Մասնակից:Ananyan Syuzanna/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շապիկի վրայի աղջիկը

«Շապիկի վրայի աղջիկը» (անգլ.՝ Cover Girl)-1944 թվականի ամերիկական երաժշտական ֆիլմ-կոմեդիա, նկարահանված զինվորական տարիներին հայտնի ռեժիսոր Չառլզ Վիդորի կողմից, Ռիտա Հեյվորտի և Ջինոմ Կելիի հետ գլխավոր դերերում:

Սա «Columbia Pictures» կինոստուդիայի առաջին գունավոր ֆիլմն էր («Տեխնիկոլոր» համակարգով նկարահանված), ներկայացնելով կաբարե պարուհու պատմությունը, ով հնարավորություն ունի դառնալ բարձր վարձատրվող մոդել, հեղինակավոր նորաձևության ամսագրի շապիկի վրայի աղջիկը:

Ֆիլմում, որն ուղղված է առաջին հերթին Ռիտա Հեյվորթի՝ որպես էկրանի աստղ ներկայացնելուն։ Ներկայացվել են ութ պարային համարներ՝ դերասանուհու կատարմամբ, երգեր, որոնք գրվել են Ջերոմ Քերնի (երաժշտություն) և Այրա Գերշվինի (բանաստեղծություններ) կողմից, ներառյալ հանրահայտ դարձած երգը, Long Ago (and Far Away) ինչպես նաև իրենց ժամանակի նորաձև կոստյումներ և 19-րդ դարի վերջի շքեղ զգեստներ:

Ֆիլմը Օսկար է ստացել 1944 թվականին որպես ամենալավ երաժշտական ֆիլմ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուքլինի պարուհի և կաբարեի երգչուհի, կարմիր մազերով Ռիտա Հեյվորթը հնարավորություն է ունեցել դառնալ նորաձևության մոդել, երբ նա ընտրվել է խմբագիր Ջոն Քուդերի կողմից հոբելյանական համարի շապիկիկին հարսանյաց զգեստով լուսանկարվելու համար: Խմբագիրը զարմացած էր աղջկա նմանությամբ իր նախկին սիրեցյալ, պարուհի Մարիբել Հիքսին, ով երիտասարդ հարուստին թեղեց հանուն իր սիրելի աղքատ դաշնակահարի: Մերիբելը ինչպես պարզվեց Ռաստիի տատիկն էր և Ջոնը որոշեց նրան ցույց տալ աշխարհին, իսկ Ջոնի ընկերը՝ Ուիտոնը նրան հրավիրում է Բրոդվեյի թատրոն գլխավոր դերում խաղալու համար: Ակումբի մենեջեր Դենի Մաքգվայրը (Ջին Քելլին), որտեղ աշխատում էր Ռաստին, սիրահարված էր նրան, և երբ նա հեռացավ, և նրանց ընկեր Գենին (Ֆիլ Սիլվերսը) փակեցին ակումբը և սկսեցին համերգներ տալ զինված ուժերի համար։ Ուիթոնը (Լի Բոումենը) առաջարկություն է արել Ռաստիին, որին նա համաձայնել է։ Հարսանեկան արարողության ժամանակ, տեսնելով ռեստորանի մարգարիտը, Ռաստին որոշում է փախչել իր սիրելի Դենի մոտ, ինչպես իր տատիկը Ջոն Քուդերից փախավ դաշնակահարի մոտ:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիտա Հեյվորթ — Ռաստի Պարկեր/ Մարիբել Հիկս
  • Ջին Կելլի— Դենի Մակգվայր
  • Ֆիլ Սիլվերս —Գենի
  • Օտո Կրյուգեր — Ջոն Կուդեր
  • Իֆ Արդեն — Կոռնելիա Ջեկսոն
  • Լի Բոումեն —Նոել Ուիտան
  • Լեսլի Բռուկս — Մորին Մարտին
  • Ջես Բրկեր — երիտասարդ Ջոն Կուդեր
  • Էդվարդ Բրոֆի— Ջո
  • Կուրտ Բոա
  • Դաստի Անդերսոն
  • Կոնստանս Ուրորտ— քարտուղար (в титрах не указана)

Կամեո:

  • Jinx Falkenburg
  • Anita Colby
  • Ստորագրություն խնդրող Շելի Ուինթերս.

Արտադրոթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիա Փիկչերզը Ջիննա Կելիին գրեթե լիակատար վերահսկողություն է տվել ֆիլմի ստեղծման համար, որի երկար հաջողության համար հիմնականում պարտական են պարողի գաղափարներին: Կելին ստիպել է ձայնագրության տաղավարում հանել տաղավարի մի քանի պատեր, որպեսզի Հեյվորթը և Սիլվերսը կարողանան մի դրվագով պարեն ձողոցի պարերը։ Պար «Ալտեր-էգոյի հետ» (անգլ.՝ Alter-Ego Dance) դրվագում, որը նա կատարում է իր սեփական արտացոլման հետ, Քելլին կիրառել է համակցված նկարահանումներ, իսկ պարտադրանքը օգտագործվել է այնպես, որ իր նմանակին ուրվականի տեսանելիություն հաղորդի: Այս տեսարանը, որը զբաղեցրել է էկրանավորման ընդամենը մի քանի րոպե՝ Ջինի Կելին և օպերատորը մշակել են մի քանի ամիս:

Ռիտա Հեյվորթի վոկալային պարտյաները կատարել էր Մարտա Մերազը:

Ըստ Կոլումբիա Պիկչերզի հաղորդումներով, դա կինոստուդիայի առաջին գունավոր ֆիլմն էր, որովհետև ստուդիայի ղեկավար Հարի Կոնը ցանկանում էր ցուցադրել նրա գեղեցկությունը և հարստությունը, մասնավորապես Հեյվորթի կարմիր վարսերը:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «NY Times: Cover Girl». NY Times (անգլերեն) — Награды и номинации. 2009-06-20. Արխիվացված է օրիգինալից 2009-06-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Կաղապար:Rq