Մասնակից:Angin11/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Angin11/Ավազարկղ

Մարկ Սլեն թանգարան (անգլ.՝ Marc Sleen Museum) թանգարան, որը գտնվում է Բելգիայի Բրյուսել քաղաքում, որը նվիրված է բելգիացի կոմիքս նկարիչ Մարկ Սլենի աշխատանքներին. վերջինս հայտնի է «Ներոնի արկածները», Piet Fluwijn en Bolleke և De Lustige Kapoentjes շարքերով: Այն գտնվում է բելգիական Comic Strip Center շենքի դիմաց և սպասարկվում է Բրյուսել-Կոնգրես երկաթուղային կայարանի կողմից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հանրության համար բացվել է 2009 թվականի հունիսի 19-ին, Մարկ Սլենի և Բելգիայի թագավոր Ալբերտ IIի մասնակցությամբ[1]: Թագավորը իր պատանեկության տարիներին Ներոնի երկրպագուն էր, և նա և իր եղբայրը` Բելգիայի թագավոր Բոդուենը հոլանդերեն են սովորել` Ներոն կարդալով[2]:

Դրա գտնվելու վայրը խորհրդանշական է, քանի որ Մարկ Սլենն իր կարիերան որպես ծաղրանկարիչ սկսել է 1947 թվականին, «De Nieuwe Gids» թերթում աշխատելով, որի գրասենյակը գտնվում էր նույն փողոցում[3]: Առաջին շենքը կառուցել են ճարտարապետներ Ֆերնանդ Բրունֆաութը և նրա որդին՝ Մաքսիմ Բրունֆաութը:

Ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը կառավարվում է Մարկ Սլեն հիմնադրամի կողմից[4][5]: Այդ ցուցանմուշները բնօրինակ արվեստի գործեր և հուշագրություններ են, որոնք արվել են Մարկ Սլենի կողմից, ինչպես նաև` անդրադարձ իր երկար և բազմակողմանի կարիերաին, այդ թվում` նրա վավերագրություններին, որը նա թողարկել է բելգիական Allemaal Beestjes հեռուստաշոուի համար[6] Մոտավորապես 15.000 գծագրեր որոնք արխիվացվել են նկուղում և հասանելի են ժամանակավոր ցուցանմուշների համար:[7][8]:

Թանգարանն ունի երեխաների համար նախատեսված ընթերցանության անկյուն: Կարելի է գնել նաև Սլենի գրքերից: Պատմություններից մեկը` Het Spook uit de Zandstraat («Ուրվականը Զանդսթրասից»), թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն և գերմաներին և որպես հուշանվեր հասանելի է զբոսաշրջիկների համար[9]: Թանգարանում կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցահանդեսներ[10]:

Թանգարանը բաց է ամեն օր, 11:00-13:00 և 14:00-18:00, բացի երկուշաբթի օրերից[11]:

Մարկ Սլեն թանգարանի երթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը Բրյուսելում կազմակերպում է հատուկ զբոսաշրջային երթուղիներ, որոնց մեջ ընդգրկվում են հիմնականում այն տեղանքները, որոնք հայտնվել են Ներոնի մասին կոմիքսների ալբոմներում: Այդ վայրերից են Սև աշտարակը, Արդարության պալատը, Չապել եկեղեցին, Սաբլոնը, Կենտրոնական կայարանը, Գրան Պլասը և Միզող տղան[12][13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]