Մասնակից:Dimarkam/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գագիկ Հարությունյան (նորաձևության լուսանկարիչ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Dimarkam/Ավազարկղ
Գագիկ Հարությունյանը

Գագիկ Հարությունյան (), նորաձևության հայ լուսանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Հարությունյանը ծնվել է 1984 թվականի հունվարի 27-ին Երևանում: Սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հաշվողական մեքենաներ բաժնում:

Ունի երաժշտական կրթություն, տիրապետում է մի շարք գործիքների, հեղինակում է երաժշտություն էմբիենտ, դիփ հաուս, լոնջ ոճերով[1]:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Հարությունյանը թեև հիմնականում լուսանկարում է նորաձևության թեմայով, նրա աշխատանքների շարքում կարելի է գտնել նաև դիմանկարներ և բնապատկերներ: Հեղինակը գլխավորապես ստեղծում է սև և սպիտակ լուսանկարներ՝ պատճառաբանելով, որ այդ կերպ նկարում է մարդկանց հոգիները։ Մոդելների հետ աշխատելիս լուսանկարչի համար սկզբունքային է, որ նրանք լինեն առանց դիմահարդարման։ Կողմնակից չէ նաև նկարները մշակելու ժամանակ մեծ փոփոխությունների՝ նշելով, որ յուրաքանչյուր լուսանկար ունի իր պատմությունն ու երաժշտությունը[2]։

Իր գործունեության մասին Հարությունյանը նշում է․

Լուսանկարչությունը տեսնելու հնարավորություն է: Կարծում եմ՝ դա հնարավորություն է տալիս տեսնել այն, ինչ ուրիշները չեն տեսնում։ Լուսանկարչությունն իմ ներշնչանքն է, ես ապրում եմ դրանով[3]։
- Գագիկ Հարությունյան

Գագիկ Հարությունյանի լուսանկարներն առաջին անգամ տպագրվել են 2013 թվականին «EL Style» ամսագրում: Նրա աշխատանքները տպագրվել են նաև «Luxury», «Design Deluxe» և այլ ամսագրերում[1]: Լուսանկարիչը նպաստել է Հայաստանում նորաձևության և գեղեցկության առաջատար տների հաջողությանը՝ ստեղծելով կերպարներ, պատկերներ «Nikolyan Fashion», «Harmony Yerevan», «Shadoyan Fashion», «Kivera Naynomis», «Oriflame Armenia» ապրանքանիշների համար[4][2]: Համագործակցել է Հայաստանում հայտնի մոդելների, դերասանների, երգչուհիների, արտիստների հետ[5]:

Լուսանկարների ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Հարությունյանի աշխատանքները ցուցադրվել են եվրոպական մի շարք երկրների պատկերասրահներում: 2012 թվականին մասնակցել է «Vogue Italia»-ի կողմից կազմակերպված «A Glimpse at Photo Vogue - 101 Photographers/101 Pictures» ցուցահանդեսին[6]։ Նրա լուսանկարները ներկայացվել են «Corso Como Milan 2012 - Carla Sozzani Gallery»-ում (Իտալիա): Նույն տարի Գագիկ Հարությունյանը մասնակցել է նաև «Gallery Sakura»-ի կազմակերպած «Exhibition of 60 photographic artists Paris 2012» ցուցահանդեսին։ Լուսանկարը ներկայացվել է «Bercy Village Gallery»-ում և «Gallery Sakura»-ում (Ֆրանսիա)[7]:

Գագիկ Հարությունյանի լուսանկարներից մեկը՝ «Պողոտան», «Vogue Italia» խմբագրության կողմից համեմատվել է մի շարք հռչակավոր ֆիլմերի՝ «Blade Runner»-ի, «Brazil»-ի, «Metropolis»-ի, «The Day After Tomorrow»-ի և «Fuga da New York»-ի հետ[8][9]:

Լուսանկարիչը համագործակցում է «Galerie Sakura» պատկերասրահի հետ, որը նրա աշխատանքների ցուցահանդես-վաճառքներ է կազմակերպում եվրոպական մի շարք պատկերասրահներում:

«Harutyunyan Gallery»[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին Գագիկ Հարությունյանը հիմնադրել է «Harutyunyan Gallery» ապրանքանիշը, ստեղծվել է www.gagikharutyunyan.net կայքը: Վերջինս ներկայացնում է լուսանկարչի ստեղծած արվեստի գործերը՝ հնարավորություն տալով ձեռք բերել դրանք[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Harutyunyan, Gagik. «Կենսագրություն - Նորաձևության լուսանկարիչ Գագիկ Հարությունյան». Gagik Harutyunyan. Վերցված է 2022-02-16-ին.
  2. 2,0 2,1 Դանիելյան, Սամվել (01․12․2021). «Եվրոպական պատկերասրահներում ցուցադրվող հայ լուսանկարչի գործը «Vogue Italia»-ի կողմից համեմատվել է հռչակավոր ֆիլմերի որոշ կադրերի հետ». aravot.am.
  3. ««Լուսանկարչությունը տեսնելու հնարավորություն է»․ Գագիկ Հարությունյանի՝ աշխարհի տարբեր պատկերասրահներում ցուցադրված աշխատանքները հասանելի են մի շարք հարթակներում». www.tert.am. Վերցված է 2022-04-04-ին.
  4. «Oriflame Fashion Night Trendbook».
  5. ««Լուսանկարչությունը տեսնելու հնարավորություն է»․ Գագիկ Հարությունյանի՝ աշխարհի տարբեր պատկերասրահներում ցուցադրված աշխատանքները հասանելի են մի շարք հարթակներում». www.tert.am. Վերցված է 2022-04-04-ին.
  6. «101 photographers - Vogue.it». www.vogue.it (իտալերեն). Վերցված է 2022-02-16-ին.
  7. «Gagik Harutyunyan | Galerie Sakura». www.galerie-sakura.com. Վերցված է 2022-02-16-ին.
  8. Nast, Condé (2012-08-21). «Metropolis da Photo Vogue». Vogue Italia (իտալերեն). Վերցված է 2022-02-16-ին.
  9. «On the beach, Gagik Harutyunyan - Photographie d'art | Galerie Sakura». www.galerie-sakura.com. Վերցված է 2022-04-04-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]