Մասնակից:AshYegh/Մակրինոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածը հռոմեական կայսր Մակրինոսի մասին է: Պլինիոս Կրտսերի Նամակների շատ հասցեատերերից տես՝ Մինուցիոս Մակրինոս, տես սարդերի ցեղի համար Մակրինոս (սարդ)

Մակրինոս Օգոստոս Նկար Մակրինոսի կիսանդրին Կապիտոլիումի թանգարանից Կառավարել է 217թ.ապրիլի 11-218թ. հունիսի 8-ը: Նախորդը՝ Կարակալլա: Հաջորդը՝ Հելիոգաբալոս: Գահակից՝ Դիադումենիանոս (217–218թթ.) : Ծնվել է՝ մոտ 165թ., Կայսարեայում (Ներկայիս Չերչել, Ալժիրում): Մահացել է՝ 218թ. հունիսին Կապադովկիայում: Կինը՝ Նոնիա Ցելսիա: Զավակներ Դիադումենիանոս: Լրիվ անունը՝ Մարկոս Օպելիոս Մակրինոս: Տիտղոսը՝ Իմպերատոր Կեսար Մարկոս Օպելիոս Սևերոս Մակրինոս Օգոստոս:

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակրինոսի ծագման վերաբերյալ տարբեր տեսակետներ կան: Մակրինոսը ծագումով բերբեր էր Մավրիտանիայի Կայսարեայից: Մակրինոսը հռոմեական Հեծյալների դասից առաջին կայսրն էր: Սենատորների դասից չլինելով՝ նաև առաջին կայսրն էր Մավրիտանիայից:

Իշխանության գալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկոս Օպելիոս Սեվերոս Մակրինոս Օգոստոս, մոտ 165-218 թթ. hունիս: Հռոմեական կայսր 217թ.ապրիլից 218թ. հունիսի 8-ը: Նրա գահակիցն էր կրտսեր որդին՝ Դիադումենիանոսը: Մինչ իշխելը նա ծառայել է կայսր Կարակալլային, որպես պրետոր պրեֆեկտ և վարել է Հռոմի քաղաքացիական գործերը: Հետագայում դավադրել և կազմակերպել է Կարակալլայի սպանությունը իբրև իր կյանքը փրկելու համար և հաջորդել է նրան որպես ինքնակալ: