Մասնակից:Dian Gulumyan/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Dian Gulumyan/Ավազարկղ5

Ժան Մարտիկյան (ֆր.՝ Jean Mardikian), [1], Շարանտից՝ ֆրանսիական մշակութային եւ քաղաքական գործիչ եւ 1974-ին Անգուլեմի կոմիքսների միջազգային փառատոնի համահիմադիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ցեղասպանությունից հետո 1915-1916 թթ., Ժան Մարտիկյանի ծնողները, ովքեր դերձակի մասնագիտություն ունեն, հիմնվում են Ֆրանսիայում [2]: Մարտիկյանը մեծանում է Փարիզում [3], որտեղ նա հաճախում է հայկական դպրոց [4]: Նա ճարտարագիտություն է սովորում Պուրպանի բարձրագույն գյուղատնտեսական դպրոցում[5]: Տեղավորվում է Շարանտում որտեղ նա Գյուղատնտեսական Շարանտի [4] համար դառնում է շաբաթաթերթի առաջնորդող հոդվածի հեղինակ:

1970-ին [6] Ռոլանդ Շիրոնի ընտրվելուց հետո, 1971-ից 1977թթ. Ժան Մարտիկյանն ստանձնում է Անգուլեմի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղվելով մշակութային եւ հասարակական գործունեությամբ, մինչդեռ Ֆրանսիս Գրուքսը քաղաքային խորհրդական է [7]: Մարտիկյանը, Գրուքսը եւ Քլոդ Մոլիտերնին 1972-ին ստեղծում են «BD-ի հինգշաբթիները»՝ ընթերցանության երկշաբաթի շրջանակներում[3]: 1973-ի նոյեմբերին, Մարտիկյանը եը Գրուքսը, Մոլիտերնիի ուղեկցությամբ, գնում են Լուքի [8], Կոմիքնսերի միջազգային փառատոնին, որը Եվրոպայի ամենահինն ու ամենից շատ հաճախվածն է: Տպավորված այդ իրադարձության պրոֆեսիոնալ տեսքից, Գրուքսը եւ Մարտիկյանը Լուքի ցուցահանդեսի հովանավորության ներքո թողարկում են Անգուլեմի ցուցահանդեսը[8], որը նրանց տրամադրում է օգտակար փաստաթղթեր[9]: Մարտիկյանը 1989-ից 1995 թթ. ղեկավարում է Անգուլեմի փառատոնը, զուգահեռաբար ղեկավարում է նաեւ Պատկերի եւ կոմիքսների ազգային կենտրոնի կառավարման խորհուրդը մինչեւ 2007 թ.[7]:

1989-ին նա դառնում է մշակույթի եւ հաղորդակցության հարցերով Անգուլեմի քաղաքապետի տեղակալ եւ կոմիքսների միջազգային փառատոնի նախագահ, մանդատներ, որոնք ավարտվում են 1995-ին[7]: 1995-ից 2001թթ, դառնում է քաղաքի մշակութային եւ քաղաքական հարցերով տեղակալ, այնուհետեւ քաղաաշինության հարցերով տեղակալ, բնակարանային եւ քաղաքային վերանորոգում մինչեւ 2008թ.[7]: Նա Մեծ Անգուլեմի քաղաքային համայնքին (COMAGA) կից ստանձնում է նաեւ խորհրդականի պաշտոնը (COMAGA), պաշտոն, որը նա թողնում է 2008-ին[10]: Այս գործունեությանը զուգահեռ, Մարտիկյանը 1997-ին հիմնադրում է Օմեգա սոցիալական միջնորդության ասոցիացիան[11], որը նա ղեկավարում է սկսած 1998 թ-ից[4] եւ որը թողնում է 2014-ին[11]: Վալուայում ղեկավարում է նաեւ Դաշնամուր փառատոնը սկսած 1990-ականների կեսերից [12]:

2008-ին, Ժան Մարտիկյանը թոշակի է անցնում եւ Երեւանում [4],[13] հիմնում կոմիքսների փառատոն: 2012-ին, Ֆրանսիս Գրուքսի հետ համատեղ տպագրում է մի աշխատություն Անգուլեմի փառատոնի ազդեցության վերաբերյալ՝ Կոմիքսներից այն կողմ: 1974-2013թթ., ինչպես է փառատոնը փոխել Անգուլեմը[14]: Նույն տարում, վիպասան Միշել Արմանեն գրում է նրա կենսագրությունը՝ Ժան Մարտիկյանը եւ կոմիքսները: Անգուլեմից Արարատ լեռ[2],[3]:

Ժան Մարտիկյանը միավորվում է Կոնյակում հիմնված գործարար Քիրքոր Քալայջյանի, եւ խավիար վաճառող Արմեն Պետրոսյանի հետ՝ Բուր-Շարանտում թառափ բուծելու նպատակով: Նախագիծը սկսում է գործել 2014-ին , 2010-ին գործարանի համար ընտրված տարածքում հնագիտական ​​վայրի հայտնաբերման պատճառով ուշացումներից հետո[15]: Այնուամենայնիվ, Էստուրնիակ ձեռնարկության ծրագիրը, որի նախագահը Մարտիկյանն է, 2016-ին անընդհատ դժվարությունների է հանդիպում քանի որ պեղումները իրականացրած կազմակերպությունը՝ Կանխարգելիչ հնագիտական ​​հետազոտությունների ազգային ինստիտուտը, հողի սեփականատերերին 930 հազար եվրո ապրանքագիր է կազմում [16]: 2018-ին, Էստուրնիակի ապրանքներն իսպառ վաճառվում են[17],[18]:

2016-ին, Անգուլեմի փառատոնի խմբագրման հետ կապված հակասություններից հետո Ժան Մարտիկյանը դառնում է BD-ից վրդովվածների կոլեկտիվի խոսնակը։ «Անգումուազենցիների շարժում, որը փառաբանում է փառատոնի վերահիմնումը» քննադատելով FIBD ասոցիացիայի նախագահ Պատրիկ Օսուի, ինչպես նաեւ, Իններորդ արվեստ +[19]-ի գլխավոր պատվիրակ Ֆրանկ Բոնդուքսի ղեկավարությունը, ում գործունությունը Մարտիկյանն արդեն նախկինում դատապարտել էր[20]:

Նա մահանում է 2019թ-ի դեկտեմբերի 27-ին[21] Սեն-Միշելում [22]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Մարտիկյանն ունի մեկ որդի՝ Պատրիկը[3]:

Աշխատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիս Գրուքսի հետ՝ Կոմիքսներից այն կողմ 1974-2013, Ինչպես է փառատոնը փոխել Անգուլեմը, Ֆլեակ՝ Մտեք կոմիքս, 2012թ., էջ 95:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. État civil sur le fichier des personnes décédées en France depuis 1970
  2. 2,0 2,1 . février 2013 http://www.citebd.org/spip.php?article4435. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  3. 3,0 3,1 3,2 3,3 {{{վերնագիր}}}.
  4. 4,0 4,1 4,2 4,3 {{{վերնագիր}}}.
  5. https://data.bnf.fr/fr/16667876/jean_mardikian/. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |périodique= and |auteur1= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  6. {{{վերնագիր}}}..
  7. 7,0 7,1 7,2 7,3 . avril 2017 https://gtc.hypotheses.org/3355. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |périodique= and |auteur1= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  8. 8,0 8,1 {{{վերնագիր}}}.
  9. {{{վերնագիր}}}..
  10. . 14-01-2008 https://www.actuabd.com/Jean-Mardikian-co-fondateur-du-Festival-d-Angouleme-Il-faut-faire-d-Angouleme-une-appellation-controlee. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |périodique= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  11. 11,0 11,1 {{{վերնագիր}}}..
  12. {{{վերնագիր}}}.
  13. {{{վերնագիր}}}.
  14. {{{վերնագիր}}}.
  15. {{{վերնագիր}}}..
  16. {{{վերնագիր}}}.
  17. {{{վերնագիր}}}.
  18. https://www.societe.com/societe/sas-esturniac-513769216.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  19. {{{վերնագիր}}}.
  20. {{{վերնագիր}}}..
  21. . 28-12-2019 https://www.francebleu.fr/infos/societe/l-un-des-fondateurs-du-festival-de-la-bd-d-angouleme-jean-mardikian-est-mort-1577546367. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |périodique= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur1= ignored (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  22. . 28-12-2019 https://www.charentelibre.fr/2019/12/28/jean-mardikian-l-un-des-fondateurs-du-festival-de-la-bd-est-decede,3537648.php. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |périodique= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur1= ignored (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)