Դագի հատուկ առաքելությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դագի հատուկ առաքելությունը
անգլ.՝ Dug's Special Mission
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
Հիմնված էՎեր
ՌեժիսորRonnie del Carmen?
ՍցենարիստRonnie del Carmen? և Բոբ Փիթերսոն
ՀնչյունավորումԷդ Ասներ, Jordan Nagai?, Դելրոյ Լինդո և Բոբ Փիթերսոն
ՊրոդյուսերGalyn Susman?, Փիթ Դոքթեր և Ջոն Լեսսետեր
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
ԽմբագիրSteve Bloom?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար և Walt Disney Pictures
ԴիստրիբյուտորBuena Vista Home Entertainment, Դիսնեյ+ և Walt Disney Pictures
Տևողություն5 րոպե
Թվականնոյեմբերի 10, 2009
pixar.com/short_films/Home-Entertainment-Shorts/Dug's-Special-Mission

«Դագ. Հատուկ առաքելություն» (անգլ.՝ Dug's Special Mission), Pixar ընկերության կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որի ռեժիսորն է Ռոնի դել Կարմենը։ Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 2009 թվականին։ Այն դարձել է Pixar ընկերության «Վեր»[1] լիամետրաժ մուլտֆիլմի սկավառակի հավելում և պատմել է մուլտֆիլմի հերոսներից մեկի՝ Դագի կյանքի դրվագներից մեկի մասին։

Pixar ստուդիայի «Վեր»[2] ֆիլմի պրոդյուսեր Ջոնաս Ռիվերայի խոսքերով, Դագի հատուկ առաքելությունը «մի փոքր նախապատմություն է, թե ինչ էր իրականում անում Դագը այս խորհրդավոր առաքելության մեջ, երբ մենք հանդիպում ենք նրան»։ Մի խոսքով, երբ Ալֆան, Բետան և Գամման հանձնարարում են Դագին բռնել թռչունին, նրանց հրահանգները իրականում նախատեսված էին Դագին իրենցից հեռու պահելու համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դագի ծննդյան օրն էր։ Նա երազում էր, որ դա իր կյանքի ամենաերջանիկ օրը լինի։ Դագը ուսումնասիրում է ծաղիկները և այդ պահին մյուս երեք շները (Ալֆան, Բետան, Գամման) անցնում են կողքով՝ փորձելով բռնել թռչունին։ Դագը ցանկանում է ինչ-որ բանով օգնել նրանց և Ալֆան նրան «հատուկ առաքելություն» է հանձնարարում։ Առաքելությունն էր հսկել հսկայական քարը, որպեսզի նա տեղից չշարժվի։ Պարզ էր, որ դա ընդամենը պատրվակ էր իրենց խանգարող Դագին զբաղեցնելու համար, բայց Դագը մոտենում է առաքելությանը շատ լուրջ. նա հետևում է քարին, սակայն պատահական դիպչում է մի փոքրիկ քարի, որի պատճառով հսկայական քարերը սկսում են թափվել և գրեթե սպանում են Ալֆային, Բետային և Գամմային։

Այնուհետև երեք շները նրան նոր հանձնարարություն են տալիս։ Այս անգամ Դագին հանձնարարված էր հետևել թռչնի սիրելի անցքին, բայց դա նույնպես նրա մոտ չի ստացվում։ Դագը սորուն ավազների պատճառով ընկնում է շների գլխին։

Ամեն ինչ շարունակվում է նույն ձևով։ Որքան էլ Ալֆան պարզ կամ անիմաստ առաջադրանք է տալիս Դագին, պատահականության կամքով ամեն ինչ փչացնում է։ Ի վերջո, Ալֆայի համբերությունը սպառվում է և նա Դագին ասում է այն ամենը, ինչ մտածում է նրա մասին, մասնավորապես, որ նա վատ շուն է։ Նեղացած Դագը հեռանում է՝ կրկնելով, որ դա իր կյանքի ամենավատ ծննդյան օրն է։

Սակայն մուլտֆիլմը լավ է ավարտվում։ Դագը հանդիպում է իր նոր տերերին՝ Կառլին ու Ռասսելին, ովքեր էլ հանդիսանում են «Վեր» մուլտֆիլմի գլխավոր հերոսները։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոբ Փիթերսոն՝ Դագ, Ալֆա
  • Դելրոյ Լինդո՝ Բետա
  • Ջերամի Ռենֆթ՝ Գամմա
  • Էդվարդ Անսեռ՝ Կառլ Ֆրեդրիքսեն
  • Ջորդան Նագաի՝ Ռասսել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sciretta, Peter (2009 թ․ օգոստոսի 10). «Pixar's Up and Monsters Inc DVD/Blu-Ray Releases Announced». SlashFilm. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.
  2. «Up's companion short films are revealed». SciFi Wire. 2009 թ․ մայիսի 26. Վերցված է 2009 թ․ մայիսի 27-ին. (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]