Մասնակից:AniMirzoyan20/Սևագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևան, քաղաք Հայաստանի արևմուտքում՝ Հրազդանի երկու ափերին։ Պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրն է, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը։ Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։

Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են Թեյշեբաինին, Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում։ Վաղ միջնադարում քաղաքը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում էր։