Մասնակից:Baldryan D/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասլան-Բալա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասլան-Բալա, Ղազարոս Աղայանի հեքիաթներից է։ Աղայանը բազմաժանր գրող է։ Հեքիաթներ գրել է և՛ մեծերի, և՛ փոքրերի համար։ Նրա ստեղծագործություններն ունեն ուսուցողական և դաստիարակչական երանգներ։ Աղայանը մեծարանքի է արժանացել թե՛ ընթերցող ժողովրդի կողմից, թե՛ գրողների շրջանում։

Հետաքրքիր փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղայանին Թումանյանը մտերմորեն կոչել է Ասլան-Ապեր, փոխադարձաբար Ղ. Աղայանը Թումանյանին` Ասլան-Բալա: Երկու գրողների` միմյանց այդ կոչումներով մեծարելու սովորությունը Մուշեղ Աղայանն իր հուշերում կապում է ժողովրդական մի զրույցի հետ, որը ժամանակին Աղայանը պատմել է Թումանյանին: Նրանք իրենց նամակներում միմյանց դիմում են այդ մականուններով, ինչպես Թումանյանը հետևյալ նամակում՝[1]

Իմ սիրելի Ասլան-ապեր,
Մինչև այսօր բաղդդ կապ էր.
Փողդ շուտով պիտի ստանաս,
Հանկարծակի հարստանաս.
Երեք օր էլ կացիր հալա…
Քո կարոտյալ Ասլան-բալա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի թագավոր է եղել, որի որսորդները անտառում էգ ասլան են տեսել՝ հետը մի փոքրիկ տղա, վախեցել են ասլանին նետահարել՝ մտածելով՝ այն կդիպչի երեխային։ Թագավորի հրամանով գնում բռնում են տղային և բերում իր մոտ։ Նա բարետես էր, գեղեցիկ, բայց չգիտեր, որ ինքը մարդ է, այլ ոչ առյուծ։ Տեսան, որ արձակ պահելու հնար չկա, նրան կապեցին երկաթե շղթայով և սկսեցին քիչ-քիչ ձեռնասովոր անել և ընտելացնել։ Նրան անվանեցին Ասլան-Բալա (առյուծի ձագ)։ Միայն թագավորի որդին՝ Վուրգն էր նրան անվանում Արսեն։ Վուրգն ու Արսենը միմյանց շատ սիրեցին ու մտերմացան, մեկը մյուսից շատ բան սովորեց՝ Վուրգը դարձավ ավելի իմաստուն և զգացմունքային, իսկ Արսենը՝ կրթվեց, զարգացրեց լեզուն ու խոսքը։ Մի անգամ զբոսնելու էին դուրս եկել գետափ։ Աղջիկները կժերով ջուր էին տանում գետից։ Նրանց մեջ կար մի պառավ, որի կուժը կետրում է Վուրգը, իսկ պառավը անիծում է նրան՝ ասելով՝

— Ա՛յ որդի, ի՞նչ անեծք տամ քեզ… Անտես-Աննմանի սիրովը վառված տեսնեմ քեզ. նրա համար այրվիս, տանջվիս, որ սիրտս հովանա։

[2]

Պառավի անեծքը սիրո հրեշտակի նետի պես ցցվեց Վուրգի սրտում։ Վուրգն սկսեց տխրել, նիհարել։ Նրա տառապանքը նկատում է Արսենը և չի կարողանում անտարբեր մնալ։ Արսենը նրան առաջարկում է ճամփա ընկնել և գտնել Անտես-Աննմանին։ Թագավորն ու նրա աղջիկը՝ Աստղիկը, որը նույնքան գեղեցիկ էր, որքան Անտես-Աննմանը։ Բայց տղաներին ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնում, նրանք մեծ հույսով ճամփա են ընկնում՝ իմանալով, որ Անտես-Աննմանին ունի քառասուն հսկա եղբայր, որոնք այնտեղ գանցողին ողջ չեն թողնում, և ոչ ոք այնտեղից ետ չէր վերադառնում։ Այդ օրը Յոթը-Լեռան ետևին, Սև Բերդումը Անտես-Աննմանի հսկա եղբայրները մեծ տոն էին կատարում իրենց արած հաղթությունների համար։ Յոթ դևի գլուխ էին կտրել և յոթ աղջիկ ազատել գերությունից։ Իրենք էլ յոթ եղբայր էին ընդամենը, թեև նրանց համբավը քառասունի էր հասել, յոթն էլ պսակվել էին գերությունից ազատված յոթ աղջիկների հետ։ Ամենքն էլ ուրախ ու զվարթ էին, տխուր էր միայն Անտես-Աննմանը։ Նա երազ էր տեսել, որտեղ Վուրգը իրեն ծաղիկներ էր նվիրում։ Տղաները տեսնում են իրենց քրոջ տառապանքը և որոշում են, որ այլևս ետ չեն դարձնի իրենց քրոջ համար եկած երիտասարդին, եթե նա արժանի լինի Անտես-Աննմանին։ Արսենն ու Վուրգը, հասնելով Սև Բերդի լանջին, այնտեղից որսում են մի վարազ, բարձր կրակ են անում, որպեսզի այն տեսանելի լինի հսկաներին և ահ ներշնչի նրանց։ Եղբայները հերթով գալիս են՝ տեսնելու, թե ովքեր են այդ աներկյուղները, բայց Վուրգն ու Արսենը նրանց կապկպում են և միայն Անտես-Աննմանին իրենց վստահելու պահին են արձակում կապերը։ Մեր քաջերին երեք օր պահեցին հսկաները և ամեն օր մի նոր ուրախության հանդես սարքեցին։ Երեք օրից հետո ճամփա դրին մեծ բահր ու բաժինքով։ Երբ տուն հասան, մի նոր կերուխում սարքեց թագավորը և երկու պսակ միասին կատարեց՝ Վուրգին Անտես-Աննմանի հետ, իսկ Արսենին՝ Աստղիկի։ Այս հարսանիքում, ինչպես ամեն հեքիաթի հարսանիքում, նույնպես երեք խնձոր վայր ընկան ուղղակի երկնքից, միայն այս անգամ խնձորները ասողի և լսողի համար չէին, այլ՝ մեկը հավատի և քաջության համար, երկրորդը՝ հուսո և առաքինության, և երրորդը՝ սիրո և ուժի համար։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թագավոր
  • Թագավորի որդի-Վուրգ
  • Թագավորի դուստր-Աստղիկ
  • Ասլան-Բալա-Արսեն
  • Անտես-Աննման
  • Հսկա եղբայրներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թումանյան-Աղայան» (PDF).
  2. «Ասլան-Բալա».