Մասնակից:Armenavag/ավազարկղ21

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Armenavag/ավազարկղ21
Ավետիս Կրտիկաշյան
Ի ծնեԱվետիս Կրտիկաշյան
Ծնվել էհուլիսի 25, 1955(1955-07-25) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Վախճանվել էօգոստոսի 13, 2023(2023-08-13)
Մահվան վայրԼոս Անջելես, Գլենդեյլ
Ազգությունհայ

Ավետիս Կրտիկաշյան ( հուլիսի 25, 1955, Երևան - օգոստոսի 13, 2023, Լոս-Անջելես ), հայ գեղանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիս Կրտիկաշյանը ծնվել է 1955թ. հուլիսի 25-ին Երևանում։ Նա վաղ տարիքից սկսել է հետաքրքրվել նկարչությամբ։ 1971 թվականին, դպրոցն ավարտելուց հետո, չնայած ծնողների առարկություններին, դիմում և ընդունվում է Թերլեմեզյանի անվան գեղավեստի ուսումնարան։ 1971-1975 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժնում, 1975-1981 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1986 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ։ Իր կոչմանը հավատարիմ մնալով՝ նա, անմնացորդ և պատասխանատվության մեծ նվիրումով, դասավանդել է 1981-1988 թվականներին Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, իսկ 1988-1991 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

Կրտիկաշյանի արվեստին բնորոշ են իրականի և երևակայականի համարձակ կերպափոխումը։ Նրա ստեղծագործությունները իրենց հաստատուն տեղն են գրավում հայ մշակույթի՝ մասնավորապես կերպարվեստի բնագավառում, որի ապացույցն է նրա բազում աշխատանքները, որոնք զարդարում են տարբեր պատկերասրահներ, թանգարաններ, ինչպես նաև տարբեր մասնավոր հավաքածուներ։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է խմբակային ​ ցուցահանդեսների հանրապետությունում և արտասահմանում։ Անհատական ցուցահանդես՝​ Փարիզ 2019 թվական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]