Մասնակից:Ashot2008/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ջորջ և Էյ Ջեյ», կարճամետրաժ մուլտֆիլմ, ստեղծել է «Pixar» ստուդիան։ «Վեր» մուլտֆիլմի լիամետրաժ շարունակությունն է, որը պատմում է Ջորջի և Էյջեյի մասին, նրանք ծերանոցի աշխատողներ էին։ DVD-ով թողարկվելու փոխարեն, ինչպես «Փոփոխական ամպամածություն», «Դագ. Հատուկ առաքելություն» մուլտֆիլմերը կամ էլ «Pixar»-ի ցանկացած այլ կարճամետրաժ մուլտֆիլմ, «Ջորջ և Էյ Ջեյ» մուլտֆիմը սկզբում թողարկվել է որպես iTunes-ով «Վեր» մուլտտֆիլմի գնման դեպքում լրացուցիչ ֆունկցիա։ Ավելի ուշ այն թողարկել են «Disney» և «Pixar» ստուդիաների մուլտֆիլմերի երկրպագուները «Facebook»-ի էջում, դրանից հետո՝ Disney/Pixar-ի յություբյան պաշտոնական էջում։ Ավելի ուշ մուլտֆիլմը թողարկվել է «Pixar Short Films Collection Volume 2»-ում։