Մասնակից:Dev vil/Նեմեսիս (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեմեսիս
Nemesis
ՀեղինակԱգաթա Քրիսթի
Ժանրդետեկտիվ
Լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1971 թ.
Էջեր256
Հրատարակում(ներ)1971 թվականի նոյեմբեր
ԵրկիրՄիացյալ թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club, Dodd, Mead and Company

Նեմեսիս (անգլ.՝ Nemesis) - Ագաթա Քրիսթիի վեպը՝ միսս Մարփլին նվիրված ստեղծագործությունների հավաքածուից: Վեպը գրվել է 1971 թվականին և հրատարակվել նույն թվականին Collins Crime Club տպագրատան կողմից: Դա Ագաթա Քրիսթիի վերջին վեպն էր, որ գրված էր միսս Մարփլի մասին, սակայն ոչ վերջին հրատարակված գիրքը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսս Մարփլը նամակ է ստանում իր վաղեմի ընկեր՝ Ջեյմս Ռեյֆիլից (Ջեյմս Ռեյֆիլը Ագաթա Քրիսթիի «Կարիբական գաղտնիք» վեպի հերոսներից մեկն էր): Նամակում նա խնդրում է միսս Մարփլին հանցագործություն հետաքննել, և հաջողության դեպքում նա կստանա ժառանգություն, որը կազմում էր քսան հազար ֆունտ: Ռեյֆիլը գործնական ոչ մի հուշում չէր թողել միսս Մարփլին: Միսս Մարփլը նույնիսկ չգիտեր, թե ով է զոհը:

Բացահայտման առաջին բանալին հանդիսացավ Մեծ Բրիտանիայի ամենահայտնի տներին և այգիներին նվիրված էքսկուրսիան, որը մահից առաջ կազմակերպել էր Ռեյֆիլը: Ճանապարհորդության ընթացքում նրան ուղեկցում էին 14 ուղևորներ, և նրանցից առնվազն մեկը կապ ուներ նրան հետաքրքրող հանցագործության հետ: Նա պարզում է, որ նրա ընկերակցուհիներից մեկը՝ Էլիզաբեթ Թեմփլը, յուր ժամանակ եղել է դպրոցի տնօրեն, որտեղ սովորում էր Վերիթի Հանթը՝ Մայքլի հարսնացուն (միստեր Ռեյֆիլի որդին), ով այդ պահին բանտարկված էր: Աղջիկը սպանվել էր: Բոլորը համոզված էին, որ սպանությունը՝ վատ համբավ ունեցող Մայքլի ձեռքի գործն էր: Բայց արդյոք դա այդպես էր:

Հաջորդ բանալին Լավինիա Գլիննի և նրա քույրերի հետ ծանոթությունն էր, որոնց Ռեյֆելն մահից առաջ նախազգուշացրեց միսս Մարփլի մասին և խնդրեց ուղեկցել շրջագայության ամենակարևոր պահին:

Հետո սկսեցին տեղի ունենալ հանելուկային երևույթներ: Միսս Թեմփլը հարված է ստանում ծոծրակին և կորցնում է գիտակցությունը: Նրան ուղարկում են հիվանդանոց, որտեղ նա ընկնում է կոմայի մեջ: Մի քանի օր անց ուշքի գալով՝ նա միսս Մարփլին շշնջաց. «Պարզեք, թե նրանցից ով է դա արել», ինչից հետո մահանում է:

Միսս Մարփլն իմանում է, որ Վերիթի Հանթը որդեգրվել էր Լավինիա Գլիննի քրոջ՝ Քլոթիլդայի կողմից: Վերիթի Հանթը պետք է գաղտնի ամուսնանար Մայքլ Ռեֆյիլի հետ, բայց նրանցից ոչ մեկը արարողությանը չհայտնվեց: Միսս Մարփլը հասկանում է, որ հանցագործության զոհը ոչ միայն Վերիթին էր, այլ նաև Մայքլը: Մնում էր գտնել հանցագործին:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպն էկրանավորվել է երկու անգամ:

  • 1987 թվականին BBC «Միսս Մարփլ» հեռուստասերիալի շրջանակներում, որտեղ միսս Մարփլի դերում էր Ջոան Հիքսենը[1]:
  • 2007 թվականին ITV հեռուստաընկերությունը նկարահանել է Նեմեսիս վեպի դրվագ, որտեղ միսս Մարփլի դերում էր Ջերալդին Մաքյուեն[2]:

Ինչպես սերիալի բոլոր դրվագները, այս տարբերակը նույնպես շատ փոփոխություններ կրեց: 7 հերոսների հեռացում, ինչպես նաև նոր հերոսներ և նոր մասեր:

  • Օրինակ, Անտեա Բրեդբերի-Սքոթը բացակայում է, իսկ Լավինիա Գլինն վերանվանվեց Մայրապետ Ագնես: Քլոթիլդան միանձնուհի էր:
  • Մարդասպանը չի սպանում Նորա Բրենթին և ասում բոլորին, որ դա Վերիթի Խանտի դիակն է, այլ փոխում է այն մեռած զինվորի դիակի հետ:
  • Սյուժեում նոր մաս է ավելանում զինվոր Ռալֆ Քոլլինզի մասին:
  • Միսս Թեմփլի փոխարեն մահանում է Ռոուեն Ուեդդին (Ռալֆ Քոլլինզի կինը, կամ Մարթինա Ուեդդին):
  • Գործողությունների գլխավոր տեղը փոխվում է՝ դառնալով սուրբ Լավիննիայի տաճարը: Այնտեղ մարդասպանը մահանում է ոչ թե թունավորված կաթից, այլ ինքն իրեն խոցում է նիզակով:
  • Շատ հերոսների անուններ փոխվում են, նրանց նախապատմության հետ միասին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]