Մասնակից:Diffad/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Diffad/Ավազարկղ
Ընկերության տեսակՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
ՀիմնադիրԳրիգոր Մինասյան, Եվա Առաքելյան
ՎայրԵրևան, Հայաստան
ԾառայություններԸնդհանուր իրավաբանական ծառայություններ
Կայքam.am


«AM» իրավաբանական ընկերություն - իրավաբանական ընկերություն Հայաստանում: Սստեղծվել է 2012թ.: Մատուցում է իրավաբանական ծառայություններ իրավունքի բոլոր ճյուղերով ազգային և միջազգային ընկերություններին, կազմակերպություններին և ֆիզիկական անձանց։


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«AM» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին` երկու խոշոր իրավաբանական ընկերությունների` «Լեքս Փարթներս» ՍՊԸ և «Դիֆենս» ՍՊԸ թմերի միավորման արդյունքում, որոնք մինչ այդ ավելի քան 10 տարի գործունեություն են ծավալել իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում։

«AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետերն է Գրիգոր Մինասյանը։

2014թ. դեկտեմբերից Ընկերությունը հանդիսանում է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության երևանյան մասնաճյուղի հյուրընկալող (host) ընկերությունը[1] [2] [3]

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012թ. ընկերությունը ներկայացրել է «Ջազվե» ՍՊԸ շահերը՝ Մեծ Բրիտանիայում գրանցված «Բարբրի Լիմիթեդ» ընկերության դեմ դատական գործում։ Ընկերության փաստաբանների աշխատանքի արդյունքում վեճն ավարտվել է հաշտությամբ։[4]

2013-2014 թվականներին ընկերությունը ներկայացրել է «Աֆին Լիզինգ» ավստրիական լիզինգային կազմակերպությունը` «Սպայկա» հայկական ընկերության դեմ դատական գործում։ 6 տարի տևած դատական վեճն ավարտվել հաշտությամբ` «Աֆին Լիզինգ» կազմակերպության օգտին։[5]

Ընկերությունը մասնակցել է «fake»-երի մասին օրինագծի քննարկմանը, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծի, «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի, մայրության նպաստների վերաբերյալ օրենսդրական նախագծի սահմանադրականության վերաբերյալ և բազմաթիվ այլ նախագծերի մշակմանը և քննարկմանը։

Հանրային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014թ. հուլիսին ընկերությունը հովանավորել է «Նվագում ենք հանուն փոփոխության» մանկական դասական երաժշտության փառատոնի հաղթող մասնակցին` տրամադրելով կրթաթոշակ։[6]

2014թ. հոկտեմբերին «AM» իրավաբանական ընկերության կողմից կազմակերպվել է «Ինչպես բարեփոխել Սահմանադրությունը» վերտառությամբ ուսանողական մրցույթ, որի ընթացքում երիտասարդ իրավագետները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ։[7]

Արտասահմանյան գործընկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Estrade, Azad & Harutyunyan (France)
  • Galstyan Law Group (USA)
  • Doradztwo Pravne AGLEGAL (Poland)
  • JUDr. Daniela Jezova (Slovakia)
  • BGI Advisory Services Georgia (Georgia)
  • BLC (Georgia)
  • Law Offices of Dr. Hasan Amirshahi & Assoc (Iran)
  • Alreza Shahidi Razavi & Associates (Iran)
  • BRC Limited Liability Company in Russia (Russia)
  • Danevych Law Firm (Ukraine)
  • Advocate’s office of Markaryan Ruben Valeriy (Russia)
  • Avakov Tarasov & Partners (Russia)


Աղբյուրներ և ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Հայաստանի իրավաբանական ընկերություններ Կատեգորիա:Իրավաբանություն

  1. Երևանում բացվեց տարածաշրջանում միակ՝ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության մասնաճյուղը
  2. Հայաստանում բացվեց Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակը
  3. Opening ceremony of EPLO branch in Yerevan, Armenia
  4. «Ջազզվեն» և «Բարբրի Լիմիթեդը»
  5. Տարվա հաշտություն. հայ-ավստրիական բիզնես վեճը լուծվել է հայկական դատարանում
  6. Ընկերությունը տրամադրեց կրթաթոշակ
  7. «Ինչպես բարեփոխել Սահմանադրությունը». AM իրավաբանական ընկերությունն ամփոփել է մրցույթի արդյունքները