Մասնակից:Bitacademy/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցային ռեսուրսները, սարքային և ծրագրային բաղադրիչները թիրախ են համարվում կիբեռհանցագործների համար, ովքեր ստանալով չլիազորված վերահսկողություն՝ ստեղծում են վթարային իրավիճակներ, զբաղվում են խարդախությամբ և շանտաժով կամ ստանում են հասանելիություն գաղտնի տեղեկատվությանը:

Վնասակար ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցում օգտագործվող և տարածվող վնասակար ծրագիրը ներառում է համակարգչային վիրուսներ, որոնք բազմանում են մարդկանց օգնությամբ, «համակարգչային որդերը», որոնք բազմանում է ավտոմատ կերպով, ծրագրային ապահովում ժխտման ծառայողական հարձակումների համար, դրամաշորթ վիրուսներ, բոտնետեր և լրտեսող ծրագրեր, որոնք հաղորդում են օգտվողների գործունեության և մուտքագրումների մասին. Սովորաբար այդ գործողությունները համարվում են կիբեռհանցագործություն: Պաշտպանության տեսաբանները նաև խոսում են այս մեթոդների լայնամասշտաբ օգտագործմամբ կիբեռպատերազմների մասին[փա՞ստ]:

Վերահսկողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային վերահսկողության գերակշիռ մասը ներառում է համացանցում տվյալների և թրաֆիկի մոնիտորինգը[1]: Օրինակ ԱՄՆ-ում, կապի աջակցության իրավունքի կիրառման մասին օրենքի համաձայն, բոլոր հեռախոսազանգերը և լայնաշեր համացանցային թրաֆիկը (նամակները, վեբ-թրաֆիկը, ակնթարթային հաղորդագրությունները և այլն) պետք է հասանելի լինեն դաշնային իրավապահ մարմինների կողմից անընդմեջ իրական ժամանակում մոնիտորինգի համար[2][3][4]: Համացանցային փաթեթների հավաքագրումը համակարգչային ցանցում տվյալների թրաֆիկի մոնիտորինգ է: Համակարգիչները հաղորդակցվում են համացանցի միջոցով (նամակներ, պատկերներ, վիդեոներ, վեբ-էջեր, նիշքեր և այլն) «փաթեթներ» կոչվող փոքր տեղեկույթներով, որոնք երթուղավորվում են համակարգչային ցանցով մինչև կհասնեն իրենց հասցեատիրոջը՝ կրկին կազմավորվելով ամբողջական «հաղորդագրության»: Փաթեթներ հավաքագրող գործիքը որսում է այդ փաթեթները, քանի դեռ դրանք երթևեկում են ցանցի միջոցով, որպեսզի տարբեր ծրագրերի օգտագործմամբ ուսումնասիրվեն դրանց բովանդակությունը: Փաթեթների հավաքագրումը տեղեկատվության հավաքման գործիք է, այլ ոչ թե վերլուծության գործիք: Այսինքն՝ այն հավաքում է «հաղորդագրություններ», բայց դրանք չի վերլուծում և հասկանում դրանց բովադակությունը: Այլ ծրագրեր են անհրաժեշտ թրաֆիկի վերլուծության իրականացման և հավաքված տվյալներում կարևոր ու օգտակար տեղեկությունների փնտրման համար: Ամերիկյան հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող կազմակերպություններից պահանջվում է տեղադրել փաթեթային լսման տեխնոլոգիան, որպեսզի թույլ տալ դաշնային իրավապահ մարմիններին և հետախուզական գործակալություններին վերահսկել իրենց բաժանորդների համացանցային ծառայության այդ թվում ձայնային փոխանցման արձանագրության (VoIP) թրաֆիկը[5]:

Վերահսկողության ժամանակ հավաքվող մեծ քանակությամբ տվյալները պահանջում են ծրագրային ապահովում մոնիտորիգի համար, որը զտում է համապատասխան տեղեկատվությունը, օրինակ՝ որոշակի բառերի կամ արտահայտությունների գործածումը, մուտքը որոշ համացանցային կայքեր կամ էլեկտրոնային փոստով որոշակի կապեր հաստատելը[6]: Տեղեկատվության իրազեկման գրասենյակի, NSA-ի, GCHQ-ի և FBI-ի գործակալությունները տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում տվյալների հավաքագրման և վերլուծության համար համակարգեր մշակելու, գնելու, ներդնելու և գործարկելու համար[7]: Նմանատիպ համակարգեր գործարկվում են Իրանի գաղտնի ոստիկանության կողմից այլախոհներին բացահայտելու և ճնշելու նպատակով: Ենթադրվում է, որ պահանջվող սարքավորումներն ու ծրագրային ապահովումը տեղադրվել է գերմանական Siemens AG և ֆիննական Nokia ընկերությունների կողմից[8]:

Գրաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաքննությունը համացանցում և վերահսկողությունը ըստ պետությունների (2017)[9][10][11][12][13]

     Համատարած հսկողություն      Շոշափելի հսկողություն      Մասնակի հսկողություն      Սակավ կամ հսկողություն չկա      Տեղեկատվություն չկա

Որոշ կառավարություններ, ինչպիսիք են՝ Բիրման, Իրանը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները իրենց տարածքներում դոմեյնի և բանալի բառերի զտիչների օգտագործմամբ սահմանափակվում են Համացանցի որոշակի՝ հատկապես քաղաքական և կրոնական բնույթի, բովանդակության հասանելիությունը[14]:

Նորվեգիայում, Դանիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում, խոշոր համացանցային ծառայություններ մատուցողները պետք է կամավոր համաձայնել են սահմանափակել իշխանությունների կողմից թվարկված կայքերը: Թեև արգելված կայքերի ցուցակը ենթադրվում է, որ պարունակում է միայն մանկական պոռնոգրաֆիայի կայքեր, սակայն ցանկի բովանդակությունը գաղտնի է[15]: Շատ երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները, օրենքներ են ընդունել ինտերնետի միջոցով որոշակի նյութերի տիրապետման կամ տարածման դեմ, ինչպիսիք են մանկական պոռնոգրաֆիան, բայց չեն լիազորում զտող ծրագրերով: Շատ ազատ կամ առևտրային հասանելի ծրագրեր, որոնք կոչվում են բովանդակության կառավարման ծրագրեր, հասանելի են օգտագործողներին առանձին համակարգիչներում կամ ցանցերում վիրավորական կայքերի կանխարգելման համար, որպեսզի սահմանափակեն երեխաների հասանելիությունը պոռնոգրաֆիկ նյութերին կամ բռնության նկարագրություններին:

Գործարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ համացանցը բազմատարր ցանց է, ֆիզիկական բնութագրերը, ներառյալ կապի տվյալների փոխանցման արագությունները, լայնորեն տարբերվում են: Այն արտացոլում է արտակարգ երևույթներ, որոնք կախված են դրա մեծամասշտաբ կազմակերպվածությունից[փա՞ստ]:

Ընդհատումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցային անջատման կամ ընդհատման պատճառ կարող է լինել տեղային ազդանշանային ընդհատումները: Կապի ստորջրյա մալուխների վնասված լինելը լայտ տարածքներում կարող են հանգեցնել համացանցային կապի անսարքությունների կամ դանդաղեցումների, ինչպես 2008 թվականին ստորջրյա մալուխների վնասվելուց: Քիչ զարգացած երկրները ավելի խոցելի են, բարձր արագությամբ կապերի քիչ քանակության պատճառով: Ստորգետնյա մալուխները նույնպես խոցելի են, ինչպես 2011 թվականին Վրաստանում մետաղ որոնող կինը կտրել էր Հայաստանի հիմնական կապի միջոցը[16]: Համացանցային անջատումներն իշխանությունների կողմից կարող են կիրառվել որպես համացանցում գրաքննության ձև, ինչպես 2011 թվականին համացանցի արգելափակումը Եգիպտոսում, որով փորձում էին կասեցնել համախմբումն ու հակակառավարական ցույցերը և ցանցերի մոտ 93%-ը[17] զրկվել էին համացանցային հասանելիությունից[18]:


Էլեկտրաէներգիայի օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին հետազոտողները գնահատել են, որ համացանցի սպառած էներգիան կազմում է 170-ից 307 ԳՎ, որը փոքր էր մարդկության կողմից սպառվող էներգիայի երկու տոկոսից: Այս գնահատականը ներառում էր ամբողջ աշխարհում 750 միլիոն դյուրակիր համակարգիրչների արտադրման գործարկման և պարբերաբար փոխարինման, մեկ միլիարդ խելացի հեռախոսների և 100 միլիոն սերվերների աշխատանքի համար անհրաժեշտ էներգիան, ինչպես նաև այն էներգիան, որն օգտագործում են երթուղիչները, բջջային կապի աշտարակները, օպտիկական բաժանարաները, Wi-Fi հաղորդիչները և ամպային պահեստի սարքերը, երբ փոխանցում են համացանցի թրաֆիկը[19][20]:

  1. Diffie Whitfield, Susan Landau (August 2008)։ «Internet Eavesdropping: A Brave New World of Wiretapping»։ Scientific American։ Վերցված է 2009-03-13 
  2. «CALEA Archive – Electronic Frontier Foundation»։ Electronic Frontier Foundation (website)։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-25-ին։ Վերցված է 2009-03-14 
  3. «CALEA: The Perils of Wiretapping the Internet»։ Electronic Frontier Foundation (website)։ Արխիվացված օրիգինալից 16 March 2009-ին։ Վերցված է 2009-03-14 
  4. «CALEA: Frequently Asked Questions»։ Electronic Frontier Foundation (website)։ Արխիվացված օրիգինալից 1 May 2009-ին։ Վերցված է 2009-03-14 
  5. «American Council on Education vs. FCC, Decision, United States Court of Appeals for the District of Columbia Circuit»։ 9 June 2006։ Արխիվացված է օրիգինալից 7 September 2012-ին։ Վերցված է 8 September 2013 
  6. Hill Michael (11 October 2004)։ «Government funds chat room surveillance research»։ USA Today։ Associated Press։ Արխիվացված օրիգինալից 11 May 2010-ին։ Վերցված է 2009-03-19 
  7. McCullagh Declan (30 January 2007)։ «FBI turns to broad new wiretap method»։ ZDNet News։ Արխիվացված է օրիգինալից 7 April 2010-ին։ Վերցված է 2009-03-13 
  8. "First round in Internet war goes to Iranian intelligence", Debkafile, 28 June 2009. Կաղապար:Subscription Archived 21 December 2013 at the Wayback Machine.
  9. «Freedom on the Net 2017»։ Freedom House։ October 2017։ Վերցված է 25 March 2018 
  10. OpenNet Initiative "Summarized global Internet filtering data spreadsheet" Archived 10 January 2012 at the Wayback Machine., 8 November 2011 and "Country Profiles" Archived 26 August 2011 at the Wayback Machine., the OpenNet Initiative is a collaborative partnership of the Citizen Lab at the Munk School of Global Affairs, University of Toronto; the Berkman Center for Internet & Society at Harvard University; and the SecDev Group, Ottawa
  11. Due to legal concerns the OpenNet Initiative does not check for filtering of child pornography and because their classifications focus on technical filtering, they do not include other types of censorship.
  12. "Internet Enemies", Enemies of the Internet 2014: Entities at the heart of censorship and surveillance, Reporters Without Borders (Paris), 11 March 2014. Retrieved 24 June 2014.
  13. Internet Enemies(չաշխատող հղում), Reporters Without Borders (Paris), 12 March 2012
  14. Access Controlled: The Shaping of Power, Rights, and Rule in Cyberspace Archived 4 June 2011 at the Wayback Machine., Ronald J. Deibert, John G. Palfrey, Rafal Rohozinski, and Jonathan Zittrain (eds), MIT Press, April 2010, 0-262-51435-4, 978-0-262-51435-4
  15. «Finland censors anti-censorship site»։ The Register։ 18 February 2008։ Արխիվացված օրիգինալից 20 February 2008-ին։ Վերցված է 19 February 2008 
  16. «Georgian woman cuts off web access to whole of Armenia»։ The Guardian։ 6 April 2011։ Արխիվացված օրիգինալից 25 August 2013-ին։ Վերցված է 11 April 2012 
  17. Cowie James։ «Egypt Leaves the Internet»։ Renesys։ Արխիվացված օրիգինալից 28 January 2011-ին։ Վերցված է 28 January 2011 
  18. «Egypt severs internet connection amid growing unrest»։ BBC News։ 28 January 2011։ Արխիվացված օրիգինալից 23 January 2012-ին 
  19. "Internet responsible for 2 per cent of global energy usage" Archived 1 October 2014 at the Wayback Machine., Jim Giles, New Scientist (Reed Business Information Ltd.), 26 October 2011.
  20. "The Energy and Emergy of the Internet" Archived 10 August 2014 at the Wayback Machine., Barath Raghavan (ICSI) and Justin Ma (UC Berkeley), in Proceedings of the 10th ACM Workshop on Hot Topics in Networks, 14–15 November 2011, Cambridge, MA, USA. ACM SIGCOMM. 978-1-4503-1059-8/11/11.