Մասնակից:Anahit Manvelyan/Կորնուոլիս (Կանադական կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քորնուոլիս, (անգլ.՝ Cornwallis Island, ֆր.՝ Île Cornwallis), կանադական արկտիկական արշիպելագի կղզի, վարչականորեն պատկանում է Կիկիտանի շրջանի Նունավուտ նահանգին[1]:

Քորնուոլիս կղզի, Նասայի տիեզերական պատկեր

Կղզու մակերեսը 6995 կմ² է, որ իր մակերեսով աշխարհում զբաղեցնում է 96-րդ տեղը, իսկ Կանադայում՝ 21-րդը: Ափի երկարությունը կազմում է 636 կմ[2]:

Քորնուոլիս կղզին Սոմերսեթ կղզուց բաժանվում է 51 կմ լայնությամբ Բարոու նեղուցով, դեպի հյուսիսարևելք Դեվոն կղզուց՝ 28 կմ լայնությամբ Վելինգտոնի նեղուցով և Բաթերստ կղզուց՝ Քուինս նեղուցով, որը ընկած է դեպի արևելք: Քորնուոլիս և Բատերստ կղզիների միջև ընկած են բազմաթիվ փոքր կղզիներ, այդ թվում է նաև Լիթլ Քորնուոլիսը, իսկ ավելի հյուսիս ընկած է ոչ մեծ կղզի Բեյլի Համիլտոնը:

Կղզու մաքսիմալ երկարությունը 115 կմ է, լայնությունը՝ 90: Կղզու լանդշաֆտի մեծ մասը կազմում են ցածրադիր հարթավայրերը, միայն կղզու հարավարևմտյան մասն է գոգավոր:Կղզու մաքսիմալ բարձրությունը 90 կմ է: Միակ բնակավայրը Րեզոլյուտն է[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորնուոլիս կղզին հայտնագործվել է 1819 թվականին, Ուիլյամ Պարրիի կողմից և անվանվել ի պատիվ բրիտանական ադմիրալ Ուիլյամ Քորնուոլիսի[4]:


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Корнуо́ллис (Корнваллис): Советская энциклопедия, 1953. — С. 28. — (Большая советская энциклопедия :в 51 т./ гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 23).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cape Airy». The Columbia Gazetteer of North America. 2000. Վերցված է 2008-04-30-ին.
  2. Atlas of Canada. List of Islands
  3. Pharand, Donat; Legault, L.H. (1984). The Northwest Passage: Arctic Straits. Martinus Nijhoff Publishers. էջ 7. ISBN 90-247-2979-3.
  4. Parry, William Edward (1821). Journal of a voyage for the discovery of a North-West passage from the Atlantic to the Pacific: performed in the years 1819-20. London: John Murray.