Մասնակից:Arm89S/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասպարեզը (անգլ.՝ Arena) Հայ-Ամերիկյան երկլեզու օրաթերթ է, որը թողարկվում է հայերեն և անգլերեն լեզուներով Լոս Անջելեսում (ԿալիֆոռնիաԱՄՆ արևմուտքում գտնվող Հայ Յեղափոխական Դաշնակցության Կենտրոնական կոմիտեյի[1] կողմից[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթը սկսել է հրատարկվել 1908 թվականին Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ Այն տեղափոխվեց Հարավային Կալիֆոռնիա մի քանի տասնամյակ անց, երբ այնտեղ սկսեց ձևավորվել Ամերիկահայ համայնքը։ Նախքան 1970-ական թվականներին Լոս Անջելեսի Հոլիվուդյան թաղամասում գտնվող նոր գլխավոր գրասենյակ տեղափոխվելը՝ թերթի գլխավոր գրասենյակները գտնվում էին Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում՝ Լոս Անջելեսի արվարձաններից մեկում[3]։

Օրաթերթը թողարկվում է շաբաթվա հինգ օրերին։ Երեքշաբթիից ուրբաթ օրերին այն ունենում է 16-28 էջ, իսկ շաբաթ օրը՝ 40-48 էջ։ Այն նաև պարբերաբար ամսագրերի հավելվածներ է հրատարակում՝ հատուկ առիթների համար։

Ասպարեզը անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսագիրը ներառում է և՛ հայերեն, և՛ անգլերեն բաժիններ։ Համահայկական թերթ դառնալուց հետո՝ 1970 թվականի մայիսի մեկին ավելացվել է կանոնավոր անգլերեն բաժինը։ 1993 թվականի հունվարից անգլերեն բաժինը դարձել է ամենօրյա։

Առցանց հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթը առցանց է դուրս եկել 1994 թվականին, իսկ 1997 թվականին սկսել է գործարկել իր վեբ կայքը[4]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորիզոն Հեռուստաընկերությունը դարձել է թերթի հեռարձակման գործընկերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ հեղափոխական դաշնակցության ԱՄՆ-ի տեղական կազմակերպություն». 2022-02-19. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Արմինյըն Ռիվյու». www.arfd.am. Վերցված է 2021-08-06-ին.
  3. «About Asparēz = Asbarez. [volume] (Fresno, Calif.) 1908-????». Library of Congress. Վերցված է March 16, 2020-ին.
  4. «Asbarez.com – Armenian News» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-06-18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]