Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 52
Մարսյանդի | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 150 |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Անապուրնա լեռնազանգված, Տիլիչո լճի շրջան |
Բարձրություն | 4500 մ |
Գետաբերանի տեղակայում | Տրիսուլի |
Տեղակայում | |
Երկիր | Նեպալ |
Մարսյանդի[1] (նեպալ.՝ मर्स्याङ्दी), լեռնային գետ Նեպալի կենտրոնական մասում:
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսյանդին սկիզբ է առնում Անապուրնա լեռնազանգվածի հյուսիսարևտյան մասից, Տիլիչո լճի շրջանում[2]: Ձևավորվում է 4500 մ բարձրության վրա մերձակա լեռների սառցադաշտերի հալված ջրերից: Մանանգ գյուղի մոտ, 3500 մ բարձրության վրա Մարսյանդի գետ է թափվում Ջարսանգ Կխոլա գետը (նաև հայտնի է Տորոնգ Կխոլա անունով[3]): Մարսյանդի գետի տարածքը, ակունքից մինչև Ջարսանգ Կխոլային միանալու մասը, որոշ հրապարակւմներում համարում են որպես առանձին գետ Կխանգսար Կխոլա անվանումով[4]:
Մարսյանդին վերևի մասում շարժվում է արևմուտքից արևելք, ձևավորելով գեղատեսիլ հովիտ, փակված հյուսիսից և հարավից բարձր լեռներով: Գետը հոսում է Մանանգ, Պիսանգ, Չամե, Դխարապնի գյուղերով, շրջվում դեպի հարավ և դուրս գալիս Նեպալի լեռնային մասից: Մարսյանդին թափվում է Տրուսլի գետ Մուգլինգ գյուղի մոտ:
Տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արշավներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետի վերևի մասի հովտով անցնում են «մրցուղի Անապուրայի շուրջը» և «մրցուղի Մանասլուի շուրջը» տուրիստական երթուղու հատվածներ:
Ռաֆտինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսյանդին հայտնի է իր ռաֆտինգի ուղիներով (դժվարության մակարդակ 3-5)[5], սակայն հիդրոէլեկտրակայաների կառուցման համար որոշ տարբերակներ դարձան անհասանելի:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարսյանդի գետը և նրա մեջ թափվող Ջարսանգ Կխոլան
-
Մարսյանդի, շրջան Լամջունգ
-
Մարսյանդին թափվում է Տրիսուլի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Карта Китая, масштаб 1, Роскартография, 2008 год.
- ↑ Карта Annapurna Conservation Area, масштаб 1:Կաղապար:Число. Himalayan Map House, 2012
- ↑ Andrees de Ruiter, Prem Rai (2011). Trekking the Annapurna Circuit Including New NATT-trails which avoids the road. Herstellung und Verlag. էջ 36.
- ↑ Kev Reynolds (2003). Annapurna: A Trekker's Guide. Cicerone. էջ 112.
- ↑ «Marsyangdi - The Raging One». drift-nepal.com. Արխիվացված է օրիգինալից 2010-11-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)