Մասնակից:Arpi Gichunts/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Չարգոգգագոգգմանչաուգգագոգգչաուբունագունգամաուգգ (անգլ.՝ Char­gogg­a­gogg­man­chaugg­a­gogg­chau­bun­a­gung­a­maugg), Չաուբնագունգամաուգ անգլ.՝ Chaubunagungamaug), առավել հայտնի է Վեբստերի լիճ — լիճ Հյուսիսային Ամերիկայում, գտնվում է Վեբստեր քաղաք մոտ։ Լիճը զբաղեցնում է 5,83 կմ² տարածք։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չաուբնագունգամաուգ լճի նշանը՝ երկու անվանումով

Լճի ամբողջական անվանումը  — Չարգոգգագոգգմանչաուգգագոգգչաուբունագունգամաուգգ (Chargoggagoggmanchauggagoggchaubunagungamaugg) — համարվում է ամենաերկար տեղանունը ԱՄՆ-ում․ այն կազմված է 45 տառից, որոնցից 15-ը «գ» է, 9-ը՝ «ա»։ Այս անվան հետ կապված կան տարբեր լեգենդներ, որը եկել է հնդկացիներից: Ամենատարածված լեգենդներից մեկն այն, որ այդ երկար անունը նշանակում է. «Դու ձուկ ես որսում քո ափին, ես ձուկ եմ որսում հակառակ ափին և ոչ մեկ ձուկ չի որսում լճի կենտրոնում»:

Այսօր «Վեբստերի լիճ» անվանումը ավելի հաճախ է օգտագործվում, սակայն ոմանք հպարտորեն արտաբերում են ավելի երկար տարբերակը։ 2009 թվականի ապրիլին լճի ամբողջական անվանման մեջ հայտնաբերվել են վրիպակներր, որը ներկայացված է տեղեկատվության մեջ և երթևեկության նշանների վրա։

Լիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի միջին խորությունը 4,3 մետր է, առավելագույնը` 15[1]։

Լիճը ձևավորվել է սառցե դարաշրջանի նահանջի ժամանակ և համալրվել է ստորգետնյա աղբյուրից: Այն կազմված է երեք մասից, որոնք իրար հետ կապված են նեղ ալիքներով ՝ Հյուսիսային լճակ, Միջին լճակ և Հարավային լճակ: Ֆրենչ գետի և լճի միացման վայրում կառուցված է հիդրոէլեկտրակայան։

Լիճը հանդիսանում է զբոսաշրջության հայտնի վայր է, որտեղ տուրիստները լողում են, զբաղվում են նավարկությամբ և ձկնորսությամբ։


Կղզի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճում կան մի քանի բնակեցված և անմարդաբնակ կղզի:

  • Լոնգ Այլենդ (Վեբստերի լիճ) (չշփոթել Լոնգ Այլենդ կղզու հետ)  —լճի ամենամեծ կղզին է, այնտեղ կան շատ տներ, էլեկտրագծեր, ջրամատակարարման համակարգ, հակահրդեհային ջրածորաններ
  • Գոուտ Այլենդ (Goat Island) — լճի երկրորդ մեծ կղզին, այնտեղ կա մի քանի տուն
  • Ուելլ-Այլենդ (Well Island) — ոչ մեծ կղզի, այնտեղ կա մեկ տուն
  • Ստրիպ-Այլենդ (Strip Island) — լճի ամենահյուսիսում գտնվող կղզին, այնտեղ կա մեկ տուն
  • Լիթլ-Այլենդ (Little Island) — կղզում կա մեկ տուն


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Webster Lake Association». Արխիվացված է օրիգինալից 2010-04-01-ին. Վերցված է 2010-02-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]