Մասնակից:Astghik Pepanyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թոմ Լեֆրոյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Օսթինը քսան տարեկան էր, նրա հարևան Թոմ Լեֆրոյը 1795 թվականի դեկտեմբերից մինչև 1796 թվականի հունվար այցելում է Սթիվենթոն։ Նա նոր էր ավարտել համալսարանը և պիտի տեղափոխվեր Լոնդոն փաստաբանական դասընթացների։ Լեֆրոյն ու Օսթինը ծանոթացել էին հարևանների կազմակերպված երեկույթի ժամանակ, և Կասանդրային ուղղված Օսթինի նամակներից պարզ է դառնում, որ նրանք բավական ժամանակ էին անցկացրել միասին. «Ես կարծես վախենում եմ պատմել քեզ, թե ինչպես ենք ես ու իմ իռլանդացի ընկերը մեզ դրսևորել։ Պատկերացրու ամենաապշեցնող ամեն ինչը պարելու և իրար հետ նստելու ժամանակ» [1]։

Թոմաս Լանգլոիս Լեֆրոյ(1855); Թոմաս Լեֆրոյը հասուն տարիքում խոստովանել է, որ սիրահարված է եղել Օսթինին. «Դա տղայական սեր էր»[2]:

Թոմաս Լեֆրոյը հասուն տարիքում խոստովանել է, որ սիրահարված է եղել Օսթինին. «Դա տղայական սեր էր» [2]։

Օսթինը իր քրոջն ուղղված առաջին պահպանված նամակում գրել էր, որ Լեֆրոյը «շատ կնամեծար, գեղեցիկ և հաճելի երիտասարդ է» [2]։

Հինգ օր հետո մեկ այլ նամակում Օսթինը գրել էր, որ նա իր «ընկերոջից» այլ «առաջարկ» էր ակնկալում. «Ես պետք է մերժեմ նրան, քանի դեռ նա չի խոստացել նվիրել իր սպիտակ վերարկուն», ինչից հետո շարունակում է. «Ես կապավինեմ պարոն Թոմ Լեֆրոյին, ով ինձ չի հետաքրքրում» և կմերժի մնացածին [2]։ Հաջորդ օրը Օսթինը գրեց. «Կգա այդ օրը, երբ ես վերջին անգամ կսիրաբանեմ Թոմ Լեֆրոյի հետ, և երբ դու ստանաս այս նամակը, այն արդեն ավարտված կլինի։ Արցունքներս հոսում են, երբ ես գրում եմ այս մելամաղձոտ միտքը» [2]։

Հոլփերինը զգուշացնում էր, որ Օսթինը հաճախ ծաղրում էր հայտնի սենտիմենտալ գրականությունը իր նամակներում, և Լեֆրոյի մասին որոշ արտահայտություններ հեգնական են եղել։ Համենայն դեպս պարզ է, որ Օսթինը տարված է եղել Լեֆրոյով, և իր ոչ մի երկրպագու չի կարողացել համեմատվել նրա հետ [2]։

Հետո Լեֆրոյների ընտանիքը միջամտեց և Թոմին հեռու ուղարկեցին հունվարի վերջին։ Ամուսնությունը անարդյունավետ էր, և թե՛ Լեֆրոյը, թե՛ Օսթինը դա գիտակցում էին։ Նրանցից ոչ մեկը գումար չուներ, Թոմը ֆինանսական կախում ուներ իր պապիկի եղբորից, ով ապրում էր Իռլանդիայում։ Երբ Թոմ Լեֆրոյը այցելում էր Հեմփշիր, հեռու էր մնում Օսթիներից, և Ջեյն Օսթինը այլևս երբեք չի տեսնում նրան [3]: 1798 թվականի նոյեմբերին Լեֆրոյը դեռ Օսթինի մտքում էր, քանի որ քրոջն ուղղված նամակում գրել էր, որ Թոմի բարեկամներից մեկի հետ էր թեյում և ցանկանում էր հարցնել նրա մասին, սակայն չհամարձակվեց հարցնել [4]։


Վաղ շրջանի ձեռագրերը (1796֊1798թթ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լեդի Սյուզան»֊ն (անգլ.՝ Lady Susan) ավարտելուց հետո Օսթինը սկսեց իր առաջին մեծածավալ վեպը`«Էլիանոր և Մարիաննա»֊ն (անգլ.՝ Elinor and Marianne)։ Նրա քույրը մտաբերում էր, որ Օսթինը այն կարդացել էր ընտանիքի համար մինչև 1796 թվականը և պատմել էր դրա մասին նամակների միջոցով։ Առանց պահպանված ձեռագրերի անհնար կլիներ հասկանալ, թե սկզբնական ձեռագրերից որքանն է պահպանվել 1811 թվականին անանուն տպագրված «Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility) վեպում [5]։

1976 թվականին Օսթինը սկսեց իր երկրորդ վեպը, «Առաջին տպավորություններ» (անգլ.՝ First Impressions), որը հետագայում տպագրվեց «Հպարտություն և նախապաշարմունք» (անգլ.՝ Pride and Prejudice) վերնագրով։ Նա ավարտեց սկզբնական տարբերակը 1797 թվականի օգոստոսին, 21 տարեկանում։ Այս վեպը, ինչպես մյուս բոլոր վեպերը, Օսթինը կարդում էր իր ընտանիքի համար դեռ անավարտ վիճակում [6]: Այդ ժամանակ նրա հայրը արեց Օսթինի վեպերը տպագրելու առաջին փորձը։ 1797 թվականի նոյեմբերին Ջորջ Օսթինը գրեց Լոնդոնում աշխատող տպագրիչ Թոմաս Քեդելին, որպեսզի նա տպագրի «Առաջին տպավորություններ» (անգլ.՝ First Impressions) վեպը։ Քեդելը հետ ուղարկեց պարոն Օսթինի նամակը` նշելով, որ այն մերժվել է։ Օսթինը միգուցե չիմացավ էլ իր հոր թափած ջանքերի մասին [7]։ «Առաջին տպավորություններ» (անգլ.՝ First Impressions) վեպի ավարտից հետո Օսթինը վերադարձավ «Էլիանոր և Մարիաննա» (անգլ.՝ Elinor and Marianne) վեպին, և 1797 թվականի նոյեմբերից մինչև 1798 թվականի երկրորդ կեսը վերանայեց այն ամբողջությամբ` հեռացնելով էպիզոդիկ վեպի ձևաչափը, ավելացնելով երրորդ կերպարին և վեպը մոտեցնելով «Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility) վեպին [8]։ 1797 թվականին Օսթինը հանդիպում է իր զարմուհի Էլիզա դե Ֆոլիդին, ում առաջին ամուսնուն գլխատել էին, ինչի պատճառով նա ստիպված էր փախչել Անգլիա, որտեղ էլ նա ամուսնացել էր Հենրի Օսթինի հետ [9]։ Ամուսնու մահապատժի նկարագրությունը Օսթինի մեջ վախ սերմանեց Ֆրանսիական Հեղափոխության նկատմամբ, որը շարունակվեց իր ամբողջ կյանքում [9]։

1798 թվականին «Էլիանոր և Մարիաննա» (անգլ.՝ Elinor and Marianne) վեպի վերանայումից հետո Օսթինը սկսեց գրել իր երրորդ վեպը, որի նախնական վերնագիրը «Սյուզան» (անգլ.՝ Susan) էր (հետագայում «Նորթենգերի աբբայություն» (անգլ.՝ Northanger Abbey)։ Այն հայտնի Գոթական վեպի երգիծանք էր [10]։ Օսթինը ավարտեց իր ստեղծագործությունը մեկ տարի անց։ 1803 թվականի սկզբին Հենրի Օսթինը առաջարկեց «Սյուզան» (անգլ.՝ Susan) վեպը Լոնդոնում աշխատող հրատարակիչ Բենջամին Քրոսբիին, ով վճարեց 10 ֆունտ ստերլինգ հեղինակայի իրավունքի համար։ Քրոսբին խոստացավ վաղ հրատարակում և գովազդեց, որ գիրքը մամուլում էր, բայց ոչինչ ավելին [11]։ Ձեռագիրը մնաց Քրոսբիի մոտ չհրատարակված վիճակում, սակայն 1816 թվականին Օսթինը վերագնեց հեղինակային իրավունքը նրանից [12]։

Բաթ և Սաութհեմփթոն (անգլ.՝ Bath and Southampton)[խմբագրել | խմբագրել կոդը]

1800 թվականի դեկտեմբերին Ջորջ Օսթինը հանկարծակի հայտարարեց թոշակի անցնելու և Բաթ տեղափոխվելու որոշման մասին [13]։ Թոշակի անցնելն ու ճամփորդելը օգտակար էին տարեց Օսթինների համար, սակայն Ջեյն Օսթինը ապշած էր իր միակ հարազատ տնից հեռանալու մասին լուրից [14]։ Բաթում ապրելու տարիները արդյունավետ չեղան գրող Օսթինի համար։ Այնտեղ ապրելու տարիներին նա վերանայեց «Սյուզան» (անգլ.՝ Susan) վեպը, սկսեց «Ուոթսոնները» (անգլ.՝ The Watsons) վեպը, սակայն անավարտ թողեց։ Օսթինի համար արդյունավետ էին 1795֊1799 թվականները [15]։ Հաճախ պնդում են, որ Օսթինը Բաթում երջանիկ չէր, ինչն էլ պատճառ էր հանդիսացել, որ նա կորցնի գրելու նկատմամբ հետաքրքրությունը։ Սակայն նույնքան հավանական է, որ հանրային ակտիվ կյանքն էր նրան հետ պահում շատ գրելուց [16][Ն 1]։ Այս ընթացքում Օսթինը շատ էր ճանապարհորդում հարավային Անգլիայով, ինչը բարդացնում էր ծավալուն վեպ գրելը [17]։ Օսթինը վաճառեց «Սյուզան» (անգլ.՝ Susan) վեպի հեղինակային իրավունքը հրատարակիչ Քրոսբիին 10 ֆունտ ստերլինգով [18]։ Սակայն ընկերությունը երբեք չհրատարակեց վեպը [18]։

1801-1804 թվականների Կասանդրային ուղղված բոլոր նամակները վերացվել էին անհայտ պատճառներով [19]։ 1802 թվականի դեկտեմբերին Օսթինը ստացավ մեզ հայտնի միակ ամուսնության առաջարկությունը Հարիս Բիգ֊Ուիթերից, ով Օսթինի և իր քրոջ ընկերների փոքր եղբայրն էր։ Բիգ֊Ուիթերը նոր էր ավարտել Օքսֆորդում ուսումը և վերադարձել Բասինգսթոն։ Օսթինը ընդունեց ամուսնության առաջարկությունը։ Ջեյնի զարմուհի Քերոլայնը նշում էր, որ Հարիսը գրավիչ տղամարդ չէր, խոսում էր շատ քիչ, ագրեսիվ էր և անքաղաքավարի։ Սակայն Ջեյնը ճանաչում էր նրան երիտասարդ տարիներից, և այս ամուսնությունը օգտակար էր իր և իր ընտանիքի համար։ Հարիսը հարուստ ընտանիքի ժառանգ էր, և այդ ունեցվածքով Օսթինը կարող էր օգնել իր ընտանիքին։ Սակայն հաջորդ առավոտյան Օսթինը գիտակցում է իր սխալը և մերժում առաջարկը [20]։ Ոչ մի նամակ կամ օրագիր չի պահպանվել, որով հնարավոր է հասկանալ, թե Օսթինը ինչպես էր վերաբերվում այս առաջարկին [21]։ Իրվինը բնութագրում էր Բիգ֊Ուիթերին որպես մարդ …ում դժվար էր հավանել, առավել ևս սիրել [22]:

1814 թվականին Օսթինը իր զարմուհի Ֆանի Նայթին ուղղված պատասխան նամակում նրան խորհուրդ էր տալիս չընդունել առաջարկությունը, եթե չի հավանում նրան։ «Ցանկացած բան ավելի գերադասելի է, քան առանց սիրո ամուսնությունը» [23]։ Անգլիացի գիտնական Դուգլաս Բուշը գրել էր, որ Օսթինը «ամուսինների միջև սիրո մեծ տեսլական ուներ» [24]։ Հնարավոր է, որ «Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility) վեպում ինքնակենսագրական մաս կա, երբ Էլինոր Դաշվուդը ասում է. «վատագույնը և անուղղելին բոլոր չարիքներից՝ սխալ մարդու հետ կապն է» [24]։

Ջեյն Օսթին, ջրաներկով նկար, Կասսանդրա, 1804.[25]

1804 թվականին Օսթինը սկսել, սակայն անավարտ էր թողել «Ուոթսոնները» (անգլ.՝ The Watsons) վեպը, որը պատմում էր աղքատ հոգևորականի և նրա չորս չամուսնացած աղջիկների մասին։ Սազերլենդը նշում է, որ վեպը «կախվածություն ունեցող կանանց կյանքի ծանր տնտեսական իրականության նկարագրությունն է» [26]։

Անգլիացի գիտնականներ Հոնանն ու Թոմալինը պնդում են, որ Օսթինը վեպն անավարտ է թողել 1805 թվականի հունվարի 21֊ին հոր մահվան պատճառով [27]։

Հոր հանկարծակի մահը Ջեյնին, Կասանդրային և նրանց մորը թողեց անհույս ֆինանսական դրության մեջ։ Էդվարդ, Ջեյմս, Հենրի և Ֆրենսիս (Ֆրենկ) Օսթինները խոստացան ֆինանսապես աջակցել իրենց մորն ու քույրերին [28]։ 1805 թվականի հունիսին Օսթիները այցելեցին Սթիվենթոն և Գոդմերշեմ։ Աշնանը նրանք տեղափոխվեցին ծովափնյա Ուորթինգ` Սասեքս ափի մոտ, որտեղ էլ ապրում էին Ստենֆորդ Քոթեջում։[h] Այստեց էլ Օսթինը ավարտեց «Լեդի Սյուզան» (անգլ.՝ Lady Susan) վեպը։ 1806 թվականին ընտանիքը տեղափոխվեց Սաութհեմփթոն, որտեղ ապրում էին Ֆրենկ Օսթինի և նրա կնոջ տանը [29]։

1809 թվականի ապրիլի 5֊ին Օսթինը նամակ գրեց Ռիչարդ Քրոսբիին. առաջարկեց «Սյուզան» (անգլ.՝ Susan) վեպի նոր տարբերակը և խնդրեց, որ վերադարձնի նախնական տարբերակը։ Քրոսբին պատասխանեց, որ նա չէր խոստացել հրատարակել գիրքը հստակ ժամկետում, և որ Օսթինը կարող է վերագնել ձեռագիրը 10 ֆունտ ստերլինգով։ Այդ ժամանակ Օսթինը հնարավորություն չուներ գնելու հեղինակային իրավունքը [30], սակայն 1816 թվականին նա կարողացավ գնել այն [31]։

Չոութոն (անգլ.՝ Chawton)[խմբագրել | խմբագրել կոդը]

Չաութոնի քոթեջը, որտեղ ապրել է Ջեյն Օսթինը իր կյանքի վերջին 8 տարիների ընթացքում։ Ներկայումս այն Ջեյն Օսթինի տուն-թանգարանն է։

1809 թվականին Էդվարդը մորն ու քույրերին առաջարկեց Չոութոն քոթեջը։ Ջեյնը, Կասանդրան և նրանց մայրը տեղափոխվեցին քոթեջ 1809 թվականի հուլիսի 7֊ին [32]։ Այստեղ կյանքն ավելի հանդարտ էր, քան Բաթում 1800 թվականին։ Ջեյնի զարմուհի Աննան ընտանիքի կյանքը նկարագրելիս ասում էր. «շատ հանգիստ կյանք էր, մեր մորաքույրները ոչ միայն տնային տնտեսուհիներ էին, այլ նաև աղքատների հետ էին աշխատում և գրել կամ կարդալ էին սովորեցնում երեխաներին» [33]։

Տպագրված հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Օսթինի տարիներին ամուսնացած կանայք իրավունք չունեին պայմանագրեր կնքել, և տարածված տարբերակ էր, երբ կանայք իրենց ստեղծագործությունները տպագրում էին արական սեռի ներկայացուցիչ բարեկամի անունով [34]։ Ինչպես շատերը, այնպես էլ Օսթինը, ստիպված էր իր գրքերը տպագրել անանուն [35]։ Այդ ժամանակ հասարակությունն ընկալում էր կնոջը որպես կին և մայր, իսկ գրողները, ովքեր իրենց օրվա մեծ մասը գրում էին, չէին համարվում կանացի։ Հետևաբար կանանց գրքերը հիմնականում տպագրվում էին անանուն [36]։

Չոութոնում ապրելու տարիներին Ջեյն Օսթինը հրատարակեց չորս վեպ, որոնք լավ ընդունվեցին հասարակության կողմից։ Եղբոր շնորհիվ հրատարակիչ Թոմաս Էգերթոնը համաձայնեց հրատարակել «Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility) վեպը կոմիսիոն վճարման պայմանով։ Այս տարբերակում գրողն ինքն էր պարտավոր վճարել չվաճառված գրքի տպագրության ծախսերը, ինչպես նաև պետք է վաճառքից ստացված գումարի որոշ մասը հատկացվեր հրատարակչությանը։

Տպագրման մեկ այլ միջոց էր հեղինակային իրավունքի վաճառքը, որից Օսթինն օգտվեց «Հպարտություն և նախապաշարմունք» (անգլ.՝ Pride and Prejudice) վեպի տպագրության ժամանակ [37]։ «Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility) վեպը տպագրվեց 1811 թվականի հոկտեմբերին և նշված էր, որ գիրքը գրվել է «մի Լեդիի կողմից» [35]։ Քանի որ կոմիսիոն վճարում էր, Էգերթոնը օգտագործել էր թանկ թուղթ և գինը որոշված էր 15 շիլինգ [35]։

«Զգացում և զգացմունքայնություն» վեպի առաջին հրատարակության շապիկը (1811)

Գրախոսությունները բավական բարեխոսական էին և վեպը լայն մասսայականություն էր վայելում երիտասարդության շրջանում [38]։ Օսթինի գրքերը սկսեցին տպագրվել ավելի մեծ ծավալներով, որը արտասովոր էր այդ ժամանակահատվածի համար։ Վեպերը հրատարակվում էին 750 («Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility)) ֊ 2000 («Էմմա» (անգլ.՝ Emma)) օրինակով։ Քանի որ Օսթինի գրքերը տպագրվում էին կոմիսիոն վճարումով, հրատարակչությունը պատրաստ էր տպագրել ավելի մեծ ծավալներով [39]։

«Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility) վեպի վաճառքից Օսթինը ստացավ 140 ֆունտ ստերլինգ [40], ինչը նրան տվեց որոշակի ֆինանսական և հոգեբանական անկախություն [41]։ Այս վեպից հետո հրատարակված գրքերում արդեն նշվում էր, որ գիրքը գրված է «Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility) վեպի հեղինակի կողմից։ Օսթինի օրոք ոչ մի գիրք չի կրել իր անունը [35]։ 1813 թվականի հունվարին Էգերթոնը տպագրեց «Հպարտություն և նախապաշարմունք» (անգլ.՝ Pride and Prejudice) վեպը։ Օսթինը այս ստեղծագործության հեղինակային իրավունքը վաճառեց Էգերթոնին 110 ֆունտ ստերլինգով [35]։ Շահույթն ավելացնելու համար Էգերթոնը էժան թուղթ էր օգտագործում և վաճառում 18 շիլինգով [35]։ Եթե Օսթինը չվաճառեր գրքի հեղինակային իրավունքը, նա կաշխատեր 475 ֆունտ ստերլինգ, ինչը իր հոր տարեկան աշխատավարձի կրկնակին էր [35]։ 1813 թվականի հոկտեմբերին Էգերթոնը սկսեց վաճառել երկրորդ հրատարակությունը, և ամբողջ տպաքանակը վաճառվում էր վեց ամսվա ընթացքում։ Այս վեպի վաճառքը ամենամեծն էր իր ծավալներով [42]։

Օսթինի վեպերը թարգմանվում և տպագրվում էին ֆրանսերեն առանց նրա իմացության [43]։ Գրաքննադատ Նոել Քինգը նշում էր, որ Ֆրանսիայում Օսթինի գրքերը թարգնանողը ունի անգլերեն լեզվի սահմանափակ գիտելիքներ, և երբեմն Օսթինի գրածների բովանդակությունն ու հերոսները տարբերվում են [44]։ 1821 թվականին Ֆրանսիայում առաջին անգամ թարգմանվեց Օսթինի «Բանականության փաստարկներ» (անգլ.՝ Persuasion) վեպը, որտեղ նա նշված էր գրքի հեղինակ [45]։

1815 թվականի նոյեմբերին արքայազն Ռեգենտի գրադարանավար Ջեյմս Քլարկը հրավիրեց Օսթինին Լոնդոն։ Թեև Օսթինը չէր համակրում արքայազնին, նա չէր կարող մերժել հրավերը [46]։ Հետագայում նա գրեց «Վեպի Ծրագիրը» (անգլ.՝ Plan of a Novel) երգիծական ստեղծագործությունը, որը հիմնված էր իր ստեղծագործությունների վերաբերյալ արված գրադարանավարի առաջարկների վրա, և սա կարծես վրեժ լիներ գրադարանավարի նյարդայնացնող նամակների համար [47]։

1815 թվականին Օսթինը իր աշխատանքը տեղափոխեց Էգերթոն մոտից Ջոն Մուրեյի մոտ, ով 1815 թվականի դեկտեմբերին տպագրեց «Էմմա» (անգլ.՝ Emma) վեպը, իսկ 1816 թվականի փետրվարին` «Մենսֆիլդ պարկ» (անգլ.՝ Mansfield Park) վեպը։ «Էմմա» (անգլ.՝ Emma) վեպը բավականին լավ վաճառվեց, սակայն «Մենսֆիլդ պարկ» (անգլ.՝ Mansfield Park) վեպը ոչ այնքան։ Սրանք Ջեյն Օսթինի օրոք տպագրված վերջին վեպերն էին [48]։

Մինչ Մուրեյը պատրաստում էր «Էմմա» (անգլ.՝ Emma) վեպի տպագրությունը, Օսթինը սկսեց «Էլիոթները» (անգլ.` The Elliots) վեպը, որը հետագայում տպագրվեց «Բանականության փաստարկներ» (անգլ.՝ Persuasion) անվանումով։ Օսթինը առաջին տարբերակը ավարտեց 1816 թվականի հուլիսին։ «Էմմա» (անգլ.՝ Emma) վեպի տպագրությունից հետո Հենրի Օսթինը վերագնեց «Սյուզան» (անգլ.՝ Susan) վեպի հեղինակային իրավունքը Քրոսբիից, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով Օսթինը ի վիճակի չէր տպագրել այս վեպերից և ոչ մեկը։ Հենրի Օսթինի բանկը սննկացավ 1816 թվականի մարտին, ինչի պատճառով նա և իր եղբայրները մեծ գումարներ կորցրին։ Հենրին և Ֆրենկը այլևս ի վիճակի չէին օգնել մորն ու քույրերին [49]։

Հիվանդությունն ու մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1816 թվականին Օսթինը վատառողջ էր, սակայն արհամարհում էր բոլոր նախանշանները։ Բժիշկ Վինսենտ Քոփը ախտորոշում է Էդիսոնի հիվանդությունը որպես մահվան պատճառ, սակայն Օսթինի վերջնական հիվանդությունը համարվում էր Հոջկինի լիմֆոմա (անգլ.՝ Hodgkin's lymphoma) հիվանդության արդյունք [50][Ն 2]։

Նա շարունակում էր գրել անկախ իր հիվանդությունից։ «Էլիոթները» (անգլ.՝ The Elliots) վեպի ավարտից դժգոհ` նա վերանայում է վերջին երկու գլուխները, որոնք ավարտեց 1816 թվականի օգոստոսի 6֊ին [Ն 3]։ 1817 թվականի հունվարին Օսթինը սկսեց «Եղբայրները» (անգլ.՝ The Brothers) վեպը, որը հրատարակվեց «Սենդիթոն» (անգլ.՝ Sanditon) անվանումով 1925 թվականին։ Օսթինը գրեց միայն տասներկու գլուխը և դադարեցրեց այն հիվանդության պատճառով [53]։ Օսթինը իր գրիչը վայր դրեց 1817 թվականի մարտի 18֊ին [54]։

Օսթինի հիվանդությունը գնալով զարգանում էր, ինչի հետևանքով նա էներգիայի պակաս էր զգում և քայլելու բարդություններ, իսկ ապրիլ ամսին արդեն գամվեց անկողնուն։ Մայիսին Կասանդրան և Հենրին բուժման նպատակով նրան բերեցին Վինչեսթեր, սակայն այդ ժամանակ Օսթինն արդեն հոգեվարքի մեջ էր [54]։ 1817 թվականի հուլիսի 18֊ին 41֊ամյա Ջեյն Օսթինը վախճանվեց Վինչեսթերում։ Հենրիի կապերի շնորհիվ նրան թաղեցին Վինչեսթերի Գերեզմանոցում [55]։

Հետմահու հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինչեսթերի տունը, որտեղ Օսթինը ապրել է և մահացել

Օսթինի մահից հետո Կասանդրան, Հենրին և Մուրեյը կազմակերպեցին «Բանականության փաստարկներ» (անգլ.՝ Persuasion) և «Նորթենգերի աբբայություն» (անգլ.՝ Northanger Abbey) վեպերի հրատարակումը [Ն 4]։ Հենրի Օսթինի շնորհիվ առաջին անգամ Ջեյն Օսթինը համարվեց վեպերի հեղինակ [57]։ Վաճառքը բավականին հաջող էր, և մինչև 1818 թվականի վերջը միայն 321 օրինակ էր մնացել չվաճառված [58] :

1832 թվականին Ռիչարդ Բենթլին գնեց Օսթինի բոլոր վեպերի հեղինակային իրավունքները և 5 հատորով հրատարակեց այն։ 1833 թվականի հոկտեմբերին Բենթլին թողարկեց Օսթինի վեպերի առաջին ամբողջական հավաքածուն։ Այդ ժամանակվանից Օսթինի վեպերը անընդհատ վերատպվում են [59]։

  1. Quoted in Le Faye (2004), 92.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Halperin (1985), 721
  3. Le Faye (2014), xviii; Fergus (2005), 7–8; Tomalin (1997), 112–120, 159; Honan (1987), 105–111.
  4. Halperin (1985), 722
  5. Sutherland (2005), 16–18; LeFaye (2014), xviii; Tomalin (1997), 107, 120, 154, 208.
  6. Le Faye (2004), 100, 114.
  7. Le Faye (2004), 104; Sutherland (2005), 17, 21; quotations from Tomalin (1997), 120–122.
  8. Le Faye (2014), xviii–xiv; Fergus (2005), 7; Sutherland (2005), 16–18, 21; Tomalin (1997), 120–121; Honan (1987), 122–124.
  9. 9,0 9,1 King, Noel "Jane Austen in France" Nineteenth-Century Fiction, Vol. 8, No. 1, June 1953 p. 2.
  10. Litz (1965), 59–60.
  11. Tomalin (1997), 182.
  12. Le Faye (2014), xx–xxi, xxvi; Fergus (2005), 8–9; Sutherland (2005), 16, 18–19, 20–22; Tomalin (1997), 199, 254.
  13. hubbard, susan. «Bath». seekingjaneausten.com. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |website= (օգնություն)
  14. Collins (1994), 8–9.
  15. Sutherland (2005), 21.
  16. Le Faye (2014) xx–xxii; Fergus (2005), 8; Sutherland (2005), 15, 20–22; Tomalin (1997), 168–175; Honan (1987), 215.
  17. Irvine, 2005 4.
  18. 18,0 18,1 Irvine, 2005 3.
  19. Halperin (1985), 729
  20. Le Faye (2014), xxi; Fergus (2005), 7–8; Tomalin (1997), 178–181; Honan (1987), 189–198.
  21. Le Faye (2005), 51.
  22. Irvine (2005), 3
  23. Letter dated 18–20 November 1814, in Le Faye (1995), 278–282.
  24. 24,0 24,1 Halperin (1985), 732
  25. Kirkham (2005), 68–72; Auerbach (2004), 19.
  26. Sutherland (2005), 15, 21.
  27. Le Faye (2014) xxii; Tomalin (1997), 182–184; Honan (1987), 203–205.
  28. Honan (1987), 213–214.
  29. Tomalin (1997), 194–206.
  30. Tomalin (1997), 207.
  31. Le Faye (2014), xx–xxi, xxvi; Fergus (2005), 8–9; Sutherland (2005), 16, 18–19, 20–22; Tomalin (1997), 182, 199, 254.
  32. Le Faye (2014), xxii; Tomalin (1997), 194–206; Honan (1987), 237–245; MacDonagh (1991), 49.
  33. Grey, J. David; Litz, A. Waton; Southam, B. C.; Bok, H.Abigail (1986). The Jane Austen companion. Macmillan. էջ 38.
  34. Irvine, 2005 14.
  35. 35,0 35,1 35,2 35,3 35,4 35,5 35,6 Irvine, 2005 15.
  36. Irvine, 2005 10–15.
  37. Fergus (2014), 6; Raven (2005), 198; Honan (1987), 285–286.
  38. Honan (1987), 289–290.
  39. For more information and a discussion of the economics of book publishing during this period, see Fergus (2014), 6–7, and Raven (2005), 196–203.
  40. Irvine (2005) p.15
  41. Honan (1987), 290, Tomalin (1997), 218.
  42. Le Faye (2014), xxiii; Fergus (1997), 22–24; Sutherland (2005), 18–19; Tomalin (1997), 236, 240–241, 315, n. 5.
  43. King, Noel "Jane Austen in France" from Nineteenth-Century Fiction pp. 1–28, Vol. 8, No. 1, June 1953 pp. 1–2.
  44. King, Noel "Jane Austen in France" from Nineteenth-Century Fiction pp. 1–28, Vol. 8, No. 1, June 1953 pp. 5–6.
  45. King, Noel "Jane Austen in France" from Nineteenth-Century Fiction pp. 1–28, Vol. 8, No. 1, June 1953 page 5.
  46. Austen letter to James Stannier Clarke, 15 November 1815; Clarke letter to Austen, 16 November 1815; Austen letter to John Murray, 23 November 1815, in Le Faye (1995), 296–298.
  47. Halperin (1985), 734
  48. Le Faye (2014), xxv–xxvi; Sutherland (2005), 16–21; Fergus (2014), 12–13, 16–17, n.29, 31, n.33; Fergus (2005), 10; Tomalin (1997), 256.
  49. Le Faye (2014), xx, xxvi; Fergus (2014), 15; Tomalin (1997), 252–254.
  50. For detailed information concerning the retrospective diagnosis, its uncertainties and related controversies, see Honan (1987), 391–392; Le Faye (2004), 236; Grey (1986), 282; Wiltshire, Jane Austen and the Body, 221.
  51. Tomalin (1997), Appendix I, 283–284; see also A. Upfal, "Jane Austen's lifelong health problems and final illness: New evidence points to a fatal Hodgkin's disease and excludes the widely accepted Addison's", Medical Humanities, 31(1),| 2005, 3–11. doi:10.1136/jmh.2004.000193
  52. Tomalin (1997), 255.
  53. Tomalin (1997), 261.
  54. 54,0 54,1 Todd (2015), 13
  55. Le Faye (2014), xxv–xxvi; Fergus (1997), 26–27; Tomalin (1997), 254–271; Honan (1987), 385–405.
  56. Honan (1987), 317.
  57. Tomalin (1997), 272.
  58. Tomalin (1997), 321, n.1 and 3; Gilson (1986), 136–137.
  59. Gilson (1986), 137; Gilson (2005), 127; Southam (1986), 102.


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found