Jump to content

Մասնակից:Arianasahakyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այովա նահանգի կանանց արխիվ (անգլ.՝ IWA)՝ գտնվում է Այովա նահանգի Այովա քաղաքի Այովայի համալսարանի գրադարանային համակարգի գլխավոր գրադարանի երրորդ հարկում: Այն ֆինանսավորվել է երբ Լուիզա Նունեն 1991 թվականի մայիսի 15-ին Նյու Յորքի Christie ' s աճուրդում 1,65 միլիոն դոլարով վաճառեց Ֆրիդա Կալոյի «Ինքնադիմանկար ազատ մազերով կտավը»: Տեղին է, որ արխիվի ֆոնդը ֆինանսավորվել է Ֆրիդա Կալոյի նկարի վաճառքի հաշվին...Կալոյի նկարները վերջին տարիներին փրկվել են մոռացությունից: IWA-ն ստեղծվել է Այովա նահանգի կանանց աշխատանքը մոռացությունից, անտեսումից կամ ոչնչացումից փրկելու համար...[1]:

Արխիվը պաշտոնապես ստեղծվել է 1992 թվականին և անվանվել է նրա երկու հիմնադիրների ՝ Նունեի և Մերի Լուիզա Սմիթի պատվին ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոգով ուժեղ կանայք» ( գրվել է1969 թվականին ) գրքի համար հետազոտություններ անցկացնելիս Նունեն գիտակցեց արխիվ ստեղծելու անհրաժեշտությունը, որտեղ պահվում էին կանանց փաստաթղթերն ու պատմությունը: Նունեն ավելի ուշ Մերի Լուիզ Սմիթի հետ կիսվեց իր հիասթափությամբ կանանց նվիրված սկզբնաղբյուրների պակասի վերաբերյալ, և նրանք որոշեցին ստեղծել պահոց ՝ Այովայում կանանց փորձն ու նվաճումները փաստելու համար[2]:

Արխիվի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1992 թվականի հոկտեմբերի 28-ին.

Առաջին վարձված համադրողը Կարեն Մեյսոնն էր, ով 2014 թվականին դեռ աշխատում էր արխիվում։ Մեյսոնը հոդվածներ է գրել, որոնք պատմում են արխիվում իր աշխատանքի մասին ։ Արխիվում փաստաթղթերի հավաքագրման չորս հիմնական մոտեցում կա․

  • Արխիվը խթանում է հետաքրքրությունը կանանց թերթերի նկատմամբ
  • հրավեր նամակներ է գրում անհատներին կամ խմբերին
  • հովանավորում կամ հաճախում է միջոցառումների
  • լավ աշխատանքային հարաբերություններ է հաստատում նահանգի մարդկանց հետ

1995 թվականին "աֆրոամերիկացի կանայք" նախագիծը տվյալների հավաքագրման առաջին նախաձեռնությունն էր, որին ձեռնամուխ եղավ արխիվը, իսկ երկրորդը ՝ «գյուղական կանայք» նախագիծը՝ 1998 թվականին[1]:

Ստորև թվարկված հատուկ նախագծերում ավելի մանրամասն կներկայացվի արխիվների պատմությունը:

Հատուկ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեր պատմությանը տուն տալով - «Աֆրոամերիկացի կանանց տոնակատարությունը Այովայում»[3][խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես հասկացվում է վերոնշյալ առաքելությունից, Արխիվը ստեղծվել է արխիվներում անբավարար ներկայացված խմբերի փաստաթղթերը հավաքելու համար: Փաստաթղթերի հավաքագրման առաջին երկու տարիներից հետո արխիվը նշել է, որ իրեն հաջողվել է հավաքել աֆրոամերիկացի կանանց փաստաթղթերի միայն փոքր հավաքածու: Մինչև 1995 թվականը արխիվը կարողացավ վարձել Քեթրին Նիլին որպես արխիվի օգնական ՝ Այովայում աֆրոամերիկացի կանանց նախագիծը իրականացնելու համար: [1] Նիլը մշակելց իր սեփական առաքելությունն ու ծրագիրը և որոշեց, որ պետք է աֆրոամերիկացի կանանց փաստաթղթերի հավաքագրում իրականացնի ամբողջ նահանգից։ Այդ նախագցի ծրագիրն էր

1. Ստեղծել ձեռագրերի հավաքագրման ծրագիր ՝ Այովայում աֆրոամերիկացի կանանց վերաբերող նյութեր հավաքելու համար։

2. Մասսայականացնել նախագիծը ՝ օգտագործելով տարբեր լրատվամիջոցներ։

3. Մշակել և իրականացնել բանավոր պատմության ծրագիր՝ Այովայում աֆրոամերիկացի կանանց փորձառությունները գրանցելու համար։

4. Ստեղծել IWA-ում աֆրոամերիկացի կանանց հավաքածուների համապարփակ ուղեցույց[4]։ Իր 3 տարվա արխիվավար աշխատելու ընթացքում Նիլը հաջողությամբ հավաքեց 50 թղթերի հավաքածու։

Գյուղացի կանանց համար նախատեսված ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղական կանանց շահերի պաշտպանության ծրագիրը սկսվել է 1998 թվականին: Այովա նահանգի ֆերմերային բյուրո հիմնադրամի դրամաշնորհի շնորհիվ արխիվը կարողացավ երկու տարի վարձել Դորիս Մալկմու անունով ժամանակավոր արխիվագետի օգնականի: Նահանգում ճանապարհորդելիս Մալկմուսը հավաքում էր օրագրեր, մատյաններ, լուսանկարների ալբոմներ և գրանցամատյաններ: 2001 թվականին երբ նախագիծն ավարտվեց , հավաքվեցին գյուղաբնակ կանանց լուսանկարների ավելի քան 100 հավաքածու[1], և դրանք հարուստ ռեսուրսներ են, որոնք պատմում են Այովայի պատմության ընթացքում գյուղացի կանանց և ֆերմերների կյանքն ու փորձը[5]:

«Լատինական կանայք» նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս նախագիծն իրականացվել է արխիվների կողմից 2005 թվականին, որի նպատակն էր պահպանել Այովայում լատինաամերիկյան պատմությունը տարիների ընթացքում: Այովայում լատինաամերիկացիների կյանքը հաճախ հիշեցնում է միգրանտ աշխատողների կյանքը, ովքեր ամբողջ տարին ճանապարհորդում են բերք փնտրելու համար: Նման շարժուն և սթրեսային ապրելակերպ ունենալով՝ կանայք հաճախ չէին կարողանում կրթություն ստանալ կամ ժամանակ չունեին կարդալ, գրել սովորելու: Նրանք ինքնուրույն գրավոր թերթեր չէին ստեղծում, և թերթերում նրանց մասին շատ քիչ հոդվածներ էին գրված։ Հաշվի առնելով դա, արխիվը որոշեց ստեղծել այս կանանց բանավոր պատմությունները: «Բանավոր գրառումները լրացուցիչ արժեք ունեն, քանի որ դրանք փոխանցում են հույզերն ու բնավորությունը այնպես, ինչպես հնարավոր չէ թղթային հրատարակություններում: Հետազոտողի համար ձայնագրությունը և խոսելու ձևը լսելը ՝ շեշտադրումներ, ինտոնացիաներ, դադարներ, ծիծաղ, լաց, ավելի սերտ կապ է ստեղծում բանախոսի հետ և կարող է նպաստել նրա փորձի ավելի լավ ընկալմանը»[6]: Երբ այս կանայք ձայնագրում են իրենց պատմությունները, նրանք նաև ձայնագրում են իրենց ընտանիքների պատմությունները, քանի որ գյուղացիական տնտեսությունների բոլոր միգրանտ աշխատողների պատմությունները քիչ են ներկայացված[6]։ 2016 թվականի հուլիսին Այովա նահանգի կանանց արխիվը բացեց «Միգրացիան գեղեցիկ է» կայքը[7]։

Կանանց ընտրական իրավունքի ապահովման ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին, կանանց քվեարկելու իրավունք ստանալուց 90 տարի անց, «Այովայի կանանց արխիվը դրամաշնորհ ստացավ Պետական ​​պատմական ընկերությունից ընտրական իրավունքի փաստաթղթերի թվային հավաքածու ստեղծելու համար»: Թվային հավաքածուն կարելի էր գտնել Այովա նահանգի Կանանց ընտրական իրավունքում՝ թվային հավաքածուի էջում։

«Կանանց ընտրական իրավունքը Այովայում» թվային հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Այովայի թվային գրադարանում առկա պատկերների և փաստաթղթերի հավաքածու:

Այովա նահանգի ընտրական իրավունքի գրանցամատյաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առցանց ցուցահանդես, որը տալիս է Այովայի ընտրական իրավունքի շարժման ակնարկ և այլ ռեսուրսների հղումներ Այովայում և դրանից դուրս կանանց ընտրական իրավունքի վերաբերյալ :

Կանանց ընտրական իրավունքը Այովայում. նոր թվային հավաքածուի համառոտ ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ցուցահանդեսը ստեղծվել է 2010 թվականի ամռանը՝ նախագծի սկզբում։

«Հրեա կանայք Այովայում» նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիվը գտնվում է «հրեա կանայք Այովայում» նախագծի մշակման գործընթացում: Այն փնտրում և կոչ է անում Այովա նահանգի կանանց նվիրաբերել Այովա նահանգի հրեա կանանց փաստաթղթերն և հավաքածուները՝ պատմություն մշակելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Mason, K. M. (2003). Fostering Diversity in Archival Collections: The Iowa Women's Archives. Collection Management, 27(2), 23-31. Retrieved 10 November 2014.
  2. History and Mission of the Iowa Women's Archives http://www.lib.uiowa.edu/iwa/history/ Retrieved 8 December 2014.
  3. Iowa Women's Archives Timeline 1995 http://www.lib.uiowa.edu/iwa/timeline/year1995/ Retrieved 6 December 2014.
  4. Neal, Kathryn. (2003). Cultivating Diversity. Collection Management, 27(2), 33-42. Retrieved 6 December 2014.
  5. Iowa Women's Archives Timeline 1998 http://www.lib.uiowa.edu/iwa/timeline/year1998/ Retrieved 6 December 2014.
  6. 6,0 6,1 Mason, K. M., & Zanish-Belcher, T. (2007). Raising the Archival Consciousness: How Women's Archives Challenge Traditional Approaches to Collecting and Use, Or, What's in a Name?. Library Trends, 56(2), 344-359. Retrieved 7 December 2014.
  7. Migration is Beautiful http://migration.lib.uiowa.edu/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]