Մասնակից:Artur 1505/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լյումենտ, Լամետ (Lumet), Սիդնեյ (ծնվել է 25.6.1924, Ֆիլադելֆիա), ամերիկացի կինոռեժիսոր: 1957-ին էկրանավորել է Ռ. Ռոուզի «Տասներկու զայրացած տղամարդիկ» հեռուստատեսային պիեսը, որը ամերիկյան առաջադեմ կինոյի նվաճումներից է: Լավագույն ֆիլմերից են նաե «Վաշխառուն» (1964), «Բլուր» (1965), «Մնաս բարով, Բրավերման» (1968), «ճայը» (1969, ըստ Չեխովի):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png

Լյումիեր (Lumiere) Լուի ժան (1864-1948), կինեմատոգրաֆիայի գյուտարար, Ֆրանսիայի կինոարտադրության և կինոռեժիսուրայի ստեղծողը: Փարիզի ԳԱ անդամ (1919): 1895-ին հայտնագործել է «Շարժվող լուսանկարների» նկարահանման և պրոյեկտման կինոապարատը, որն արտոնագրվել է և ստացել կինեմատոգրաֆ անվանումը: Առաջին հրապարակային վճարովի սեանսը կայացել է 1895-ի դեկտեմբերի 28-ին, Փարիզի Կապուցինների բուլվարի «Գրան-կաֆե» նկուղում: Ֆրանսիայում կա փաստագրական ֆիլմերի Լուի Լյումիերի անվանմամբ ամենամյա մրցանակ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png

Լյումինալ, ֆենոբարբիտալ, դեղանյութ, բարբիտուրաթթվի ածանցյալը: Օժտված է քնաբեր, հանգստացնող և հակաջղաձգային ազդեցությամբ: Սպիտակ բյուրեղային փոշի է, անհոտ, կծու համով: Լավ է լուծվում սպիրտում և հիմքային լուծույթներում: Քունն առաջանում է ընդունումից 1ժամից-1,5 ժամ անց և տևում է 6-8 ժամ: Հաճախակի ընդունումից առաջանում է հակում՝ լյումինալիզմ: