Մասնակից:Boris Movsisyan 5/Ավազարկղ 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Պաշչենկո
Պատանեկան կարիերա
1998-2000 Մոլդովա Շերիֆ 2

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2002 Մոլդովա Շերիֆ 9 (0)
2002  Մոլդովա Տիրասպոլ 2 (0)
2003 Մոլդովա Տիրասպոլ 17 (0)
2004-2007 Մոլդովա Շերիֆ 68 (0)
2008-2009 Ռուսաստան Ալանիա 1 (-0)
2010 Մոլդովա Դինամո (Բենդեր) 3 (0)
2010 Մոլդովա Օլիմպիա (Բելցի) 20 (-12/1)
2011 Ռուսաստան Գազովիկ 5 (-8)
2011-2012 Մոլդովա Օլիմպիա (Բելցի) 29 (-22)
2012-2013 Իրան Մալավան 37 (-41)
2014-2015 Մոլդովա Շերիֆ 16 (-9)
2015 Իրան Մալավան 12 (-8)
2016-2017 Մոլդովա Զարյա (Բելցի) 45 (-40)
2018-մ․հ․ Մոլդովա Շերիֆ 17 (0)
Ազգային հավաքական
Մոլդովա Մոլդովա (մինչև 21) 7 (0)
2005—մ․հ․ Մոլդովա Մոլդովա 20 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սերգեյ Յուրևիչ Պաշչենկո (ռուս.՝ Сергей Юрьевич Пащенко, [1]), մոլդովական և ռուսական ֆուտբոլիստ, «Շերիֆ» ակումբի և Մոլդովայի հավաքականի դարպասապահ։

Կարեիրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրասպոլի «Շերիֆ» ակումբի սան է, որի կազմում հանդես է եկել չորս մրցաշրջան: Խաղացել է նաև մոլդովական այլ ակումբներում՝ Բենդերիի «Դինամոյում», «Օլիմպիայում» (Բելցի), «Տիրասպոլում»։ 2008 թվականին մեկ խաղ է անցկացրել ռուսական «Ալանիա» ակումբում, 2011/12 մրցաշրջանում հանդես է եկել Օրենբուրգի «Գազովիկում»[2]։ 2011 թվականին, խաղալով Բելցիի «Օլիմպիայում», 11 մետրանոցից գոլ է խփել Բենդերիի «Դինամոյի» դարպասը[3]։ Այս գոլը երկրորդ գոլն էր իր կարիերայի ընթացքում 11 մետրանոցից[4], առաջին անգամ նա աչքի է ընկել՝ «Շերիֆում» հանդես գալու ժամանակ[5]։

«Մալավան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականից պաշտպանել է իրանական «Մալավան» ակումբի գույները։ Առաջին հանդիպումն անցկացրել է «Սեպասի» դեմ և ոչ մի գոլ բաց չի թողել[6]։ 2013 թվականի վերջին հեռացել է «Մալավանից»։ Ըստ ակումբի պաշտոնական կայքի՝ դա կապված էր ընտանեկան հանգամանքների հետ, որոնք ստիպել են ֆուտբոլիստին վերադառնալ Մոլդովա[7]։

Վերադարձ «Շերիֆ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սկզբին սկսել է մարզվել իր հարազատ թիմի՝ Տիրասպոլի «Շերիֆի» հետ։ Փետրվարի 19-ին Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» դեմ ընկերական խաղում հանդես է եկել մեկնարկային կազմում[8][9]։ Ապրիլին Տիրասպոլի թիմի գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Ռուսնակը հայտարարել էր, որ իրանական կողմից իրավական հարցեր կան, որոնք արգելակում են Պաշչենկոյի՝ թիմ տեղափոխվելու գործընթացը[10]։ 2014 թվականի հունիսին պաշտոնապես հայտարարվել է Պաշչենկոյի՝ «Շերիֆ» տեղափոխվելու մասին[11]։ Ակումբից Լուվանոր Էնրիկեի հեռանալուց հետո Պաշչենկոն դարձել է թիմի ավագ[12], այդ դերում նորամուտը նշել է հուլիսի 25-ին «Տիրասպոլ» ՖԱ-ի դեմ խաղում[13]։ 2015 թվականի մայիսի 24-ին հաղթել է 2014/15 մրցաշրջանի Մոլդովայի գավաթի խաղարկության՝ «Տիրասպոլի» դեմ խաղում[14]։ Հունիսի 18-ին հայտնի է դարձել, որ Պաշչենկոն հեռացել է թիմից պայմանագրի ավարտի պատճառով[15]։

Վերադարձ «Մալավան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի վերջին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պաշչենկոն համաձայնության է եկել իրանական «Պերսեպոլիս» ակումբի հետ պայմանագիր կնքելու շուրջ[16], սակայն մեկ ամիս անց հայտնի է դարձել, որ դարպասապահը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Մալավանի» հետ[17], որտեղ խաղացել է 2012 թվականից մինչև 2013 թվականը։

«Զարյա» Բելցի[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարին տեղափոխվել է Բելցիի «Զարյա» ակումբ[18], որտեղ խաղացել է 2015/16 մրցաշրջան Մոլդովայի գավաթի խաղարկությունում։ Հաջորդ տարի նա թիմի հետ հասել է Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ 0:5 հաշվով պարտվել է Տիրասպոլի «Շերիֆին»:

«Շերիֆ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի սկզբին պայմանագիր է կնքել Տիրասպոլի «Շերիֆ» ակումբի հետ։ Նույն տարում թիմի հետ նվաճել է առաջնության ոսկե մեդալներ։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Պաշչենկոն Մոլդովայի հավաքականի դարպասն սկսել է պաշտպանել 2005 թվականից։ 2005 թվականի հոկտեմբերի 12-ին նշել է նորամուտն ազգային թիմում՝ մասնակցելով 2006 թվականի աշխարհի առաջնության՝ Իտալիայի հավաքականի դեմ ընտրական խաղում[19], որտեղ Մոլդովան պարտվել է 1:2 հաշվով, իսկ Պաշչենկոն խաղացել է 90 րոպե[20]։ Ընդհանուր առմամբ Սերգեյը հավաքականի կազմում անցկացրել է 16 խաղ[19]։ 2017 թվականի հունվարի 10-ին կրկին հրավիրվել է ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Կատարի հետ ընկերական խաղին[21]։ Հունվարի 17-ին կայացած խաղում խաղադաշտ է դուրս եկել 46-րդ րոպեին, իսկ խաղն ավարտվել է 1:1 հաշվով[22]։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականից դարձել է դարպասապահների մարզիչ «Շերիֆում»[23]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայր՝ Ալեքսանդրը, նույնպես ֆուտբոլիստ է, խաղում է կիսապաշտպանի դիրքում, մինչև 2014 թվականը հանդես է եկել «Շերիֆում»[24]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 27-ի դրությամբ[25]

Հավաքական Մրցաշրջան Խաղեր Գոլեր
Մոլդովա Մոլդովա
2005 1 0
2006 5 0
2007 6 0
2012 1 0
2013 3 0
2017 3 0
2018 1 0
Ընդհանուր 20 0

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոլդովայի չեմպիոն (4) - 2005, 2006, 2007, 2018
  • Մոլդովայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) - 2014/15
  • Մոլդովայի գավաթի դափնեկիր (3): - 2005/06, 2014/15, 2015/16
  • Մոլդովայի գավաթի եզրափակչի մասնակից (1) - 2016/17
  • Մոլդովայի Սուպերգավաթի դափնեկիր (2) - 2005, 2007
  • Մոլդովայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակից (2) - 20147, 2016
  • Համագործակցության չեմպիոնների գավաթի դափնեկիր (1) - 2003[26]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոլդովային լավագույն դարպասապահ (3) - 2005[27], 2006[28], 2014[29]
  • Մերձդնեստրի սպորտի վարպետ[23]

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сергей Пащенко на soccer.ru» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-04-05-ին. Վերցված է 2013-05-16-ին.
  2. «Сергей Пащенко перешел в "Газовик"». moldfootball.com. Արխիվացված է օրիգինալից 2017-04-04-ին. Վերցված է 2017-04-04-ին.
  3. «Блиц-новости молдавского спорта» (ռուսերեն). 26.04.2011. Արխիվացված է օրիգինալից 2013-12-17-ին. Վերցված է 2013-05-16-ին.
  4. «Сергей Пащенко в матче Дивизии А сыграл в поле» (ռուսերեն). 31.03.2012. Արխիվացված է օրիգինալից 2013-01-20-ին. Վերցված է 2013-05-16-ին.
  5. «Сергей Пащенко: «Это мой второй гол в карьере!» — после матча «Динамо» — «Олимпия» 0:8». moldova.sports.md. 2010-08-08. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2014-10-15-ին.
  6. «Сергей Пащенко дебютировал в Иране» (ռուսերեն). 21.08.2012. Արխիվացված է օրիգինալից 2013-01-20-ին. Վերցված է 2013-05-16-ին.
  7. «Болельщики иранского «Малавана» трогательно попрощались с Сергеем Пащенко» (ռուսերեն). 2013-12-13. Արխիվացված է օրիգինալից 2013-12-16-ին. Վերցված է =2013-12-17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  8. Вторые сборы. День тринадцатый. «Шериф» — «Волга» Արխիվացված 2014-10-19 Wayback Machine
  9. Сергей Пащенко вышел против «Волги» в составе «Шерифа» Արխիվացված 2014-02-24 Wayback Machine
  10. Интервью Вячеслава Руснака Արխիվացված 2014-10-19 Wayback Machine
  11. Сергей Пащенко переходит в «Шериф» Արխիվացված 2014-07-01 Wayback Machine
  12. «Сергей Пащенко о прошедшем матче». fc-sheriff.com. 2014-10-20. Արխիվացված է օրիգինալից 2014-10-24-ին. Վերցված է 2014-10-21-ին.
  13. «Отчёт о матче «Шериф»—«Тирасполь»». fc-sheriff.com. 2014-07-25. Արխիվացված է օրիգինալից 2014-10-19-ին. Վերցված է 2014-10-15-ին.
  14. ««Шериф» — «Дачия». Футбольный триллер». fc-sheriff.com. 2015-05-25. Արխիվացված է օրիգինալից 2015-05-25-ին. Վերցված է 2015-05-25-ին. {{cite news}}: no-break space character in |title= at position 8 (օգնություն)
  15. «Лучший голкипер Молдовы 2014 года Сергей Пащенко расстался с «Шерифом»». moldfootball.com. 2015-06-18. Արխիվացված է օրիգինալից 2015-06-19-ին. Վերցված է 2015-06-18-ին.
  16. «Сергей Пащенко достиг договорённости с иранским клубом «Персеполис»». moldfootball.com. 2015-06-26. Արխիվացված է օրիգինալից 2015-06-29-ին. Վերցված է 2015-06-29-ին.
  17. «Сергей Пащенко снова будет выступать за иранский «Малаван»». moldfootball.com. 2015-07-31. Արխիվացված է օրիգինալից 2016-01-04-ին. Վերցված է 2015-07-31-ին.
  18. «Артем Хачатуров и Сергей Пащенко присоединились к «Заре» на сборах в Турции». moldova.sports.md. Արխիվացված է օրիգինալից 2016-03-18-ին. Վերցված է 2017-04-04-ին.
  19. 19,0 19,1 NATIONAL TEAMS → appearances of Serghei Paşcenco Արխիվացված 2013-11-04 Wayback Machine
  20. Football MATCH: 12.10.2005 Italy v Moldova Արխիվացված 2013-11-05 Wayback Machine
  21. «Сергей Пащенко получил срочный вызов в сборную Молдовы перед встречей с Катаром». moldfootball.com. 2017-01-10. Արխիվացված է օրիգինալից 2017-01-11-ին. Վերցված է 2017-01-10-ին.
  22. «Сборная Молдовы сыграла вничью с Катаром в товарищеском матче». moldfootball.com. Արխիվացված է օրիգինալից 2017-04-04-ին. Վերցված է 2017-04-04-ին.
  23. 23,0 23,1 «Награда для легенды». fc-sheriff.com. Վերցված է 2020-02-01-ին.
  24. Эмиль Писаренко (5.12.2012). «Сергей Пащенко: «Во всем, что касается футбола, Молдова сильно отстает в развитии от Ирана»» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-03-24-ին. Վերցված է 2013-05-16-ին.
  25. «Moldova - Record International Players». rsssf.com. Արխիվացված է օրիգինալից 2013-11-06-ին. Վերցված է 2015-02-20-ին.
  26. «10 лет спустя. Разные судьбы обладателей кубка содружества» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին. Վերցված է 2013-05-16-ին.
  27. Роман ВЛАДИМИРОВ (17.12.2005). «Сергей Ковальчук — лучший футболист Молдовы!» (ռուսերեն). Վերցված է 2013-05-16-ին.
  28. «Ребежа — лучший в Молдове» (ռուսերեն). uefa.com. 2006-12-23. Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին. Վերցված է 2013-07-29-ին.
  29. «Сергей Пащенко: «Все мои успехи в карьере — это заслуга моих тренеров»». moldova.sports.md. 2014-12-14. Արխիվացված է օրիգինալից 2015-04-26-ին. Վերցված է 2014-12-15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]