», 1917–1919թթ․, յուղաներկ,100×200սմ
  • «Ջրաշուշանների լճակ», 1915–1926թթ․, յուղաներկ,դիպտիխ, 200×300սմ

Ջեյմս Թյուրել[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աֆռում,բաց կապույտ»,1968թ․, պրոեկտոր
  • «Բաց դաշտ», 2000թ․, լյումինեսցենտային լույս, նեոնային խողովակ
  • «Բաց երկինք» 2004թ․ ,LED, քսենոնային լամպ

Չիչու այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիվերնիում գտնվող Կլոդ Մոնեի այգուց ոգեշնչված

Չիչու այգին գտնվում է տոմսերի կենտրոնի և գլխավոր թանգարանի շենքի միջև, մոտավորապես 400 մ² տարածք է, որտեղ ներկայացված են մոտավորապես 150 տեսակի բույսեր, 40 տեսակի ծառեր և գրեթե 200 տեսակի ծաղիկներ, որոնք կամ հայտնվել են Մոնեի աշխատանքներում, կամ հավաքվել են նկարչի կողմից՝ իր կենդանության օրոք։ Քանի որ Մոնեն մոլի այգեպան էր, նրա սեփական նմուշները, ինչպես նաև նրա ամենահայտնի նկարներից քաղված ներշնչանքները օգտագործվել են տարածքը կազմող այգին և լճակները նախագծելու համար, որոնցում նույնիսկ պատկերված են նույն ջրաշուշանները, որոնք երևում են նրա նկարում[4]։

Չիչու այգու իմաստը կայանում է նրանում,որ շնորհիվ ֆիզիկական փորձի հնարավոր է, խորությամբ հասկանալ և գնահատել Կլոդ Մոնեի աշխատանքները[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chichu Art Museum Concept Website Արխիվացված Մարտ 31, 2008 Wayback Machine
  2. «The art islands floating in the Seto Inland Sea».
  3. «Chichu Art Museum | Art | Benesse Art Site Naoshima».
  4. «Chichu Art Museum | Art». Benesse Art Site Naoshima (անգլերեն). Վերցված է 2021-11-17-ին.
  5. Chichu Art Museum Garden Website Արխիվացված Փետրվար 24, 2008 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Արվեստ Կատեգորիա:Արվեստ ըստ վայրի Կատեգորիա:Արվեստ ըստ ժամանակաշրջանի Կատեգորիա:Թանգարանային նմուշներ Կատեգորիա:Թանգարանի դիզայն Կատեգորիա:Նկարիչներ ըստ ժանրի Կատեգորիա:Նկարիչներ Կատեգորիա:Արվեստ ըստ երկրի Կատեգորիա:Ճապոնիայի թանգարաններ Կատեգորիա:Ճապոնիայի արվեստ