Մասնակից:Anna Anna Petrosyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վաշխառուական կապիտալ, նախակապիտալիստական ֆորմացիաներին բնորոշ կապիտալի ձև, որն իր տիրոջը տոկոսի ձևով եկամուտ է բերում։ Առաջացել է նախնադարյան hամայնակարգի քայքայման շրջանում։ Հատկացվել է խոշոր հողատերերին (ստրկատերերին, ֆեոդալներին) և մանր արտադրողներին (արհեստավորներին, գյուղացիներին և այլն)։ Վաշխառուական կապիտալին բնորոշ են փոխատվության օգտագործումը որպես վճարման ու գնման միջոց, ինչպես նաև փոխատվության բացառիկ բարձր տոկոսը։ Վերջինիս մակարդակը նույնը չէր տարբեր երկրներում և նույնիսկ նույն երկրի առանձին քաղաքներում ու շրջաններում և տատանվում էր տարեկան մի քանի տասնյակից մինչև հարյուրների սահմաններում։ Օրինակ, Հին Հունաստանում հայտնի էին ամսական 48%-ով (տարեկան ավելի քան 570%) փոխատվության դեպքեր, իսկ սովորական վաշխառուական փոխատվությունները տատանվում էին տարեկան 62%-ից մինչև 9000%-ի սահմաններում։ Միջին դարերում ֆեոդալ, վերնախավը փոխատվություն էր ստանում տարեկան 30-100 և ավելի տոկոսադրույքներով։ Վաշխառուն, որպես կարգ, տոկոսի ձևով կորզում էր նյութական բարիք արտադրողների ոչ միայն ամբողջ հավելյալ արդյունքը, այլ նաև անհրաժեշտ արդյունքի մի մասը։ Վաշխառուական կապիտալը նպաստել է արտադրության կապիտալի եղանակի առաջացման պայմանների նախապատրաստմանը։ Մի կողմից այն սնանկացնում և պրոլետարացնում էր մանր արտադրողներին, իսկ մյուս կողմից՝ արագացնում դրամական կապիտալի կուտակումը։ Սակայն շահագործելով ֆեոդալներին ու աշխատավոր մասսաներին, վաշխառուական կապիտալը միաժամանակ պահպանում էր այդ հարաբերությունները։ Այդ պատճառով, կապիտալիզմի առաջացման ու զարգացման շրջանում, առևտրականության և արդյունաբերութըան բուրժուազիան պայքարում էր վաշխառության դեմ պահանջելով տոկոսադրույքների օրենսդրական սահմանափակում և տոկոսի նորմայի ընդհանուր իջեցում։ Վաշխառուական կապիտալի դիրքերը խախտվեցին միայն կապիտալի վարկային համակարգի և բանկերի զար֊գացմամբ, որոնք վարկերը տրամադրում էին համեմատաբար ցածր տոկոսով։ Փոխատվական կապիտալի աոաջացմամբ վաշխառության մենաշնորհը վերացավ, և տոկոսաբեր կապիտալը ենթարկվեց կապիտակլի արտադրաեղանակի պայմաններին ու պահանջներին։ Զարգացող երկրներում (հատկապես Հնդկաստանում, Պակիստանում, Ինդոնեզիայում և այլուր) վաշխառուական կապիտալ մնում է որպես տեղական առևտրականների ու հարուստների կողմից գյուղացիների, մանր տնայնագործների, արհեստավորների ու բնակչության ամենաաղքատ խավերի ֆինանս, ստրկացման ու շահագործման հիմքը։ Ներքին շուկայի ու ապրանքադրամական հարաբերությունների անբավարար զարգացումը, վարկային համակարգի թուլությունն ու տնտեսության մանրապրանքային ձևերի գերակշռությունը պայմաններ են ստեղծում վաշխառուական կապիտալի պահպանման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։