Մասնակից:Arminegalstyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության փլուզումից հետո, 1991 թվականին, Հայաստանը, ինչպես մնացած նորանկախ ետ Խորհրդային հանրապետությունները սկսեցին բախվել տարատեսակ դժվարությունների: Հայաստանը կանգնած էր բազմաթիվ խնդիրների առաջ, որոնցից ամենահրատապն էր ռեսուրսների անբավարարությունը, հատկապես՝ էներգետիկ: Խորհրդային միության տարիներին Հայաստանի էներգոմատակարարումը պլանավորված և կառուցված էր որպես ամբողջական անդրկովկասյան էլեկտրական ցանցի մի մաս: Խորհրդային Միության փլուզումից հետո, անհրաժեշտ ռեսուրսների ինքնամատակարարման անկարողության պատճառով, Հայաստանը հայտնվեց կրիտիկական իրավիճակում, որը հետագայում ժողովրդի կողմից անվանվեց «մութ ու ցուրտ տարիներ»:

Վառելիքի մատակարարումը ջերմային և ատոմային կայանների համար ամբողջովին ապահովվում էր հարևան պետությունների կողմից, որոնք նույնպես ԽՍՀՄ անդամ էին: Բնական գազը ջերմայնի կայանի համար մատակարարվում էր Ռուսաստանից,խողովակաշարերի միջոցով, որոնք անցնում էին Ադրբեջանի տարածքով: Ատոմային էլեկտրակայանի վառելանյութը նույնպես ներկրվում էր Ռուսաստանից: Ազգային էներգետիկ անվտագության և ապահովվածության տեսանկյունից Հայաստանը ամբողջովին անպաշտպան էր:

Իրավիճակը վատթարացավ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սրումից հետո՝ 1992 թվականին: Հայաստանը հայտնվեց տնտեսական շրջափակման մեջ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Գազի մատակարարումը ամբողջովին կասեցվեց , քանի որ, ինչպես նշվեց, խողովակաշարերն անցնում էին Ադրբեջանով, իսկ Ադրբեջանը շարունակ դրանք ռմբակոծում էր: Մեծամորի Ատոմակայանը դադարեց աշխատանքները 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի պատճառով: Հայաստանը ստիպված էր բավարարվել իր սեփական հիդրոէլեկտրակայանների կողմից ապահովված էներգիայով և Վրաստանից ներկրվող վառելիքով:

Ջրային ռեսուրսների և պաշարների շարունակական ծախսի և օգտագործման, ու, հատկապես Սևան-Հրազդան Կասկադի վրա հիմնվելու պատճառով Սևանա Լիճը՝ Հայսատանի ամենամծ հիդրոէներգետիկ ռեսուրսը, մեծապես վնասվեց 1994-ին: Էներգետիկ ճգնաժամը ավարտվեց Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերագործարկումից հետո: Խողովակաշարերի ռմբակոծումը նույնպես դադրեցվեց, քանի որ այն այլևս չուներ այն ազդեցությունը ինչ առաջ և Հայաստանը կախված չէր Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի պաշարներից:[1]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://siteresources.worldbank.org/INTARMENIA/Resources/Armenia-Energy-Crisis-to-Stability.pdf