Մասնակից:Anoush Nikoghosyan/Երևանի հին շուկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրիգոր Խորենի Աղասյան 1926 – 2009

<<Երևանի հին շուկան>> աշխատանքը 1977 թ․ ստեղծվել է Գրիգոր Աղասյանի կողմից, կտավ, յուղաներկ, 75 x 125,5

պահվում է Հայաստանի խոշորագույն թանգարաններից մեկում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։

Երևան քաղաքի ժամանակի լավագույն վավերագիրներից է գեղանկարիչ, գրաֆիկ Գրիգոր Աղասյանը: Հեղինակի բազմաֆիգուր կոմպոզիցիաների շարքում առանձնանում է «Երևանի հին շուկան» կտավը: Քաղաքի կենտրոնում դեռևս 17-րդ դարում կառուցված հնագույն առևտրական հատվածը՝ կամարակապ արհեստավորական և առևտրական տաղավարներով, ստորգետնյա պահեստներով, հայտնի էր Ղանթար անունով (արաբերենից թարգմանաբար՝ շուկայի մեծ կշեռք): Հետագայում Ղանթարի տեղում կառուցվեց Կենտրոնական ծածկած շուկան: Մայրաքաղաքի հնաբնակ արվեստագետի կտավում վերարտադրված է հին Երևանի ամենաաշխույժ հատվածը՝ առևտրականների և արհեստավորների կրպակներով,գունագեղ հագուկապով բազմազգ բազմության հոսքով: