Jump to content

Մասնակից:Davit Paruyryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արսեն Պարույրի Փանոսյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Պարույրի Փանոսյան (1940-2012) Հայ զարդանկարիչ, փայտի փորագրող, խաչքարագործ, նկարիչ:

Ծնվել է 1940 թվականի Սեպտեմբերի 27-ին Կոտայքի մարզի Արգել (Լուսակերտ) գյուղում: Փայտարվեստով սկսել է զբաղվել մանուկ հասակից, առաջին քայլերն անելով քեռու` անվանի քանդակագործ Հովսեփ Մարգարյանի օգնությամբ:

Ուսումնասիրելով հայկական դասական զարդարվեստն ու փորագրությունը, ստեղծել է նոր զարդանախշերի իր ուրույն ոճը և փայտի փորագրությունը հասցրել բազմաշերտության: 50-ական թվականներին, Փանոսյանն իր աշխատամքներով մասնակցում է Երևանի ժողովրդական արվեստի թանգարանի հիմնադրմանը:

Արսեն Փանոսյանի և որդիների շատ աշխատանքներ տեղ են գտել աշխարհի տարբեր հեղինակավոր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

Ուսումնասիրելով խաչքարային արվեստը, 80-ական թվականներից տղաների հետ սկսում է զբաղվել խաչքարագործությամբ, ստեղծելով ինչպես դասական այնպես էլ նոր, իր ուրույն ոճի խաչքարեր:

1998-ին հայրենի Արգել գյուղում անշահախնդրորեն կառուցել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարերի համալիր, իսկ 2001-ին, գյուղին է նվիրել 15 խաչքարերից բաղկացած «Քրիստոնյա Հայաստան» հուշահամալիրը: Գերմանյայի Բրեմեն և Բրեմերհաֆեն քաղաքներում նրա կերտած խաչքարերը հավերժացնում են Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Արսեն Փանոսյանը Հայաստանի և Արցախի տասնյակ համայնքներում ունի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարեր: Վարպետի բազում խաչքարեր տեղադրվել են նաև Հայաստանյան եկեղեցիների բակերում: 2009թ-ին խաչքարային արվեստը համամարդկային մշակութային արժեքների ցանկի մեջ ընդգրկելու համար, այլ խաչքարերի թվում ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացվեցին նաև Արսեն Փանոսյանի աշխատանքները:

1977 և 1987 թթ. մասնակցել է Մոսկվայում անցկացված ժողստեղծագործողների համամիութենական փառատոններին և արժանացել գլխավոր մրցանակի` ոսկե մեդալի և դափնեկրի կոչման: Պարգևատրվել է «Լենինի 100-ամյակ» և ՀԱՄԿԽ-ի «Դիպլոմանտ» մեդալով: 2004 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով, իսկ 2010-ին, արժանացել է Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանին:

Ավելի քան 50 ստեղծագործական տարիների ընթացքում Արսեն Փանոսյանը (հետագայում երկու որդիների` Արթուր և Պարույր Պարույրյանների հետ միասին) ստեղծել 300-ից ավելի փայտյա զարդաքանդակ և 150-ից ավելի խաչքար: Ունեցել է 70-ից ավել աշակերտներ, որոնցից շատերն այժմ հմուտ վարպետներ են: Հայրենի Արգելի իր տուն-թանգարանը շուրջ 25 տարի է անվճար բաց է բոլոր այցելուների առջև: