Մասնակից:Anitochek/Ավազարկղ 10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մառոյլես կովի կաթից պատրաստված պանիր է, որը պատրաստվում է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Պիկարդիայի և Նոր-Պա դը Կալե շրջաններում: Այն ստացել է իր անունը տարածաշրջանի Մարոյլ գյուղից, որտեղ այն դեռ արտադրվում է:

Պանիրը վաճառվում է առանձին ուղղանկյուն բլոկներով՝ խոնավ նարնջագույն-կարմիր լվացված կեղևով և թունդ հոտով։ Իր զանգվածային արտադրության տեսքով այն ունի մոտ 13 սանտիմետր (5 դյույմ) քառակուսի և 6 սանտիմետր (2 դյույմ) բարձրություն, կշռում է մոտ 700 գրամ (25 ունցիա): Բացի այդ, համաձայն իր AOC կանոնակարգի, պանիրները, որոնք համապատասխանում են AOC կարգավիճակին, պանիրը կարողէ լինել այդ 3 չափսերից մեկը։

  • Sorbais - (3/4) 12-12,5 սմ քառակուսի, 4 սմ բարձրություն, 550 գ քաշ: Հասունացում՝ առնվազն 4 շաբաթ։
  • Mignon -(1/2) 11-11,5 սմ քառակուսի, 3 սմ բարձրություն, 350 գ քաշ: հասունացում՝ առնվազն 3 շաբաթ։
  • Quart - (1/4) 8-8,5 սմ քառակուսի, 3 սմ բարձրություն, 180 գ քաշ: հասունացում՝ առնվազն 2 շաբաթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մառոյլեսը առաջին անգամ պատրաստվել է 962 թվականին Մարոլի աբբայությունում մի վանականի կողմից: Պանիրը արագորեն հայտնի դարձավ ողջ տարածաշրջանում և դարձավ ֆրանսիացի մի քանի թագավորների սիրելին, ներառյալ Ֆիլիպ II-ը, Լուի IX-ը, Չարլզ VI-ը և Ֆրանցիսկոս I-ը հավանեցին այդ պանիրը:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]