Մասնակից:AshYegh/ԱվազարկղՈւոթքին Թենչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուոթկին Թենչ, գեներալ-լեյտենանտ (6 հոկտեմբերի 17581833 մայիսի 7) բրիտանական ծովային սպա, ով առավել հայտնի է 1788 թվականին Ավստրալիայում առաջին բնակավայրը ստեղծած Առաջին քարավանի իր փորձառությունները նկարագրող երկու գրքերի հրատարակմամբ: Նրա երկու ժամանակագությունները՝ Դեպի Բոթընի Բեյ արշավախմբի պատմությունը և Պորտ Ջեքսոնում գտնվող բնակավայրի ամբողջական հաշվետվությունը ներկայացնում են ժամանման և գաղութի առաջին չորս տարիների պատմությունը[1]:

Կյանքի վաղ շրջան և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենչը ծնվել է 1758 թվականի հոկտեմբերի 6-ին Անգլիայի Չաշըր քաունթիի Չեսթեր քաղաքում, տեղի գիշերօթիկ դպրոց վարող, պարի վարպետ Ֆիշեր Թենչի և Լիվերպուլի Թարլթոններից Մարգարիտա Թարլթոնի որդին էր[2]: Ուոթկինը քաղաքական գործիչ Բենեսթրի Թարլթոնի քեռին էր: Պարզվում է, որ հայրը որդուն Ուոթկին է անվանել տեղական մեծահարուստ հողատեր Ուոթկին Վիլյամս Ուինի անունով, ում ընտանիքը հավանաբար Թենչի ռազմական կարիերա սկսելուն օգնել է:

1776 թվականի հունվարի 25-ին, 17 տարեկան հասակում Թենչը մտել է Նորին Մեծության ծովային ուժերի Պլիմուտի ստորաբաժանում, որպես երկրորդ լեյտենանտ, այնուհետև առաջադրվել՝ առաջին լեյտենանտ 1778 թվականի հունվարի 25-ին, 19 տարեկան երեք ամսականում: Նա մարտնչել է ամերիկյան ուժերի դեմ Անկախության պատերազմի ընթացքում: Երբ Նորին Մեծության Ջրահարս նավը քշվել էր Մերիլենդ նահանգի ծովեզերքի Էսըթիգ կղզու, այն ժամանակվա Սինեփյուքս Ինլեի մոտ, 1778 թվականի հուլիսի 8-ի առավոտյան ֆրանսիացիները կողմից գերեվարվել կոմս դը Էսթայի գլխավորությամբ: Թենչը Նորին մեծության Ջրահարս նավի ծովային անձնակազմի հրամանատարն էր և մյուս սպաների հետ նրան տեղափոխել են Ֆիլադելֆիա, բանտարկել և փոխանակել 1778 թվականի հոկտեմբերին:

Գաղութային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1787 թվականի Առաջին քարավանին մասնակցելը նրա մասին քիչ բան էր հայտնի, չնայած իր գրքի 13-րդ գլխում հիշատակում է Վեսթ Ինդիայում[3] անցկացրած ժամանակը: Իր ծառայության գրանցումը ցույց է տալիս, որ կապիտան լեյտենանտ է դարձել 1782 թվականի սեպտեմբերին և կեսվճար ծառայության անցել 1786 թվականի մայիսից:

Առաջին քարավանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոշակի անցնելը կարճատև էր և նույն տարվա հոկտեմբերին Ծովակալությունը կամավորների կոչ էր արել եռամյա շրջագայություն կատարել նորաստեղծ Նոր Հարավային Ուելսի ծովային կորպուսի հետ՝ Բոթընի Բեյի տարածքում ծառայության համար: Թենչի առաջարկը կրկին կորպուսում ընդգրկվելու մասին ընդունվել է 1786-ի դեկտեմբերին և 1787 թվականի մայիսին ուղևորվել է Շարլոտ տրանսպորտային նավով :

Նոր Հարավային Ուելս գաղութում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավարկությունից առաջ, Թենչը պայամանավորվել է Լոնդոնի Դեբրեթս հրատարակչական ընկերությանը հետ գիրք գրել, որը նկարագրելու է նրա ճամորդական փորձը և գաղութի առաջին մի քանի ամիսները: Նրա ձեռագիրը բերել է Ջոն Շորթլենդը 1788 թվականի հուլիսին և հրատարակվել 1789 թվականին որպես Դեբրեթսի Դեպի Բոթանի Բեյ արշավախմբի պատմություն ժամանակագությունը: Այն վերահրատարակվել է երեք անգամ և արագ թարգմանվել ֆրանսերեն, գերմաներեն, հոլանդերեն և շվեդերեն[4]:

1788 թվականի հոկտեմբերին Ռոբերտ Ռոսը կազմել է այն ծովայինների ցուցակը, որոնք կցանկանային մնալ Ավստրալիայում կամ որպես զինվորներ կամ գաղութաբնակներ: Թենչը գլխավորել է ցուցակը որպես «երեք տարվանից ավելի մեկ շրջագայության զինվոր»: Նոր Հարավային Ուելսում գործող նորաստեղծ գաղութում իր նվաճումներից էր այն, որ Նեփին գետին մոտեցած առաջին եվրոպացին էր: Թենչի հաշվետվությունների կրում էին Ժան-Ժակ Ռուսոյի լիբերալիզմի և ազնվական վայրենու գաղափարների ազդեցությունը:

Նա ծաղրում էր Ռուսոյի գաղափարը ազնվական վայրենու մասին և մանրամասնում աբորիգեն կանանց դաժան վերաբերմունքը: Թենչի գրվածքներն առատ տեղեկություններ են պարունակում Սիդնեյի, Գեդիգալի և Քեմերայգալի աբորիգենների մասին (նրանց անվանել է «հնդկացիներ»): Նա բարյացկամ էր Բեննելոնգոյի, Բարանգարուի և մի քանի այլ անձանց նկատմամբ: Թենչը Սիդնեյում էր մինչև 1791 թվականի դեկտեմբերը, և նավարկելով դեպի տուն Նորին մեծության Գորգոն նավով Պլիմուտ է ժամանել 1792 թվականի հուլիսին: 1791 թվականի ընթացքում ուսումնասիրել է գաղութի առաջընթացն իբրև հետազոտություն իր երկրորդ գրքի համար, այցելելով նաև Թոմաս Ուիլյամ Փերրի ֆերմա, ով ինչպես պահանջվում է դրամաշնորհի պայմաններով բարելավումներ էր կատարել, աշխատասեր էր, բայց և դժգոհ գյուղատնտեսական աշխատանքից[5]:

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադարձ Անգլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1792 թվականի հոկտեմբերին Թենչն ամուսնացել է Աննա Մարիա Սարջենի հետ, ով դևենպորտցի վիրաբույժ Ռոբերտ Սարջենի դուստրն էր[6]: Հաջորդ տարի նա հրատարակել է Պորտ Ջեքսոնում գտնվող բնակավայրի հաշվետվությունը որը նույնքան լավ ընդունելություն է գտել որքան նրա առաջին գիրքը: Ծովակալ Ռիչարդ Ռոդնի Բլիգի հրամանատարության ներքո մասնակցել է Բրեստի շրջափակմանը Ինգլիշ Չաննըլի նավատորմի Նորին մեծության Ալեքսանդր ռազմանավում ծառայելով որպես բրվետ մայոր:

Նապոլեոնյան պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1794 թվականի նոյեմբերին Բլիգը հանձնել է Նորին մեծության Ալեքսանդր ռազմանավը նույն թվականի նոյեմբերի 6-ի մարտական գործողությունից հետո, դժվարին մարտ մղելով երեք ֆրանսիական ռազմանավերի հետ: Անձնակազմն ի սկզբանե բանտարկվել է Բրեստի նավահանգստում գտնվող նավերի վրա, բայց ավելի ուշ Թենչը և Բլիգը տեղափոխվել են Քեմփըր, բանտարկվել և պայմանական վաղաժամկետ ազատվել բանտարկությունից (քանի որ Թենչը տիրապետում էր ֆրանսերենին ուստի Բլիգը Թենչին իր մոտ էր պահում): Այս ընթացքում Ֆրանսիայում Թենչը գրել, բայց հավանաբար չի ուղարկել Լոնդոնում գտնվող ընկերոջը հասցեագրված այն նամակները, որոնք հիմք են հանդիսացել իր երրորդ գրքի համար: Վեցամսյա բանտարկությունից հետո 1795 թվականի մայիսին նա փոխանակվել է:

Ծառայությանը վերադառնալուց հետո Թենչը չորս տարի ծառայել է Նորին Մեծության Փոլիփեմուս ռազմանավում, ուղեկցել ուղևորատար նավերը Ատլանտիկայում և Ինգլիշ Չաննըլում: Նա 1801 թվականից ծառայել է Ինգլիշ Չաննըլը շրջափակող նավատորմի Նորին մեծության Փրինցես Ռոյալ ռազմանավում, մինչև 1802 թվականին իր կարիերայի ավարտը: Դրանից հետո, պարզվում է, ցամաքային պաշտոններ է զբաղեցրել Չեթըմում, Պլիմուտում և Վուլվիչում մինչև 1815 թվականի վերջին թոշակի անցնելը գեներալ մայորի կոչումով:

Հետագա տարիներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենչը վերստին հրամանատարություն ստանձնել է 1819 թվականի հոկտեմբերին Պլիմուտի բաժանմունքում 61 տարեկանում: Թենչն ու իր կինը անզավակ էին և 1821 թվականին խնամքի տակ են վերցրել որբացած երեք եղբորորդիներին և զարմուհուն: Այդ պահին Թենչը 63 տարեկան էր իսկ կինը՝ 56: Ուոթկին Թենչը բնակվում էր Չափլ Սթրիթ, Փենզենսում (Ռիչարդ Օքսնամի պապի կառուցած տանը) 1818-ից մինչև 1828 թվականը:

Թենչը թոշակի է անցել գեներալ-լեյտենանտի կոչումով 1827 թվականի հուլիսին, մահացել է Դեվոնպորտում (Փլիմուտի մոտ), Անգլիայի Դևոնշիր քաունթիում, 1833 թ. Մայիսի 7-ին, 74 տարեկան հասակում[6]:

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենչի արգելոցը Փենրիթում, Նոր Հարավային Ուելս կոչված իր անվամբ, ինչպես նաև Ուոթքին Թենչի շքերթը Փեմուլվույ, Նոր Հարավային Ուելս:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Flannery, T. (ed.), 1788 Watkin Tench, The Text Publishing Co., 1996, ISBN 1-875847-27-8
  2. Parish Register of Saint Mary on the Hill, Chester.
  3. https://www.gutenberg.org/etext/3534 A Complete Account of the Settlement at Port Jackson by Watkin Tench.
  4. A Narrative of the Expedition to Botany-Bay by Watkin Tench
  5. "Parr, Thomas William". Trove. Design and Art Australia Online. Retrieved 19 October 2019.
  6. Fitzhardinge, L. F. "Tench, Watkin (1758–1833)". Australian Dictionary of Biography. National Centre of Biography, Australian National University. Retrieved 15 October 2011.
  • Fitzhardinge, L. F., Editor's Introduction in Sydney's First Four Years, Library of Australian History, 1979, 0-908120-24-9
  • Edwards, G., Introduction in Letters from Revolutionary France, UWP, 2001. 0-7083-1691-3
  • Phillip, A., The Voyage to Botany Bay (facsimile edition), Hutchinson, 1982, 0-09-137880-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]